Լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սև ֆոնի վրա է հայտնվել Չավուշօղլուն միացավ «Դիմադրության» շարժումը ատող ալիևին ու նիկոլին Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա
5
Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ «Վզին դրած» սահմանադրությունը և մեր անելիքը «Դիմադրություն» շարժումը Սահմանադրության օրվա առթիվ երթ է անցկացնում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի եղբայրն անտառային տարածքներ է վարձակալել և հանգստի գոտի է կառուցում Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացման մասին. «Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է սա որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց» Ռուսաստանն իրավունք չունի Թուրքիային ինչ-որ բան ասելու. Չավուշօղլուի պատասխանը՝ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչին Քաղաքացիները իրենց ոտքերը սրբում են Ջհանգիրյանի և ԵՄ դեսպանի նկարի վրա. Տեսանյութ Սահմանադրական արդարդատությունը ճգնաժամի մեջ է, դա ավելի է խորանալու Սեդա Սաֆարյանի առաջադրմամբ. Վարդևանյան. Տեսանյութ Արտաքին քաղաքականության մեջ կարմիր գծերի հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել․ Դավիթ Բաբայան Պատերազմ Արցախում
Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումները նշանակվել են հուլիսի 15-ին. պաշտպաններ Սով կլինի. Լուկաշենկո 24 ժամ ջուր չի լինի Վարդավառի տոնին Սուրբ Սարգիս եկեղեցուց դեպի Մանկական զբոսայգի երթ կիրականացվի Ռուսաստանում կրկին երկարաձգվել է թռիչքների արգելքը 1995թ․ այս օրն իրականում Հայաստանի խայտառակության, պետականության բռնաբարման և պետության զավթման օրն է «Հայաստանն աղետի մեջ. Սահմանադրականության վախճանը և վերածննդի ուղիները» թեմայով քննարկում. Տեսանյութ Լուսանկարում ՀՀ ԱԺ շենքի վրայի հանված ու «վերանորոգված» ՀՀ զինանշանն է, որն արդեն սև ֆոնի վրա է հայտնվել Ի՞նչ է պայմանավորվել Ռուբեն Ռուբինյանը Թուրքիայի ներկայացուցչի հետ Հայաստանի բնապաշտական աղանդներն արդեն «նաեզդներ» են անում այնպիսի հասկացությունների, տերմինների վրա, որոնք օգտագործվում են քրիստոնեության մեջ և ՀԱԵ ծեսերում Ընդդիմության ցույցերին մասնակցող փոխոստիկանապետին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում Արգելվել է հացահատիկի արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից Ադրբեջանում պահանջում են «Երեւանի Կապույտ մզկիթը իրանական չանվանել» Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան ԱԱԾ տնօրենի տեղակալ Սամվել Հայրապետյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում. Տեսանյութ Փաշինյանի թանկ նվերը Քրեակատարողականի պետի ծննդյան 36-ամյակի առթիվ Պարտվածը, թշնամու առաջ ծնկածը, մինչև վերջ վախեցածը,մինչև վերջ ձախողածը չի կարող բերել խաղաղություն. Թադևոս ԱՎետիսյան. Տեսանյութ Ցավոք, մենք այսօր Սահմանադրության գերակայություն չունենք. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Այսպես կոչված «խաղաղության դարաշրջանում» հայկական կողմն ունեցել է ավելի քան 120 զոհ. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում Արգիշտի Քյարամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան Մարդուն բարձրագույն արժեք են համարում մի երկրում, որի սահմանները պաշտպանելով զոհված տղերքի անունների ցանկը, պատերազմից 2 տարի անց, դեռ կիսատ-պռատ է. ասես էդ տղերքը ոչ եղել են, ոչ էլ ՊՆ-ն հաստատեց. Ադրբեջանը կրակել է Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի ուղղությամբ. հայկական կողմը լռեցրել է Այս իշխանություններն ամեն կերպ Սահմանադրությունը տրորում են. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Մինչ վարչապետը եղջերուներին էր գուրգուրում, հակառակորդը կրակ է բացել Խաչիկ գյուղի վրա, կան վնասներ Արարատ Միրզոյանը կրկին վոյաժների մեջ է Հիմա ՀՀ-ում Սահմանադրություն գոյություն չունի. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մենք այսօր ունենք սահմանադրության բացակայության. Ռուբեն Մելիքյան. Տեսանյութ Հիմա ՀՀ-ում Սահմանադրություն գոյություն չունի. Աննա Մկրտչյան. Տեսանյութ «Վզին դրած» սահմանադրությունը և մեր անելիքը Հայոց պետականությունը դիվահարի ճիրաններում․ Ռուբեն Հակոբյան Ադրբեջանն Ուկրաինա կուղարկի օգնության հերթական խմբաքանակը Թեհրանում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Դիմադրություն» շարժումը Սահմանադրության օրվա առթիվ երթ է անցկացնում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը եղջերուներով շրջապատված նշում է Սահմանադրության օրը. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի եղբայրն անտառային տարածքներ է վարձակալել և հանգստի գոտի է կառուցում Շատերի ուղեղներում չի տեղավորվում, թե ինչպես է էսքան պղծությունից ու դավաճանությունից, ակնհայտ թուրքին ծառայելու ապացույցներից հետո, մարդիկ կան, որ կույր են դեռ Չավուշօղլուն պատասխանել է «Ինչի՞ է այս ընթացքում հասել Դիմադրության շարժումը» հարցին Չավուշօղլուն միացավ «Դիմադրության» շարժումը ատող ալիևին ու նիկոլին Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը նախատեսում է երթ անել Երևանում Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ միջամտել է Հայաստանի ներքին գործերին. ազգային ուժերը Թուրքիայի և Ադրբեջանի համար թշնամի են Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է 25-ից ավելի պարկուճ Եվ այսպես, Թուրքիային, Բրիտանիային, ԱՄՆ-ին, Հայաստանի դավաճաններին միանում է Կանադան, որը հաջողությամբ վարի տվեց ու մինչև հիմա վարի ա տալիս իրանց երկրի իրական տիրոջը Երկրաշարժ Աշոցք գյուղից 11 կմ արևելք Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա Նշված հասցեներում ջուր չի լինի Սահմանադրական դատարանի նախագահը հրաժարական կտա Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Պատերազմից հետո իշխանության քայլերը հանգեցնում են հայրենազրկման. Գառնիկ Դավթյան. Տեսանյութ Ինչու Հայաստան չեկան ԱՄՆ կոնգրեսականները

ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնելու համար

ՀՀ կառավարությունն ու Էյր Արաբիան 10-ական մլն դոլար են ներդնում՝ ավիաընկերություն հիմնադրելու համար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց մի նախագիծ, որը, «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» ղեկավար Դավիթ Փափազյանի խոսքով, կյանքի է կոչում ազգային ավիափոխադրող ստեղծելու մասին ՀՀ կառավարության տված խոստումը։

«Կարեւորում ենք այն հանգամանքը, որ գործարքն իրականացրել ենք հաշվարկի, պրոֆեսիոնալ գնահատման արդյունքում, եւ որպես ծրագիր՝ ստացել ենք առավելագւոյն կենսունակ մոդել։ Մենք պարզապես ավիաընկերություն չենք գրանցում, որը կարող էր տեսականորեն դառնալ վերջին 20-25 տարիների ընթացքում նման փորձերից մեկը։ Այս ծրագրով մենք ստեղծում ենք ազգային մրցունակ ավիափոխադրող, որն արդեն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, որն է Air Arabia ընկերության մոդելի մոտ քսան տարվա դրական փորձը»,- ասաց Փափազյանը՝ հավելելով, որ սա առաջին անգամ հնարավորություն է տալիս երկարաժամկետ մրցունակ եւ կենսունակ ռազմավարության վրա հիմնված ազգային ավիափոխադրող։ 

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 14-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերությանն ամբողջությամբ պատկանող ընկերության միջև կնքվել է պայմանագիր, որով կողմերը պարտավորվել են Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ազգային ավիաընկերություն: 

Նախագծից տեղեկանում ենք, որ այս ընկերությունում բաժնեմասնակցության համար «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ պարտավորվել է բաժնետոմսերի դիմաց վճարել 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ, իսկ Էյր Արաբիա ընկերությանը պատկանող ընկերությունը նույնպես ներդրումն իրականացնելու է իր բաժնեմասնակցության համապատասխան դրամական միջոցներով: 

Ավիաընկերության կառավարումն իրականացնելու է Էյր Արաբիան, որը, ինչպես նշված է նախագծում, հանդիսանում է Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող: 

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ նոր ազգային ավիաընկերության ստեղծումը մեծապես կնպաստի երկրում արագ աճ գրանցող զբոսաշրջության և հարակից ոլորտների ներուժի օգտագործմանը, ինչպես նաև կնպաստի տնտեսական ակտիվությանը՝ ՀՀ քաղաքացիներին ապահովելով հուսալի, որակյալ և մատչելի օդային ճանապարհորդության հնարավորությամբ․ «Նման գործարքի միջոցով տնտեսական ակտիվության խթանումը ՀՀ կառավարության կողմից հատկապես կարևորվում է COVID-19-ով պայմանավորված զբոսաշրջության և հարակից ոլորտում ծագած խնդիրների հաղթահարման համատեքստում: Էյր Արաբիայի հետ սերտ գործընկերությունը օգտակար կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացման համար, իսկ նման ընկերության հարուստ փորձի տեղայնացումը կլինի նախկինում ծագած խնդիրների կարգավորման ուղղություններից մեկը»: 

ՀՀ կառավարության սույն որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում նախատեսվում է 4,733,720,000 (չորս միլիարդ յոթ հարյուր երեսուներեք միլիոն յոթ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ ելքերի ավելացում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ի հավելումն Փափազյանի խոսքի, նշեց, որ 2018—ին արձանագրել են, որ կարեւորում են Հայաստանում հայկական ավիաընկերությունների ստեղծման եւ զարգացման նպատակը․ «Այդ առումով կառավարությունը որոշակի դերակատարում պիտի ունենա։ Այս որոշումն արտահայտում է ՀՀ կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը, ինչը չի նշանակում, թե ՀՀ-ում հայկական այլ ավիաընկերություններ չպետք է լինեն եւ չեն կարող լինել։ Տվյալ դեպքում ՀՀ կառավարությունը, պայմանավորվածություն ունենալով Էյր Արաբիա ընկերության հետ, հետեւյալ գործողությունն են անում․ կառավարությունն ու Էյր Արաբիայի դուստր ընկերությունը ներդնում են գումար՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար։ Էյր Արաբիան ունի ավիաընկերություն ստեղծելու եւ զարգացնելու փորձառություն, եւ այս փորձառության բերումով է, որ մենք այսպիսի գործընկերությունը կարեւոր ենք համարում։ Այս համատեղ ներդրմամբ Էյր Արաբիային  հրավիրում ենք համատեղ հիմնադրել եւ կառավարել ավիաընկերություն, որը կկոչվի «Արնա» ավիաընկերություն»։

Փաշինյանն անդրադարձավ նաեւ ազգային փոխադրող հասկացության վերաբերյալ հարցին՝ ասելով, որ Հայաստանի օրենսդրությամբ այդ հասկացությունը կարող է օգտագործել յուրաքանչյուր ընկերություն, որը գրանցված է ՀՀ-ում՝ որպես հայկական ընկերություն․ «Այս իրավիճակը մենք շարունակելու ենք պահպանել։ Ստեղծվող ավիաընկերությունը ոչ մի արտոնություն չի ունենալու եւ գործելու է հավասար մրցակցային դաշտում։ Միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում այստեղ։ Ես գիտեմ, որ կան որոշակի կասկածներ, մտավախություններ, տարընթերցումներ՝ մանավանդ հաշվի առնելով, որ այս ոլորտում մեղմ ասած տհաճ հիշողություններ ունենք, բայց կարծում եմ, որ մենք պետք է այս ճանապարհով գնանք՝ գիտակցելով նաեւ, որ ունենք որոշակի ռիսկեր, ինչպես ցանկացած ներդրման պարագայում։ Բայց կարծում ենք, որ ստեղծել ենք բավարար պայմաններ, որպեսզի այդ ռիսկերը լինեն կառավարելի»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan