«Պատերազմն ավարտված չէ». Արման Աբովյան
Դիտել նաև
Կայացել է հաղորդավար Արման Մարգարյանի նշանադրությունը
«Հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են». Արման Թաթոյան
ԲԴԽ-ի երեկվա արարքը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ․ Արման Թաթոյան
Այս օրը խորհրդանշում է պայքարը մեր ժողորդի անբաժան մասի` Արցախի բնիկ հայ ժողովրդի արժանապատվության, պաշտպանված իրավունքների ու անվտանգ կյանքի համար․ Թաթոյան
Ադրբեջանցիներն անգամ փոխել են Էջմիածնի անվանումը. Արման Թաթոյան
«Ժողովուրդ ջա՜ն խնդրում եմ, երբ Արցախում կամ Հայաստանի օկուպացված տարածքներում լարվում է իրավիճակը, պետք չէ տարածել ադրբեջանական ֆեյքեր կամ չստուգված տեղեկություն զոհերի կամ վիրավորների մասով։ Ախր սա տարրական տեղեկատվական հիգիենայի կանոններն են, պատերազմն ավարտված չէ, թուրքը մեր տուն է ներխուժել, իսկ մենք շատ արագ տարվում ենք թշնամու ամեն տեղեկատվական սադրանքի։
Հասկանում եմ, որ պետական մարմինների տեղեկությունն արդեն ոչ ոքի մոտ վստահություն իսպառ չի ներշնչում, սակայն դա չի նշանակում, որ մենք ինքներս մեզ պետք է հասցնենք ֆեյքային հիստերիայի։
Ի վերջո, կրկնեմ՝ պատերազմն ավարտված չէ և պետք է գործի պատերազմին համապատասխանող վերաբերմունք տեղեկատվության հանդեպ յուրաքանչյուրիս կողմից»։
Արման Աբովյանի Ֆեյսբուքյան էջից