Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կիրագործեն ԼՂ շուրջ համաձայնագիրը․ Վալենտինա Մատվիենկո
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կկատարեն Արցախում իրավիճակի կարգավորման, տնտեսական փոխազդեցության և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ․ փոխանցում է TASS գործակալությունը։
«Իհարկե, մենք մտահոգված ենք, իհարկե, մենք ցանկանում ենք, որ համաձայնությունը կատարվի, որպեսզի տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթաց լինի։ Այն ամենը, ինչ ամրապնդում է քաղաքական ջանքերը»,-ասաց Դաշնության խորհրդի խոսնակը Եվրասիական կանանց ֆորումի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:
Zham.am