Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Պատերազմ Արցախում
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Իմ նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Զարուհի Փոստանջյանի դիմումը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դիմումն ուղղված՝ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանին,ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին Հայաստանում`ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոնին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին, ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին:

«Հարգելի տիկնայք և պարոնայք, Սույն դիմումով կրկին հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործող վարչախումբը իմ նկատմամբ իրականացնում է քաղաքական հետապնդում: Քաղաքական հետապնդումն իր մեջ ներառում է ամենաայլանդակ միջոցները` սկսած քրեական և վարչական մեղադրանքներից ու ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ` Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցից (միլիոնավոր դրամների պահանջ), մինչև ֆիզիկական բռնությամբ հաշվեհարդարի իրականացում: 2021 թվականի օգոստոսի 5-ի գիշերը իմ տան բակում տեղի է ունեցել ահաբեկչական ակտ: Քրեական հետապնդման մեջ գտնվող, գրավի դիմաց ազատ արձակված երկու անձ հատուկ պատվերի ներքո, գումարի դիմաց հանրավտանգ եղանակով ոչնչացրել են իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան, տուժել է նաև հարևանս` հրկիզվել է նրա ավտոմեքենայի հետնամասը, բարեբախտաբար զոհեր չկան: Այս տեսարանը տեսագրվել է մի քանի տեսախցիկներով, սակայն հարուցված քրեական գործի շրջանակում ահաբեկչական ակտ կատարած անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը մի քանի օր առաջ, իսկ նշանակված փորձաքննությունների արդյունքները դեռ չեն ստացվել:

Նախաքննական մարմինը մի քանի օր առաջ ինձ տեղեկացրեց, որ մեղադրանք է առաջադրվել ընդհամենը երկու անձի նկատմամբ (անձինք ովքեր մեկ այլ քրեական գործով ունեն ամբաստանյալի կարգավիճակ և գրավի դիմաց ազատ են արձակվել), նրանցից մեկը կալանավորված է, իսկ երկրոդի նկատմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր տիկին Արմինե Մելիքսեթյանը մերժել է կալանք կիրառելը: Տիկին Արմինե Մելիքսեթյանը այն անձն է, ով գործող իշխանության դեմ քաղաքական դիրքորոշում հայտնողների նկատմամբ կիրառում է կալանքի որոշումներ: Վերը նշված երկու անձինք ունեն հարուստ քրեական անցյալ, նրանցից մեկը գրավի դիմաց գտնվելով ազատության մեջ նաև վրաերթի միջոցով մարդ է սպանել: Նախաքննական մարմնին հայտնի է դարձել, որ ահաբեկչական ակտ կատարող անձինք ունեն պատվիրատու և պատվիրատուն բավականին խոշոր գումար է վճարել նրանց: Չնայած, որ նախաքննական մարմնին հայտնի է, որ իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան ոչնչացրել են հանրավտանգ եղանակով պատվերի ներքո, խոշոր գումարի դիմաց հանցավոր խմբի անդամները, ովքեր գտնվել են քրեական հետապնդման մեջ և գրավի դիմաց ազատ են արձակվել, սակայն քրեական հետապնդումը նրանց նկատմամբ տեղի է ունենում սեփականության դեմ ուղղված հանցագործության հանցակազմով: Մինչդեռ ակնհայտ է, որ քրեական հետապնդումը պետք է իրականացվի հասարակության դեմ ուղղված հանցակազմ պարունակող, հանցագործություններ նախատեսող ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով` ահաբեկչություն և ահաբեկչության ֆինանսավորում:

Այսինքն նախաքննական մարմնին` ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչներին, հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, պայթյունի, հրկիզման, զգալի գույքային վնաս պատճառելով, հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման պայմաններում` վտանգ ստեղծող գործողություններ կատարելով, այն ուղղակի ֆինանսավորվել է, այն հետապնդել է հատուկ նպատակ՝ խախտել հասարակական անվտանգությունը, բնակչությանն ահաբեկել, ինչը ունեցել է և ունի նպատակ՝ հանցավորի կողմից լռեցնել ինձ ու իմ նման քաղաքական դիրքորոշում ունեցող անձանց, ովքեր դեմ են Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությանը և համարում են, որ նրանց վարած քաղաքականությունը դավաճանական է: Ահաբեկիչները քրեական հետապնդման մեջ գտնվող անձանցից ստեղծել են հանցավոր խումբ, նրանց ֆինանսավորել և տրամադրել են հատուկ նյութ, որի միջոցով իրականացվել է ահաբեչական ակտը: Թեպետ նախաքննական մարմնին հայտնի են նաև որոշ տվյալներ ահաբեկչական ակտը ֆինանսավորողի վերաբերյալ, սակայն այս ուղղութամբ անհապաղ գործողություններ չեն իրականացվում: Ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել նաև գործող իշխանության կողմից իմ հանդեպ տեղի ունեցած ոտնձգություններին, որը կատարվել է 2021 թվականի մայիսի 20-ին և սեպտեմբերի 21-ին: ՀՀ ոստիկանության աշխատակիցները իմ նկատմամբ իրականացրել են առևանգման հատուկ գործողություն, որպեսզի թույլ չտան ինձ հայտնել իմ քաղաքական դիրքորոշումը խաղաղ հավաքների ժամանակ: Առևանգման հատուկ գործողությունների ընթացքում ինձ պատճառել են մարմնական վնասվածքներ, ինձ սպառնացել են և հայհոյել: Այդ ապօրինությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդումներ հանցագործության մասին, որին ՀՀ իրավապահ մարմինները պատշաճ ընթացակարգով չեն արձագանքել:

Սույն դիմումով ներկայացնում եմ իմ և իմ ընտանիքի նկատմամբ իրագործված բռնությունների վերաբերյալ համացանցում առկա տեսաձայնագրության հղումները ևս ու ակնկալում Ձեր գործուն միջամտությունը իմ հիմնարար իրավունքների և ազատությունների վերականգնման հարցում»,- ասվում է դիմումի մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan