Արցախի ՔԿ-ում վարույթ է ընդունվել Թաղավարդի ուղղությամբ կրակոցներ արձակելու դեպքի փաստով
Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը
Փաշինյանն արցախցիների հարցով անցավ պլան «Բ»-ին. «Հրապարակ»
Արցախի վերադարձը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար․ Արցախի թեմ
Հարատև խաղաղություն հնարավոր չէ, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանված է իր հայրենիքից. Լևոն Քոչարյանը՝ Ժնեւում (տեսանյութ)
Ի՞նչ նպատակների համար է Ալիևին պետք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը (տեսանյութ)
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. սեպտեմբերի 06-ին՝ ժամը 19։40-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1991թ. ծնված բնակչի առանձնատունը վնասելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Քննչական կոմիտեն։