Վերջին երեք տարում 197 մլն դոլար է Հայաստանից ուղարկվել Շվեյցարիա․ ով է հաճախ լինում այդ երկրում Ադրբեջանցիները անկանոն կրակահերթեր են արձակել սահմանի հյուսիս-արևելյան հատվածում․ ՊՆ Ահա, թե Քոչարյան Անդոյի շեֆը ինչ կարծիք է ունեցել Վազգենի բանակի մասին. Լուսանկար
28
Անդրանիկ Թևանյան. Գողացված տոնը և մեր անելիքը Ճգնաժամից դուրս գալու համար Հայաստանին պետք է նոր սոլիդ իշխանություն. Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ Եթե Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ապա Թուրքիան կգործի որպես ՆԱՏՕ-ի անդամ. Էրդողանի հայտարարությունը Պապիկյանի հարսանիքի հետքերով. Փաշինյանը, Աղաջանյանը, Գլխավոր շտաբի ու ՊՆ բարձրաստիճան զինվորականները վարակվել են կորոնավիրուսով. Տեսանյութ, Լուսանկարներ, ԹԱՐՄԱՑՎԱԾ Եթե ռուս-ուկրաինական բախումն իրականություն դառնա, ապա դրա հետևանքները կզգա նաև Հայաստանը Կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի հերթական նիստը. Փաշինյանը բացակայում է Հայկական բանակը 97-րդ տեղում է, ադրբեջանականը՝ 63-րդ. Global Firepower Index 2022 Սուրեն Պապիկյանի հարսանիքից հետո կորոնավիրուսի նոր ալիք է Ռուսաստանը ստացել է ԱՄՆ պատասխանը անվտանգության երաշխիքների առաջարկներին, զուգահեռ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանից պահանջել են լքել երկիրը Աշոտ Մինասյանն ազատ արձակվեց Պատերազմ Արցախում
Առաջին նկարում տեղ գտած երևույթը ՀՀ բանակը կազմաքանդողն է, ով գոռում էր` «դուխո՜վ», բայց ոչնչացնում զինվորի հաղթական ոգին․ Վահե Եփրիկյան Եռաբլուրում ծամոն ծամողը մեղադրում է Եռաբլուրում ծաղիկ խոնարհողներին. Տեսանյութ Վերջին երեք տարում 197 մլն դոլար է Հայաստանից ուղարկվել Շվեյցարիա․ ով է հաճախ լինում այդ երկրում Ադրբեջանցիները անկանոն կրակահերթեր են արձակել սահմանի հյուսիս-արևելյան հատվածում․ ՊՆ Գառնիկ Իսագուլյանը կշարունակի մնալ կալանավորված․ «Փաստինֆո» ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, երկիրը ծախել ես, գնացել, քեզ հիվանդի տեղ դրել, ա՛յ այլանդակ. զոհվածի մայր Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում «Բարի լույս». Սիրուշոն որդիների մասնակցությամբ ջերմ տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ 2018-ին մեր կարողությունները կտրուկ նվազեցին. Կարելի է ասել՝ բանակի վրա որոշեցին PR կազմակերպել. Օհանյան. Տեսանյութ Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին. «Մոտ օրերին կլսեք իմ արձագանքները» Իրականությունն այն է, որ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո Արցախի ժողովրդի իրավունքների առաջին պաշտպանը հայկական զինված ուժերն են. Արցախի ՄԻՊ Ահա, թե Քոչարյան Անդոյի շեֆը ինչ կարծիք է ունեցել Վազգենի բանակի մասին. Լուսանկար Իսրայելը կշարունակի իր ռազմավարությունը Իրանի հարցով, եթե նույնիսկ գործարք կնքվի. Նաֆթալի Բենեթ Այն փաստը, որ Արցախը հանձնողների խունտան իմ դեմ լայնածավալ արշավ է սկսել ցույց է տալիս, որ ամեն բան ճիշտ եմ անում. Մամիջանյանը՝ ՀՀ-ին վերաբերող ԵԽԽՎ զեկույցին դեմ քվեարկելու մասին Ամոթ բոլոր նրանց, ովքեր թուրքի շահը վեր են դասում սեփական երկրի՝ պետության շահից Ալիեւը հայտարարել է համագործակցության նոր հնարավորությունների մասին «հայ-ադրբեջանական հակամարտության ավարտից հետո» Ժողովրդավարության անունից իշխանությունը զավթեցին հակաժողովրդավարները և քանի՞ հակաժողովրդավար քայլ արեցին աղետի նախապատրաստական փուլում Էս տղերքին ասեցի, որ իրենք չեն պարտվել, որ թուրքը նույն ոչխարնա, իրենք նույն առյուծը․ Ղազինյան Գալու է օրը, երբ ժողովուրդն ազատվելու է պատուհաս դարձած այս իշխանությունից և կրկին ոտքի է կանգնելու Եռաբլուրում լուլուակերպ արարածների քրքջալուց մի զարմացեք. նիկոլին սատարողը ո՞նց կարա հարգի Եռաբլուրն ու իմանա հայրենիքի համար զոհված տղու արժեքը Խնդրանքս է, որ այդ կենացները հնչեցնելիս հիշենք այն տասնյակ տղաներին, որոնք մինչ օրս անմարդկային տառապանքների են ենթարկվում բաքվի զնդաններում «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են առաջնագծի տարբեր հատվածներ Արժանապատվության հավաք՝ Հրապարակում. Տեսանյութ Հենրին՝ զինվորական շապիկով. Կարոտում ենք. Լևոն Քոչարյանը հրապարակել է զոհված հարազատի լուսանկարները Թուրքական կայքը «դավաճանություն» է անվանել Իրանի կողմից գազի մատակարարման դադարեցումը «Չարիքի մարմաջով ոխակալ Նիկո՛լ, այսինքն՝ չմո». Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Լավրովն անդրադարձել է մարդու իրավունքներին էթնիկ տեսանկյունից՝ նշելով «ադրբեջանցիներին Հայաստանում և հակառակը» Հայոց Բանակի սպան մեր հասարակության էլիտայի լավագույն հատվածը պետք է դառնա. Արտակ Զաքարյան Լավրով. եթե դա կախված է Ռուսաստանից, ապա պատերազմ չի լինի Բանակի ամրության գլխավոր երաշխիքներից է Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքները. Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը Հայոց Բանակի 30-ամյակի կապակցությամբ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բանակի օրը տարբերվում է իր բովանդակությամբ և գաղափարախոսությամբ. Կապանի համայնքապետ այցելել է Բաղաբուջի հուշահամալիր. Լուսանկար Թուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ասուլիսը. Տեսանյութ Կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին․ Սերժ Սարգսյան. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Գողացված տոնը և մեր անելիքը 15-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած Ամենայն Հայոց Կաթողիկոսը Եռաբլուրում աղոթեց հերոսների հոգիների հանգստության համար «Թռիչք վերջին անգամ». Րաֆֆի Ալթունյանը հրապարակել է իր ու Հայկոյի վերջին աշխատանքը. Տեսանյութ Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային ռազմական նոր օգնություն տրամադրելու մասին Եռաբլուրում ԽՆԴԱՑՈՂ լուլու. Տեսանյութ Եթե դեմքով դեպի Աստված շրջվենք, կվերադարձնենք մեր բանակի երբեմնի փառքը. Կարեն Ջալավյան՝ լեգենդար «Քյոխը» «Չլինեին «մտքեր», վախ չլիներ... լինեինք մենք, ոնց եղել ենք»․ Արևիկ Ուդումյան Թույլ չենք տա նսեմացնել մեր ազգի ու պետության անվտանգության երաշխավոր Հայոց բանակը․ ՀՅԴ ԳՄ Աչքիս առաջ երազանքներով և վաղվա օրվա նկատմամբ հավատով Աբգարս ու մյուս հերոսներն են. Գեղամ Նազարյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3536 նոր դեպք. Մահ չի գրանցվել Մեր պետության խոցված մեջքն անկարելի է շտկել առանց կազմակերպած ու մարտունակ բանակի․ «Հայաստան» դաշինք Թշնամու ոտնձգություններին արժանի հակահարված տալով՝ Բանակը մեզ տվել է հաղթանակների ոգի. Վիտալի Բալասանյան Թշնամին, որ 100-ապատիկ անգամ գերազանցում էր ու Բաբշենի ձորակներ էր հասցրել ժամանակի ամենազոր իր թնդանոթները, այդպես էլ չի հաջողում Տարածաշրջանում խաղաղության երբեմնի երաշխավոր, Արցախի անվտանգության երաշխավոր բանակն այսօր ինքն ունի պաշտպանության կարիք․ Ռոբերտ Քոչարյան Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր». Տեսանյութ «Ցեղասպանությունից հրաժարվել. դա է գինը, որը կարող է տալ Հայաստանը». Ստեփան Դանիելյան

«Այն օրակարգով, որով իշխանությունն է գնում՝ 4 տարի հետո Արցախ չի լինի». Մետաքսե Հակոբյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը հոկտեմբերի 15-ին քննարկումներից մեկի ժամանակ ասել էր, որ «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի» թեզը շատ վտանգավոր է և կխանգարի մեզ՝ երաշխավորել Արցախի ապագան: «Գերնպատակը Հայաստանն է, ոչ թե Արցախը։ Խնդիրը չի կարող գնալ էդ տարածքը Հայաստանինը համարելուն, խնդիրը պետք է գնա՝ էդ մարդիկ Ադրբեջանի ներսում վտանգվա՞ծ են, թե՞ ոչ»,-ասել էր իշխող խմբակցության պատգամավորը։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով իշխանական պատգամավորի ասած մտքերին, նկատեց՝ ՀՀ ներկայիս իշխանությունների միտքն ու նպատակն ի սկզբանե Արցախից ազատվելն էր, նրանք այդ գաղափարով են եկել իշխանության, որովհետև նրանց կողմից իշխանության գրավումը եղավ ոչ միայն «Մերժիր Սերժին» կարգախոսով, այլև բոլորն էլ հիշում են Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ «Հայաստանից պետք է վռնդեն ղարաբաղցիներին»։

«Այսինքն՝ նպատակը հենց ղարաբաղցիներից ազատվելն էր, իսկ քանի որ նա Լևոն Տեր-Պետրոսյանի հետևորդն է, հատկապես իմ սերնդակիցները շատ լավ հիշում են, որ Տեր-Պետրոսյանը սկսած 90-ականներից պնդում էր, որ Հայաստանը թուլանում է, տնտեսական զարգացման խնդիր ունի, որովհետև «Արցախի հարց են լուծում, որին զուգահեռ՝ արցախցին կյանքն է վայելում»։ Այս թեզը մտել էր Հայաստանում բնակվող մեր հայրենակիցների արյան մեջ, որի արդյունքում վատ էին ընկալում այն արցախցիներին, որոնք ապրում էին Հայաստանում։ Այդ գործընթացը սկսվել է դեռևս վաղ 90-ականներից։

Տեր-Պետրոսյանին հաջորդող երկու նախագահները գիտակցում էին, որ՝ այո՛, Արցախ, որը ոչ միայն մեր հայրենիքն է և Հայաստանն անառիկ պահող ամրոցն է, այլև թիկունքը, այսինքն՝ պահապանը։ Հայաստանի սահմաններն ամուր էին Արցախով, հետևաբար՝ պատահական չէ, որ 90-ականներից բանակի մեծ մասը հսկում էր հենց Արցախի սահմանները, գիտակցելով, որ եթե որևէ տատանում լինի այդ սահմաններին, ապա Հայաստանը նույն վայրկյանին վտանգված է լինելու։ Երկրորդ և Երրորդ նախագահները 30 տարի շարունակ կարողացան պահել ու իրականացնել Արցախի անվտանգության պահպանությունը»,-նշեց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, 3,5 տարի առաջ ՀՀ-ում իշխանության եկան մարդիկ, որպեսզի «Հայաստանից վռնդեն արցախցիներից ու փակեն Արցախի հարցը», ինչը մասամբ նրանց մոտ ստացվել է այն առումով, որ հանձնել են Արցախի մեծ մասը, որի արդյունքում անվտանգային առումով Արցախն ավելի ռիսկային վիճակում է։ Այս ամենի արդյունքում էր նաև, որ թշնամին ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք և ուղղակի հաստատվեց, հայտարարելով, թե այդ տարածքներն իրենն է, և ՀՀ իշխանությունները թշնամուն չհակառակվեցին։

«Հիմա այս իշխանությունները նաև խնդիր ունեն քիչ-քիչ պատասխանելու մեր ժողովրդին, ազգին, որոնք գիտակցում են, որ Արցախի չլինելով՝ վտանգված է Հայաստանը։ Օրինակ, փաստ է, որ ո՞վ կմտածեր, որ Երասխ գյուղը կհրետակոծվի, որ արդյունքում տուն կվառվի։ Այս ամենը մեր հայրենակիցներից շատերը տեսնելով՝ արթնանում են ու գիտակցում՝ հանձնելով Արցախը՝ վտանգեցին Հայաստանը։ Այս պարագայում իշխանությունները պետք է փորձեն արդարացումներ գտնել, շատ բարդ արդացումներ էլ պետք չեն, որպեսզի ժողովրդին հանդարտեցնեն։ Դրա համար ասում են, որ Արցախից դեռ պետք է խոսեն, հարցը տանելով դեպի ապագա, ինչը կեղծ օրակարգ է, որովհետև չեն էլ պատրաստվում ապագայում որևէ հարց կարգավորել։ Ժողովրդին հանգստացնելով՝ ասում են, որ Հայաստանը պետք է հզորանա, որպեսզի կարողանա Արցախից խոսել, սակայն այսօր սովորական քաղաքացին քաղաքականության մեջ չէ ու չի պատկերացնում այս ամենի լրջությունը, որ Արցախի հարցը որքան տանում են ապագա, այնքան այն ավելի անլուծելի է դառնում»,-հավելեց նա։

Նա նաև շեշտեց, որ այսօր պատահական չէ, որ թշնամին Հադրութում մզկիթ է կառուցում, որպեսզի հետագայում Հայաստանը չկարողանա ապացուցել, որ Հադրութը հայկական է, և այս ամենին օգնում է ներկայիս ՀՀ իշխանությունը։ Թերևս, սա է պատճառը, որ այդ իշխանության վերնախավում նստած Նիկոլ Փաշինյանն ուզում է այս կամ այն ներկայացուցչի միջոցով հանդարտեցնել ժողովրդին և բերել կրկին իրենց դաշտ։

«Այդ պատգամավորն իր խոսքում ասում է, որ ինքն իր անձնական կարծիքն է արտահայտում, բայց սուտ է, որովհետև իրենցից յուրաքանչյուրն է այդկերպ մտածում, ու չեն թաքցնում՝ արտահայտվում են ու վարում այդ քաղաքականությունը։ Եթե այսօր Հայաստանը շանս ունի հզորանալու, ապա դա ավելի մեծ խաղացողների շնորհիվ, որտեղ Հայաստանը բանակցությունների սեղանի շուրջ նստած չէ, նրան միայն կարգադրություններ են անում։ Սակայն բանակցությունների սեղանի շուրջ նստած խաղացողների քայլերից է այսօր կախված Հայաստանի ճակատագիրը, հույսները դրել են նրա վրա, որ գերտերությունների խաղն այնպես կընթանա, որ Հայաստանը ոչ թե տուժած, այլ շահած դուրս կգա, որտեղ որևէ կապ արդեն չեն ունենա ՀՀ իշխանությունները»,-ընդգծեց Մետաքսե Հակոբյանը։

Նրա բնորոշմամբ, վերջին շրջանում ՀՀ իշխանություններն այլևս չեն էլ հայտարարում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, դրա մասին Արցախի նախագահը ևս փաստել է իր խոսքում, որ այլևս ՀՀ իշխանություններն Արցախի անվտանգության երաշխավորը չեն, նշելով, որ անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահն է։

«Այսօր ազգի զարթնելը դա միակ փրկությունն է լինելու, և մենք շատ ավելի հեշտ կփրկվենք, քան փրկվեցինք 90-ականներից։ Այն օրակարգով, որով իշխանությունն է գնում՝ 4 տարի հետո Արցախ չի լինի, ցավալի ու սարսափելի բան եմ ասում, բայց սթափ պետք է լինենք»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan