«Պիտի պայթենք, անպայման կպայթենք». Գառնաքարի Կնյազի մենախոսությունը. Տեսանյութ «Հացը թանգավ, ջուրը թանգավ, լուսը թանգավ». սովորական հայկական սկանդալներ. Տեսանյութ Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան
25
«Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր». ինչպես են Ալեն Սիմոնյանին դիմավորել Կիպրոսի հայերը. Տեսանյութ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ պահանջում Արման Թաթոյանի հրաժարականը Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է» ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները մեր գլխավոր շտաբում են Պատերազմ Արցխում
Փակեք ուսումնական հաստատությունները, հսյտարարեք մեկշաբաթյա լոքդաուն՝ վճարելով քաղաքացիներին Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Փաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքին «Պիտի պայթենք, անպայման կպայթենք». Գառնաքարի Կնյազի մենախոսությունը. Տեսանյութ Ինչի՞ համար է վարձատրվում և ինչու՞ չի դատվում այս մարդը «Հացը թանգավ, ջուրը թանգավ, լուսը թանգավ». սովորական հայկական սկանդալներ. Տեսանյութ Երկրաշարժ Հայաստանում ԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակը «Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա». Գեղամ Մանուկյան «Դավաճաննե՛ր», «Հայասպաննե՛ր». ինչպես են Ալեն Սիմոնյանին դիմավորել Կիպրոսի հայերը. Տեսանյութ Մի քանի հարց բուժաշխատողներին Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ Նոյեմբերի 9-ին եւ 10-ին նախատեսվում է հանրահավաք. Իշխան Սաղաթելյան Պլանավորված պարտություն․ օր 28 (տեսանյութ) ՀԽՍՀ-ն Իրանի հետ սահման է ունեցել ոչ միայն Մեղրիի, այլ նաև Երասխավանի հատվածում Նիկոլ Փաշինյանը ջանում է, որ ամեն բան Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի Էրդողանը սպառնացել է վտարել 10 երկրների դեսպաններին Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանը՝ գեղցիության զոհ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փաթեթով նախապայման են դրել՝ սկսած կրոնական կառույցների իրավունքներից. Մելքոնյան. Տեսանյութ «Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում «Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին հայտարարվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր պահարանի ուխտի օր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ Պատմություն չիմացող Նիկո՛լ, աշխարհաքաղաքական մոդելավորման համար պատմություն պետք է գիտենաս Առուշանյանի նամակը՝ կալանավայրից. Տեսանյութ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց.. Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Բազմավեկտոր եւ բազմատարր խաղ՝ Սյունիքի շուրջ

Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ, հակառակ սպասվածին, խիստ ժլատ տեղեկատվություն հաղորդվեց, եւ այս ֆոնին հետաքրքիր են ռուսական կողմի պնդումները, թե ՌԴ միջնորդությամբ հայ-ադրբեջանական համաձայնագիր չի լինելու, այլ բան է, որ գուցե լինի երկկողմ՝ Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան ինչ-որ շրջանակային՝ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիր, շրջանցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։ 

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ասում է, որ վերջին շրջանում տեղի ունեցող հանդիպումներին մասնակցող երկրների կազմը (արդեն Հնդկաստանն է ակտիվություն ցույց տալիս), Իրանը ռազմական սպառնալիքների միջոցով ճնշումներ են գործադրում Ադրբեջանի հանդեպ, ինչը վկայում է, որ իրավիճակը խճճված է, եւ այստեղ շատ լուրջ, իրար հակադիր շահեր են միահյուսված։ Նաեւ «3+3»-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներ են տեղի ունենում, Վրաստան, ԱՄՆ, Եվրոպա, որը գնալով ավելի է ակտիվանում։

«Բազմավեկտոր եւ բազմատարր խաղ է,- ասում է Դանիելյանը՝ ավելացնելով։- Եվ, մյուս կողմից, Թուրքիայի դիրքերն են թուլանում։ Թուրքիան այս ընթացքում նաեւ այլ պրոցեսների մեջ է ներքաշվում, եւ նաեւ Միացյալ Նահանգները, որ զորք են մտցնում Սիրիայի տարածք՝ քրդերի հետ կապված։ Այսինքն՝ այստեղ նաեւ Թուրքիա-Ամերիկա հարաբերություններն են լարվում»։ Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն երեկ հայտարարել է․ «Սիրիայի հարցով ԱՄՆ-ի ու ՌԴ-ի հանձնառությունների չկատարման ֆոնին Թուրքիան սիրիական տարածքում ահաբեկչության սպառնալիքը վերացնելու ուղղությամբ քայլեր է ձեռնարկում»։

Այս պայմաններում մոտ ժամանակներս որեւէ հանգուցալուծում սպասելը Ստեփան Դանիելյանը քիչ հավանական է համարում։ Նկատի ունի հայ-ադրբեջանական, այսպես կոչված, խաղաղության համաձայնագրի կնքումը, ինչպես նաեւ մինչեւ վերջերս ակնկալվող զարգացումները Թուրքիայի հետ։ Իսկ Թուրքիան եւ Ադրբեջանը չե՞ն փորձում արագացնել եւ այդ նպատակով նաեւ ճնշումներ գործադրել ՌԴ-ի վրա։ Ինչո՞ւ, որովհետեւ Ալիեւը շտապում է թղթի վրա տեսնել իր հաղթանակի պտուղները, իսկ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մահանում է։

Մեր այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետն ասաց․ «Նախ, երբ նայում ենք թուրքական մամուլում փորձագետների հայտարարությունները կամ Պուտին-Էրդողան հանդիպումը, բոլորը միանշանակ պնդում են, որ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա։ Եվ դա պայմանավորված է Սիրիայի դեպքերով, տեսնում ենք, որ ԱՄՆ-ն է արդեն գործողություններ կատարում` ի պաշտպանություն քրդերի, եւ խոսել այն մասին, որ Թուրքիայի դիրքերը հիմա այնքան ուժեղ են` ՌԴ-ի վրա ճնշում գործադրելու համար, ճիշտ չէ։ Հակառակը, կարծում եմ, որ Թուրքիայի դիրքերը որոշակի առումով թուլացել են։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա իրանա-ադրբեջանական սահմանին Իրանի գործողությունները շատ լուրջ զգուշացում էին Ադրբեջանին։ Եվ կարծում եմ՝ այնտեղ էլ են արդեն սկսել իրերին ավելի սթափ մոտենալ, ավելի սթափ գնահատել իրենց կարողությունները»։

Այս համատեքստում նշենք, որ Փաշինյանի մոսկովյան այցի հաջորդ օրը Երեւանում էր Իրանի գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերին (այցը պաշտոնապես տեղի է ունենում ՀՀ գլխավոր դատախազի՝ Իրան կատարած այցին ի պատասխան), ով հայտարարեց, որ Իրանը հարեւանների հետ հարաբերություններում առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միեւնույն ժամանակ երբեք թույլ չի տա, որ երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ եւ պատերազմ հրահրող ուժեր:

Ինչ վերաբերում է Պուտին-Հայաստանի վարչապետ հանդիպմանը` փակ հանդիպում եւ ճաշ, ապա, ըստ Դանիելյանի, սա նշանակում է, որ լուրջ խոսակցություններ են եղել, եւ դրանք հրապարակման ենթակա չեն։ Նաեւ, որ ժամացույցներն են «սվերիծ» անում, դա նշանակում է, որ Հայաստանն ու ՌԴ-ն միասնական քաղաքականություն պետք է վարեն այս բազմավեկտոր խաղում։ «Ես չեմ կարծում, որ սա շատ արագ է լուծվելու, եւ ինչ-որ փաստաթուղթ է լինելու՝ հաշվի առնելով, որ խաղացող երկրների քանակը գնալով շատանում է»,- ամփոփեց Դանիելյանը։

Կա կարծիք, որ Նիկոլ Փաշինյանն էլ չի շտապում՝ վախենալով, որ ամեն ինչ անելուց ու ստորագրելուց հետո իրեն կարող են հեռացնել։ Ստեփան Դանիելյան․ «Չեմ կարծում, թե այդ կարծիքը հիմքեր ունի, քանի որ մենք տեսնում ենք, որ Հայաստանում չկա որեւէ ուժ, որը հանրային լայն աջակցություն ունենա՝ իշխանությունից սկսած, ընդդիմությունով վերջացած։ Իսկ նման ծանր եւ խառը իրավիճակներում դրսին պետք է ինչ-որ մեկը, ում հետ կարողանան աշխատել։ Եվ քանի որ Հայաստանում հանրային աջակցություն ունեցող որեւէ ուժ չկա, ես չեմ կարծում, որ դրսից Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր դրված լինի։ Եվ երկրորդ․ չեմ կարծում, որ Հայաստանն այսօր սուբյեկտ է, որի կարծիքն էական է։ Հայաստանի քայլերը թելադրված են տարբեր ուժերի կողմից, նայած այդ պահին ով ավելի ուժեղ լծակներ կունենա մեզ վրա»։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan