Ադրբեջանը հերքել է իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը
Դիտել նաև
ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը
Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն հերքել է երկու իրանցի վարորդների` Իրան վերադառնալու մասին իրանական ԶԼՄ-ների տեղեկությունը:
«Իրանի այս քաղաքացիների դեմ քրեական գործեր են հարուցվել, և հետաքննությունը շարունակվում է», - մեջբերում է ԱՊԱ գործակալությունը:
Ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտնել էր, թե Ադրբեջանն ազատ է արձակել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին բերման ենթարկված երկու իրանցի վարորդներին:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին ադրբեջանական ոստիկանությունը Որոտան գյուղի հատվածում ՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, երկու իրանցի բեռնատարների վարորդ է ձերբակալել։
Zham.am