Հեյդար Ալիևը Թեհրանում եղել է ԿԳԲ-ի գործակալը. մաքրում էր իրանցիների կոշիկները. բացահայտում
Դիտել նաև
Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև
«Բաքուն համաձայնել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը»․ Ալիև
ՔՊ-ականները պետք է մտածեն՝ ուզու՞մ են մտնել հանցագործությունների տակ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
Իրանի մշակույթի և իսլամական կապերի կազմակերպության ադրբեջանական բաժնի նախկին ղեկավար Ահմադ Հոսեյնի Ալաստը սկանդալային բացահայտում է արել։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ Ադրբեջանի «ազգի հայրը» Իրանի մայրաքաղաքում կոշիկ է մաքրել. հայտնում է Փաստինֆո-ն։
«Հեյդար Ալիևը ԿԳԲ-ից էր։ Հենց նա է պատմել, որ եղել է ԿԳԲ-ի գործակալը Թեհրանում եւ քաղաքի Թեհրանի անկյուններից մեկում կոշիկ է մաքրել, փայլեցրել։ Եվ այդ մասին նա պատմում էր մեծ հպարտությամբ։ Այսինքն ՝ ուզում էր ցույց տալ, որ ծանոթ է Իրանին, որ լավ գիտի Թեհրանն ու Իրանը»,- հայտարարել է Ալաստը Mehr-ի հետ զրույցում։