Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել՝ ՔՊ–ական պատգամավորների մասնակցությամբ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ
8
Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Ադրբեջանական ԶԼՄ-ները ցնծում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Պատերազմ Արցախում
Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Կրակոցներ Երևանում Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը Հրդեհ՝ Երեւանի շրջանային փողոցում. գործխարանի երրորդ հարկում ծուխ է նկատվել, մեկնել է 2 մարտական հաշվարկ Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ «Վստահ չեմ՝ գուցե պայմանավորվել էին, որ Սևանի ա՞փ պետք է դուրս գար Ադրբեջանը, բայց ՌԴ-ն խափանեց, դա քննությունը կպարզի». Դ. Շահնազարյան. Տեսանյութ Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, նրա տղային չեն խոշտանգի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պատերազմից հետո արտասահմանյան շրջագայությունների ծախսերը ավելացրել է հինգ անգամ. ինչո՞ւ. Ա. Թևանյան. Տեսանյութ Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Պաշտպանության նախարարությունը չի ապահովում զինծառայողների հանգստի և արձակուրդի իրավունքը «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Քարվաճառի հանձնումից հետո կառավարությունը Վարդենիսի նկատմամբ ավելի ուշադիր պետք է լինի. Թ. Թովմասյան. Տեսանյութ Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում Էրդողանի կուսակցության փոխնախագահը խոսել է Հայաստանից ունեցած սպասելիքների մասին ՔՊ-ն դեկտեմբերի 17-ին «կվերցնի» ԵՊՀ-ն. ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է Հեղափոխության վախճանը չպետք է դառնա Հայաստանի վախճանը. Վահե Հովհաննիսյան «Գերիների ծնողների մոտ պետք է կանգնել և բացատրություն տալ»․ Գեղամ Նազարյան Պատերազմից հետո գործողումների ծախսերը ավելացել են 5 անգամ, ներկայացուցչական ծախսերը՝ կրկնակի. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Ալեն Սիմոնյանը թուրքին, Ադրբեջանին զակազ տվեց, թե էս երեխեքին մորթի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ ԱԺ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը շարունակում է հաղթել պետական մրցույթներում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 410 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Թաթոյանը Փարիզում խոսել է պատերազմից հետո ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականության մասին Դու պարտավոր ես պաշտպանել և՛ գույքդ, և՛ ընտանիքդ, անողնաշար, անգլուխ արարած. զոհվածի հայր Ստեփան Գալստյանն առ այսօր որեւէ ցուցմունք չի տվել. պաշտպան Այլ տարբերակ մենք չունենք, դա լինելու է ռուսական խաղաղապահ առաքելության շրջանակներում՝ անժամկետ. Արայիկ Հարությունյան Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին Հաագայի միջազգային դատարանը Հայաստանին պարտավորեցրել է կանխել ադրբեջանցիների դեմ ռասայական ատելության հրահրումը Խմբակային խուլիգանություն է տեղի ունեցել՝ ՔՊ–ական պատգամավորների մասնակցությամբ. Սեյրան Օհանյան. Տեսանյութ Սոչիից հետո Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունն անսպասելի էր ՀՀ-ի համար Իսրայելի օրինակը բերելիս՝ հիշենք, որ այնտեղ հողատու ԱԺ նախագահ, վարչապետ ու իշխանություն չկա. Բ. Մուրազին՝ Ալեն Սիմոնյանին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը «Ինչի՞ համար գնաց արյուն թափեց». Ադրբեջանում չեն թողնում սգալ, հատկապես դրոններով. Տեսանյութ Բորենու նման հարձակվել են մեր վրա, հակահարված են ստացել Ոստիկաններն երեկվա ծեծկռտուքից հետո ուժեղ հսկողություն են սահմանել ԱԺ-ի մոտ. Տեսանյութ Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Գլխավոր դատախազությունը «գզվռտոցի» մեջ է ՀՔԾ-ի հետ Փաշինյանի որոշմամբ պատվիրակություն է գործուղվում Փարիզ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Պատգամավորների օգնականները՝ իրավապահների ուշադրության կենտրոնում

Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից. Վահե Հովհաննիսյան

Պատերազմն ու պարտությունը այն շոկային ցնցումը պետք է դառնան, որը կխթանի նոր վերնախավի ձևավորումը։ Չանենք սա՝ կորցնելու ենք պետությունը, որովհետև այդ որակի հասարակությունը ի վիճակի է լինելու միայն սպասարկել թուրքական տնտեսա-մշակութային էքսպանսիան, ընդ որում՝ սիրով։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։

Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակության մտածող խավերին հրավիրում է մտածելու՝ թույլ չտալու համար զարգացման անոմալիաներ։

Հայաստանում Նիկոլը, պաշտոնյաներին պարտադրելով աշխատասենյակներում կախել իր նկարը, զարգացնում է «արևելյան ռեյխի» մոդելը, որի պարարտ հիմքը առկա է։ Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը։

Պաշտոնյաները ներքինու նման ընդունում են արևելյան բարքերը, եթե նույնիսկ նրանք արևմտյան կրթական հաստատություններում են սովորել կամ հավաքագրվել։ Արևմտյան ֆինանսավորմամբ քաղհասարակությունը արևելյան հնազանդությամբ մարսում է ամեն ինչ։

Թուրքմենբաշին իր նախարարներին ստիպում էր չորեքթաթ իրեն մոտենալ՝ բազմաթիվ վկաների ներկայությամբ, և նրանք մոտենում էին։ Կարծում եմ՝ այսօրվա պաշտոնյաներին այս վիճակից փրկում է միայն մեկ բան՝ Նիկոլը դեռ նման բան չի ստիպում։

Իրականում պրոֆեսոր Չարչյանին անազատության մեջ պահողները Թուրքմենբաշու պաշտոնյաների կարգավիճակում են։

Առողջապահության նախարարն ամեն անգամ կառավարության նիստին այնպիսի հպարտությամբ է ասում «Մեծարգո պարոն վարչապետ», որ ակամայից մտածում ես, որ գուցե իսկապե՞ս երկիրը հսկայական հաջողություններ ունի, ու դու չգիտես։ Գուցե բնակչության 90 տոկոսն արդեն պատվաստվել է, ու հիվանդանոցները դատարկ են…

Այստեղ բազմաշերտ անոմալիայի հետ գործ ունենք։ Նախարարները կարող են դիմել նաև այլ կերպ՝ վսեմաշուք, աստվածային և այլն։ Ու խնդիրն այն չէ, որ հասցեատերը չի սաստում, այլ այն, որ հասարակությունը չի մերժում, ու չկա որևէ ինստիտուտ, որ ասի՝ ամոթ է։

Արդարադատության նախարարությունը մի տեքստ է հրապարակել, որով բացատրում է, թե ինչո´ւ մի մեծ խումբ պաշտոնյաների չեն ստիպում պատվաստվել։ Այդ տեքստը կարծես Շվեյկից մի հատված լիներ։ Բայց նա արդեն Նիկոլի նկարը կախել է, ու հետևաբար՝ կարող է ջանք չթափել աշխատանքի որակի վրա։ Ու հարց չի ծագում՝ ի՞նչ կապ ունի այս նախարարությունը մի հարցի հետ, որը, մեծ հաշվով, էթիկական է, և պետք է լուծվեր առանց ձևականությունների։ Եթե մահաբեր համաճարակի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները հղում են անում ինչ-ինչ օրենքների՝ չպատվաստվելու համար, ապա ի՞նչը պետք է խանգարի հասարակ քաղաքացուն՝ հղում անել իր ներքին զգացողություններին կամ յութուբին։

«Արևելյան ռեյխի» կանոններով համակարգը անհատակ պետք է խոնարհվի։ Հյուսիսային Կորեայում պարտադիր է ղեկավարի, նրա հոր, և պապու նկարը մշտապես գրպանում պահելը։ Եթե Նիկոլը մի օր պարտադրի գրպանում ունենալ, ասենք, Մառլեն Դիտրիխի նկարը, համակարգը ենթարկվելու է։

Եթե Նիկոլը պարտադրի նախարարներին ու այլ պաշտոնյաների՝ «Ռուհնամե»-ի օրինակով իր գրքից հատվածներ արտասանել, համակարգը անելու է։ Ամեն մեկը կտա մի բացատրություն. մեկը կասի՝ այդպես ավելի ազնիվ եմ դառնում, մյուսը կասի՝ ինքնակրթվում եմ, երրորդը մտքում կանիծի, բայց կանի։

Ժանրի կանոնն է. վաղը բան փոխվեց՝ այս մարդիկ Նիկոլին համարելու են միակ մեղավորը, պատասխանատուն։ Լինելու են հարյուր անգամ ավելի հականիկոլ, քան նրանք, ովքեր ասել են, որ քծնանքի ու շողքորթության արևելյան բարքերով քիչ թե շատ լուրջ պետություն հնարավոր չէ ունենալ։ Ողբերգական ժամանակների պատահական դեմքեր։

Այսպիսի արևելյան բարքերով ու կիսապետականությամբ մենք չէինք կարող Շուշի պահել։ Այսպիսի մտածողության, ներքինու աշխարհայացքով մենք Հայաստան չենք կարող պահել։

Հայաստանում պետք է նոր քաղաքական-հասարակական հոսանք ձևավորվի, որը կսրբի արևելյան ֆեոդալականությունը ու կսկսի կրթել։ Կարող ենք կոչվել չորրորդ հանրապետություն, հետպատերազմյան Հայաստան, էական չէ, բայց որակի կտրուկ փոփոխություն է պետք։

Մի բան հստակ է. եթե մենք չենք ձևավորում նոր որակներով վերնախավեր, ապա մենք երբեք չենք կարողանալու հասարակության որակ փոխել։ Այս որակով հասարակությունը ոչինչ չի պարտադրում՝ ոչ խաղաղություն, ոչ արժանապատվություն, ոչ՝ կառավարման արդյունավետություն, ոչ արդարություն… Այդ դեպքում մենք կունենանք նոր նկարների և նրանց կախողների տեխնիկական փոփոխություն։

Պատերազմն ու պարտությունը այն շոկային ցնցումը պետք է դառնան, որը կխթանի նոր վերնախավի ձևավորումը։ Չանենք սա՝ կորցնելու ենք պետությունը, որովհետև այդ որակի հասարակությունը ի վիճակի է լինելու միայն սպասարկել թուրքական տնտեսա-մշակութային էքսպանսիան, ընդ որում՝ սիրով։

Շարունակելի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan