Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լեւոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու մասին. Տեսանյութ Այս գործը ստանդարտից դուրս է․ եթե սա չէ քաղաքական հետապնդումը բա էլ ո՞րն է․ Առուշ Առուշանյանի փաստաբան. Տեսանյութ Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կլինի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով
30
Թուրքիան ցանկանում է միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Էրդողանի լկտիությունը սահմաններ չի ճանաչում Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը շնորհավորել են Ադրբեջանին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ. ինչու՞ այսպես եղավ Ինչպե՞ս են ադրբեջանցիները Սյունիքով մտնելու Նախիջևան. ճանապարհի քարտեզը. Տեսանյութ Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունը ակտիվ է պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում․ ՄԻՊ. Լուսանկար Ինչպես են ռուս և արևմտյան դիտորդները գնահատում Սոչիի երեկվա հանդիպումը Եթե ​​երեկվա հանդիպումը գնահատենք բռնցքամարտի կանոններով, ապա Ադրբեջանն ավելի շահեկան վիճակում էր Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել. Civilnet Պուտինն Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները Նիկոլ Փաշինյանը «ցավոտ զիջումներին» պատրաստվում է արդեն մի քանի ամիս Փորձում են իրենց վրայից մաքրել «չկրակելու» թեման Պատերազմ Արցախում
Ջհանգիրյանի ձեռքերով զանգովի արդարադատություն են իրականացնում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Թե բա լուրջ մարդ ա՝ լավ մասնագետ Ճակատենի այս տնից վերև` սարի վրա, ադրբեջանական դիտակետ է. Արման Թաթոյան Կարեն Բիշարյանը, որը պայքարում էր որ Ռոբերտ Քոչարյանը անպայման մնա կալանքի տակ, դարձավ Վերաքննիչի դատավոր Սա Գորիս֊Կապան ճանապարհն է. Տեսանյութ Ռազմական բարձրագույն ղեկավարությունից եկան ու ասացին՝ Փելա սարի դիրքերը պիտի հանձնեք. Տեսանյութ Իրանի ԱԳՆ ղեկավարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումը որակել է որպես «դրական և բարեկամական» Տիկտոկերը վտանգել է Երևանի կենդանաբանական այգու առյուծի առողջությունը. Տեսանյութ Խոսեցինք դիմադրության ձևավորման ընթացքի, այդ ուղղությամբ մարզերում կատարվող աշխատանքների մասին. Իշխան Սաղաթելյան Ես էս մարդկանց չեմ մեղադրում. ապրում են սահմանամերձ բնակավայրում, որտեղ ինտերնետ չկա, միակ լրատվականը, որ դիտում են, խունտայի զավթած Հ1ն է... Ճղճիմ մարդու վրեժխնդրություն է. Լեւոն Քոչարյանը՝ Սյունիքի համայնքապետերին կալանավորելու մասին. Տեսանյութ Գոհար Ավետիսյանը կրկին պլաստիկ վիրահատություն է արել. Տեսանյութ Ջրականում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել ՊՆ-ն պահեստազորի սպայական կազմի զորակոչ և զորացրում կհայտարարի Նոյեմբերի 9-ին, կապիտուլյացիոն թուղթը ստորագրելուց առաջ Նիկոլը չի պատասխանել Մակրոնի զանգերին Արա՞, բա ի՞նչ եղավ ձեր հեծանիվները․ Մի հատ հեծանիվ նվեր տա՞մ Ալենին․ Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Քաջարանի ավագանու անդամների հայտարարությունը՝ ի աջակցություն Փարամազյանի. Տեսանյութ Թուրքիան ցանկանում է միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում. Էրդողանի լկտիությունը սահմաններ չի ճանաչում Ինձ առաջադրված մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում. Առուշանյան. Տեսանյութ Վոլոդինին վերընտրել են ՀԱՊԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Հայաստանում կորոնավիրուսի «oմիկրոն» շտամի դեպք դեռ չի գրանցվել Նախագահի աշխատակազմը ներգրավված չէ այդ գործընթացներում. նախագահականից արձագանքում են Ադրբեջանի ԶՈւ ականանետային եւ հրետանային ստորաբաժանումներում վարժանքներ են անցկացվել Զոհված զինվորի աճյունը թուրքերի մոտից բերելու համար ծնողն է վճարում ու գողականներ խառնում. Արամ Գևորգյան «Դուք չեք ուզում լավ ապրել․ դուք ուղղակի ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն». Ռուբեն Մխիթարյան Դավթաշենը նոր թաղապետ ունի Վաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա Աշխարհը փոխեց վերաբերմունքը՝ տեսնելով, որ հայերը չեն պաշտպանում իրենց իրավունքը․ Կիրո Մանոյան «Դեռևս 2019-ից Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունը պայմանավորվածություն ունի Սյունիքով միջանցք տրամադրելու մասին». Նաիրի Հոխիկյան. Տեսանյութ Ամենայն Հայոց հայրապետի մոսկովյան հանդիպումը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ Իրանի արտգործնախարարն անդրադարձել է Էրդողան-Ռայիսի հանդիպմանը Ի աջակցություն Առուշ Առուշանյանի՝ ակցիա ԲԴԽ-ի մոտ․ ուղիղ Վանաձորի բժշկական կենտրոնում մարդ է մահանում, իսկ տնօրենն ակտիվ ընտրապայքարի է․ «ապագա կա» է քարոզում Այս գործը ստանդարտից դուրս է․ եթե սա չէ քաղաքական հետապնդումը բա էլ ո՞րն է․ Առուշ Առուշանյանի փաստաբան. Տեսանյութ Թուրքիայում հացի հերթեր են. սոցիալական վիճակը սրվել է. Տեսանյութ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել Հայաստանում Covid-19-ից մահացել է ընդամենը 23 պատվաստված քաղաքացի. բոլորն ունեցել են քրոնիկ հիվանդություններ «45 օր. պայքար` հանուն ազգի». Արցախյան պատերազմի մասին ֆիլմն «Օսկարի» մասնակցության հայտ կներկայացնի Մեկնել եմ Սյունիք, Տավուշ․ անհրաժեշտ լինի՝ օգտվելու եմ միջոցներից․ ԱՆ-ն՝ ուղղաթիռից օգտվելու մասին. Տեսանյութ «Պահեստազորի սպաներ» շարժումը և «Ձայն Հայրենեաց» հայ մտավորականների նախաձեռնությունը այսօր ստորագրեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր եւ հանդես եկան համատեղ հայտարարությամբ Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը շնորհավորել են Ադրբեջանին Ղարաբաղում տարած հաղթանակի կապակցությամբ. ինչու՞ այսպես եղավ Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում և մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կլինի միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստման սերտիֆիկատով Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպքեր Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ղազախստանին Ադանայում երկրաշարժ է գրանցվել Ալիեւը բարձրացնում է խաղադրույքները․ Ադրբեջանը՝ Զանգեզուրյան միջանցքի մասին Առաջիկայում քովիդով պայմանավորված մահերի նվազում կունենանք․ Ավանեսյանն. Տեսանյութ «Ցանկանում եմ, որ ամեն օր, ամեն ժամ ստեղծվեն հայ ընտանիքներ». Սոնա Ռուբենյան Հրատապ խնդիր է կասեցնել նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը․ Արմեն Ռուստամյան. Տեսանյութ Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի և պարտության հետ, հաղթահարել նվաստացումը․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ

Իշխանությունը հայ ժողովրդի համար ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ է ստեղծում

«Փաստ» թերթը գրում է. «Պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց այն իրողությունը, որ Հայաստանն առանց Արցախի թույլ է և խոցելի։ Եթե նախկինում շատ բնակավայրերի համար սահմանը թվում էր հեռու, ապա ներկայիս պայմաններում ադրբեջանցի զինվորականները հայտնվել են նրանց անմիջական հարևանությամբ։

Ըստ էության, ադրբեջանական բանակը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի հատվածը հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Եվ մինչ մեր իշխանությունները խոստանում են մինչև այս տարվա վերջ այլընտրանքային ճանապարհի կառուցումը հասցնել ավարտին, Հայաստանը Իրանին ու Իրանը Վրաստանին կապող հիմնական հաղորդակցությունը տևականորեն կախված է լինելու Բաքվի կամքից։ Միաժամանակ, ադրբեջանցի զինվորականները յուրաքանչյուր պահի կարող են քաղաքացիական բնակչության նկատմամբ սադրանքներ իրականացնել և հաղորդակցային խնդիրներ ստեղծել Սյունիքի մարզի բնակավայրերի համար։

Իսկ Բաքուն Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծված ու փակված է համարում, որի արդյունքում արդեն Հայաստանի հարցն է առաջ եկել։ Պատահական չէ, որ ադրբեջանական հանրային-քաղաքական տիրույթում տևական ժամանակ քննարկվում է Արցախում բնակվող հայ բնակչությանը իրենց հասարակության մեջ ինտեգրելու և ադրբեջանական անձնագրեր բաժանելու հարցը։ Իսկ ովքեր հրաժարվեն ադրբեջանական անձնագրերից, ստիպված են լինելու հեռանալ Արցախից։ Այսինքն, Ադրբեջանը նախատեսում է գնալ Արցախյան հիմնահարցը թաղելու ու աստիճանաբար իր վերջնական վերահսկողությունը այդ տարածքներում հաստատելու ճանապարհով։ Ալիևը նույնիսկ բացառել է Արցախին ինքնավարություն տրամադրելու տարբերակը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ Արցախյան հիմնահարցը այլևս միջազգայնորեն չբարձրացվի ու դուրս գա բանակցային գործընթացից։

Թվում էր, թե այս պայմաններում Հայաստանի իշխանությունները պետք է առիթը բաց չթողնեին միջազգային ամենատարբեր հարթակներում Արցախի թեման բարձրացնելու և ցեղասպանության վտանգի տակ այնտեղ ապրող հայ բնակչության ինքնորոշման իրավունքի հարցը բարձրաձայնելու նպատակով։ Բայց Հայաստանի այսօրվա իշխող թիմը, կարծես, շարունակում է ձեռքերը վերջնականապես լվանալ Արցախից։ Այդ իսկ պատճառով է, որ երբ Ադրբեջանն անընդհատ սադրանքների է գնում, դրանք մեր իշխանությունների կողմից ոչ միայն անտեսվում են, այլև համապատասխան արձագանքի չեն արժանանում։ Դրա մասին է վկայում նաև այն, որ Արցախում հետպատերազմյան շրջանում ադրբեջանական սադրանքների հետևանքով տեղի ունեցած միջադեպերի մասով կարկառուն ՔՊ-ականներից մեկը հայտարարում է, թե ինչո՞ւ եք այդ հարցով ՀՀ իշխանություններին դիմում, գնացեք Ռուսաստանին դիմեք, որովհետև իրենք են Արցախի անվտանգության երաշխավորը։

Մեկ ուրիշ ՔՊ-ական պատգամավոր էլ հայտարարում է, թե «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է, իրենց գերնպատակը ՀՀ-ն է, ոչ թե Արցախը: Իհարկե, այսպիսի հայտարարությունները չեն կարող պատահական լինել և տեղավորվում են Արցախյան հիմնահարցից աստիճանաբար հրաժարվելու՝ իշխանական ծրագրերի շրջանակում։ Մինչդեռ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո, երբ Արցախում սահմանի պաշտպանությունն անցավ ռուս խաղաղապահներին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, թե Արցախի անվտանգության երաշխավորը շարունակելու է Հայաստանը լինել։ Սակայն ներկա իրողությունների պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ իշխանությունները Արցախի անվտանգության պատասխանատվության հարցը իրենց վրայից վերջնականապես թոթափելու ու ռուսական կողմի ուղղությամբ գլորելու հարց են լուծում։

Ճիշտ է՝ Արցախում խաղաղապահ ծառայություն իրականացնող կողմը պատասխանատվություն կրում է հակառակորդի սադրանքներին գնահատական տալու հարցում, բայց սրա հետ մեկտեղ պարզ է, որ շատ անելիք ունի նաև Հայաստանի իշխանությունը: Իսկ թե ինչու են ՀՀ իշխանությունները հրաժարվում Արցախի անվտանգության երաշխավորի կարգավիճակից, արդեն հասկանալի է դառնում։ Նրանք դրանով ճանապարհ են բացում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ դա ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։

Այնինչ, միամտություն է կարծել, թե դրանով հակամարտությունն ավարտվելու է և խաղաղության դարաշրջան է բացվելու։ Արցախի հարցը փակելուց հետո թուրք-ադրբեջանական տանդեմն այս անգամ էլ ցանկանալու է Հայաստանը կուլ տալ։ Այնպես որ, իրենց անողնաշար կեցվածքով իշխանությունները հայ ժողովրդի համար գնալով ավելի ու ավելի լուրջ սպառնալիքներ են ստեղծում»,-գրում է թերթը։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan