Ոչ ոք պարտավոր չէ պարզել Արագածոտնի մարզպետի դիպլոմի իսկությունը, ՏԿԵ նախարարը՝ պատգամավորին. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ
8
Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է (ուղիղ) Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ «Ալեն Սիմոնյանը հաստատեց. «Հայաստանը ռազմագերիների խնդիր չունի»». Փաստում են ադրբեջանցիները. Լուսանկարներ Գերիների և անհետ կորածների հարազատները փակել են ԱԺ Դեմիրճյան մուտքը՝ ուղիղ Հրաչյա Հակոբյանը մուտք է գործել ԱԺ օգնականների համար նախատեսված մուտքից, վախենալով հիմնական մունքի մոտ հանդիպել անհետ կորածների ու գերիների հարազատներին ՈՒՂԻՂ. Ազգային ժողովի նիստը Արցախը հանձնածները խոսում են Արցախը բանակցություններից դուրս թողնելու մասին. Ագնեսա Խամոյան. Տեսանյութ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Պուտինի և Բայդենի բանակցություններն ավարտվել են Պատերազմ Արցախում
Դադարեցնել այն էժանագին շոուն, որն ամեն անգամ բեմադրում են իրենց ևս մեկ անգամ ծիծաղի առարկա դարձնելու համար BMW-ն ծրագրում է մինչև 2025 թվականն ավելացնել ամբողջովին էլեկտրական մեքենաների վաճառքը Աշան համայնքի բնակիչը գերության մեջ ենթարկվել է բռնության, առողջությանը պատճառվել է ծանր վնաս Նախորդ դեպքերում արտիստիզմը ձեզ մոտ գերակշռում էր, հիմա զրոյական է. Մկրտչյանը` Փաշինյանին. Տեսանյութ Ոչ ոք պարտավոր չէ պարզել Արագածոտնի մարզպետի դիպլոմի իսկությունը, ՏԿԵ նախարարը՝ պատգամավորին. Տեսանյութ Գերիների ցուցմունքներից ինչ-որ ընտրյալ, կոնտեքստից կտրված հատվածներ հրապարակելու վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ. 2022 թվականին Ադրբեջանը երկու հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի «Ժպիտներ Շուշիից» լուսանկարի Էս պստոներին բոլորդ լավ ճանաչում եք. Օրեր առաջ էրեխեքը նամակ էին գրել Ձմեռ պապիկին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամ է (ուղիղ) Սոցհարցում․ հարցվածների 56 տոկոսը պնդում է, որ իր քվեն չի տա Էրդողանին ՄԻՊ-ն այցելել է ոստիկանություն՝ տեսակցելու գերի ընկածների՝ բերման ենթարկված հարազատներին Ի՞նչ է սպասվում պատվաստման կամ թեստի հավաստագիր չներկայացնող աշխատակցին. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ Առաջնագծի կահավորման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՊՆ Ամենավտանգավոր բանը, որ արեց Նիկոլը մեր ազգի հետ․․․ Մեսսին իր կարիերայում խփած գոլերի քանակով շրջանցել է Պելեին Դեկտեմբերի 15-ին սահմանագծման և սահմանազատման հարցով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ Սիրում եմ հայ ինտելեկտուալ էլիտայի «լռող տեսակը» Ինչպես են կարմիրբերետավորները բռնի ուժով բերման ենթարկում Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներին. Տեսանյութ Մի րոպե մի բան ասեմ. Ռուզաննա Խաչատրյան Հաագայի դատարանը միայն Ադրբեջանին է պարտավորեցրել կանխելու խտրականությունն ու դրա հրահրումը Թուրք ղեկավարիդ ես ենթարկվում, համբա՛լ. Բաղրամյան պողոտայում իրավիճակը լարվեց. Տեսանյութ Տարածաշրջանում ապաշրջափակման հնարավոր հետևանքները դեռ մնում են գնահատականների մակարդակում. Արմեն Գևորգյան. Տեսանյութ Երեխուն թո՛ղ. կարմիր բերետավորները ուժ կիրառելով բացում են Բաղրամյանը. Տեսանյութ Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ գերությունից վերադարձած զինվորների ցուցմունքները հրապարակելուց Բայրամովը եւ Չավուշօղլուն քննարկել են համագործակցության «3+3» պլատֆորմը Արեւիկ Ուդումյանի եւ Արման Վարդեւանյանի դստեր 1-ամյակի լուսանկարներն ու մայրիկի գրառումը Կալանք է դրվել Սեյրան Օհանյանի, նրա կնոջ, Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետի գույքի վրա Գերիների ծնողներին «իմ» ու «քո»-ի, «մերոնք-ձերոնք»-ի բաժանելը մեզ լավ տեղ չի տանելու. Թագուհի Թովմասյան. Տեսանյութ ՊՆ-ն հերքում է ՌԴ-ից դելիմիտացիայի հանձնաժողովի դելեգացիայի ժամանման մասին լուրը Հայաստանում չգրանցված դեղերի գովազդը կարգելվի Ալեն Սիմոնյանի խոսքերից հետո արդեն զարմանալի չէ, որ Հաագայի միջազգային դատարանը հրաժարվում է լուծել հայ ռազմագերիների հարցը Օլաֆ Շոլցին ընտրեցին Գերմանիայի կանցլեր Ռազմական բլոկին որևէ լուծում տրված չէ. այս բյուջեին միայն դրա համար կարելի է դեմ քվեարկել. Տիգրան Աբրահամյան. Տեսանյութ Հակառուսական, հակաչինական, հակաիրանական գագաթնաժողովին մասնակցելը մեծագույն հիմարություն է Կրակոցներ Երևանում Ինչպե՞ս է Իսրայելն ազատում իր գերիներին. եթե ​​հրեաներն ունենային այնպիսի ղեկավարներ, ինչպիսին Փաշինյանն ու Սիմոնյանն են, ապա այսօր այս երկիրը գոյություն չէր ունենա ԵՊՀ-ից հայտնել են ռեկտորի պաշտոնի համար առաջադրված երկրորդ թեկնածուի անունը Հրդեհ՝ Երեւանի շրջանային փողոցում. գործխարանի երրորդ հարկում ծուխ է նկատվել, մեկնել է 2 մարտական հաշվարկ Երևանում թանկ մեքենաներով շրջող, թանկ կուրորտներում քեֆ քաշող «ռազմագետները» պետք է հեռանան իշխանությունից. Չալաբյան Ալենին «սըրոչնի» փող ա պետք. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ «Վստահ չեմ՝ գուցե պայմանավորվել էին, որ Սևանի ա՞փ պետք է դուրս գար Ադրբեջանը, բայց ՌԴ-ն խափանեց, դա քննությունը կպարզի». Դ. Շահնազարյան. Տեսանյութ Թող Աշոտիկին ուղարկի Բաքու, նրա տղային չեն խոշտանգի. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ Անդրանիկ Թևանյան. Կառավարությունը պատերազմից հետո արտասահմանյան շրջագայությունների ծախսերը ավելացրել է հինգ անգամ. ինչո՞ւ. Ա. Թևանյան. Տեսանյութ Բա ինչի՞ Սերժի ժամանակ Վիվառոյի տերը Ալեն Սիմոնյանին չէր տանում Նիկոնոս՝ դիսկոտեկի. չէր տանում, որովհետև Սերժի ժամանակ դրանից քյար չկար. Ա. Մանուկյան. Տեսանյութ ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները Հայաստանը մշտապես գտնվելու է ցնցումների մեջ, քանի դեռ իշխանության ղեկին պատերազմի ու պարտության կուսակցությունն է. Ա. Թևանյան. Տեսանյութ Կրակոցներ և դանակահարություն Էրեբունիում. 24-ամյա երիտասարդ է բերման ենթարկվել Գերիների հարցով բարձրաստիճան պաշտոնյաների իրականությանը չհամապատասխանող հայտարարությունները խոչընդոտում են իրավապաշտպան գործունեությունը Արցախում կորոնավիրուսի 62 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ. 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է Ալենի գլխին կարմիր բանտիկ կկապեմ ու կտանեմ նվեր. անհետ կորածի հարազատ. Տեսանյութ

Հայ-ռուսական հարաբերությունների «նստվածքը». Փաշինյանի՝ մոսկովյան այցի թաքնված նրբերանգները

«Փաստ» թերթը գրում է. «Հաճախ է խոսվել այն մասին, որ Փաշինյանի իշխանության օրոք հայ-ռուսական հարաբերություններում յուրահատուկ սառնություն և անվստահություն է նկատվում։ Թերևս հենց Նիկոլ Փաշինյանի պատճառով Ռուսաստանի հետ գործընկերության խաթարման արդյունքում է, որ Հայաստանը տարածաշրջանային զարգացումների արդյունքում վատթարագույն վիճակում է հայտնվել։

Ու պետք է նկատի ունենալ, որ Ռուսաստանը Հարավային Կովկասում ամենից մեծ ազդեցություն ունեցող երկիրն է, և հասկանալի է, որ տարածաշրջանում հետաքրքրություններ ունեցող մյուս ուժերը չեն կարող հաշվի չնստել Ռուսաստանի հետ։ Սակայն ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները շարունակում են խոսել Ռուսաստանի հետ դաշնակցային ու ռազմավարական գործընկերության մասին, սակայն, ինչպես ցույց են տալիս իրադարձությունները, այդ գործընկերությունն ավելի շատ միակողմանի բնույթ ունի։ Եթե ուշադրություն եք դարձրել, ապա Փաշինյանն ամեն տարի մի քանի անգամ մեկնում է Մոսկվա Պուտինի հետ հանդիպելու ու բանակցելու նպատակով (օրինակ՝ այս տարի արդեն 4-րդ հանդիպումը տեղի ունեցավ), սակայն ՌԴ նախագահը վերջին երեք տարվա ընթացքում այդպես էլ որևէ անգամ պաշտոնական այցով Հայաստան չայցելեց։

Չէ, մենք չենք մոռացել, որ Պուտինը 2019 թվականին Հայաստան այցելել է, սակայն դա պարզապես պայմանավորված էր Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի աշխատանքներին մասնակցելու անհրաժեշտությամբ։ Այդ ժամանակ Պուտինը Հայաստանում գտնվեց ընդամենը մի քանի ժամով, սակայն որպեսզի իր ձախողված քաղաքականությունն արդարացնի ու ցույց տա, որ հայ-ռուսական հարաբերությունները «փայլուն» են, Փաշինյանը հասցրեց այդ ժամերի ընթացքում երկու անգամ հանդիպել Պուտինի հետ։ Առավել ևս, որ մեկնելուց առաջ Պուտինը հանդիպել էր այդ օրերին անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի անդամներին, ինչը պարզապես ցնցակաթվածի էր հասցրել Փաշինյանին:

Ինչևէ... Ինչպես ասում են, դիվանագիտության ասպարեզում ոչինչ պատահական չի լինում, և հանդիպումների մակարդակն ու ձևաչափը մեծ նշանակություն ունեն հարաբերությունների որակն ընդգծելու համար, իսկ առկա իրողությունը ևս մեկ անգամ փաստում է հայ-ռուսական հարաբերություններում առկա սառնության մասին։ Ընդ որում, իշխանություններին այնքան էլ չի մտահոգում այն հանգամանքը, որ հայ-ռուսական հարաբերություններն ամբողջովին ասիմետրիկ բնույթ են ստացել։ Այսինքն, Հայաստանը միշտ Ռուսաստանից օգնություն խնդրողի դերում է հանդես գալիս և իր ռուս գործընկերներին ոչինչ չունի առաջարկելու։

Բացի դրանից, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Հայաստանը, կարծես, դադարել է գոյություն ունենալ, քանի որ Հայաստանին վերաբերող հարցերով սկսել է Ռուսաստանը զբաղվել։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար Հայաստանի հետ խոսելու կարիքն անգամ չկա, կարելի է միանգամից ռուսական կողմի հետ բանակցել այդ հարցով։ Սակայն յուրաքանչյուր հարցում Ռուսաստանի աջակցությանն ապավինելը չի խանգարում, որպեսզի Փաշինյանն, օրինակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով ձգտի ստանալ վրացական կողմի միջնորդությունը, ու Վրաստանի վարչապետին էլ խնդրի, որ Թուրքիայի նախագահի հետ հանդիպելու իր առաջարկը փոխանցի Էրդողանին։ Իհարկե, հայ-վրացական հարաբերությունները միշտ էլ պետք է զարգացնել, բայց խնդիրն այն է, որ նման քայլերով Փաշինյանն ուղղակի կարող է գրգռել ռուսական կողմին՝ մանավանդ, որ Լավրովը հայտարարել էր, թե իրենք պատրաստ են միջնորդել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու հարցում։

Հայկական կողմի անխոհեմ արտաքին քաղաքականության արդյունքում է, որ ՌԴ նախագահը Ալիևի հետ հանդիպման ընթացքում շնորհակալություն է հայտնում վերջինիս փոխզիջումային լուծումներ դտնելու հարցում, իսկ հունիսի 20-ի ընտրություններից անմիջապես հետո արդեն Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում ընդգծում է, որ Փաշինյանի՝ ընտրություններին ստացած վստահությունից հետո սպասվում են ծանր, դժվար հարցեր և լուծումներ: Եվ հոկտեմբերի 12-ին Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն արդեն պատրաստակամություն էր հայտնում «ճշգրտել ժամերը», խոսել բոլոր հարցերի շուրջ, որոնք իրենք մանրամասն քննարկել են վերջին ժամանակների ընթացքում, և որոնք իրենց որոշումների կարիքն ունեն։ Բնականաբար, հասկանալի է, որ Պուտինը խոսում է Հայաստանի համար ծանր, դժվար հարցերի մասին, որոնց շուրջ Փաշինյանը բանակցել է։

Թերևս այդ հանգամանքով է պայմանավորված, որ արդեն «կուլիսներում» տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանին վերաբերող ինչ-որ փաստաթուղթ կամ փաստաթղթեր են պատրաստվում։ Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Փաշինյանը, որպես պարտության խորհրդանիշ, ուղղակի ընդունակ չէ մինչև վերջ պնդելու հայկական կողմի դիրքորոշումը։ Նա հակված է օր առաջ, թեկուզ նոր կապիտուլյացիայի գնով հռչակել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ նոր «խաղաղության ժամանակաշրջանի» հաստատման մասին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan