Ադրբեջանցի զինծառայողը Մարտունիում արցախցու է սպանել Ասում եմ չէ, ժեխի տեղ հենց սրանք են իրենց ընտրողին պահում Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է
4
«Դժվար է մեկնաբանել այն, ինչ երևակայություն է». ՌԴ ԱԳՆ-ն ՝ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ խոսքերի մասին Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել Բրայզան բարձրաձայնել է Փաշինյանի և նրա օլիգարխների երազանքները. «Հայաստանը զգալի ներդրումներ է ստանալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության դեպքում» Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների իրավունքների խախտումներ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու հետևանքով. ուսումնասիրությունների տվյալներ Վթարվածն Արայիկ Հարությունյանի ծառայողական մեքենան է Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով Միանգամյա սուտը ողբերգություն է, իսկ բազմակի սուտը պարզապես վիճակագրությու՞ն. Տեսանյութ, լուսանկարներ Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Լուսանկարներ 2022-ի փետրվարից նախատեսվում է նաեւ հոսանքի սակագնի բարձրացում «Դանակը փորն են կոխում, ասում ես խաղաղություն». սահմանին կրակոցներ, համայնքում ընտրություններ. Տեսանյութ Պատերազմ Արցախում
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ է եղել Այս ամենը կորցրել ենք, որ մեկ մարդու հանկարծ դավաճան չասեն... Նարեկ Մանթաշյան Աբովյանում ՔՊ կազմակերպած ՏԻՄ ընտրությունների երթին մասնակցում են այլ մարզերի բնակիչներ. Տեսանյութ Փաշինյանի պոռնո դերասան թիմակիցը պնդում է, որ հայերն են ցեղասպանել հայերին, իսկ թուրքերն անմեղ են. Բացառե՛լ հետընտրական դաշինքը ՔՊ-ի հետ. ավագանու՝ ՀՅԴ թեկնածուների և դաշինքների հայտարարությունը Ընդդիմադիրների նկատմամբ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, որ առաջիկա փաստաթղթի դեմ ընդվզման ալիքը զսպեն․ Մանթաշյան Ինթերփոլի կայքի նկարը րոպեներ առաջ արված վերջին թարմացումն է, որտեղ շարունակվում է միջազգային հետախուզում հայտարարվել Վանոյի դեմ Կրեմլից նորից գողացե՞լ են Արա Պապյանի հեռախոսը ՔՊ-ն որոշել է Արման Թաթոյանին փոխարինել Քրիստինե Գրիգորյանով․ ինչ կենսագրություն ունի նա Ադրբեջանցի զինծառայողը Մարտունիում արցախցու է սպանել Հայ֊ամերիկյան գործընկերության 30 ամյակի կապակցությամբ մի հետաքրքիր կոլաժ եմ ուզում հրապարակել Գևորգ Պապոյան. «Ալեն Սիմոնյանի նախորդ BMW-ի փոխանցման տուփը չէր աշխատում» «Դժվար է մեկնաբանել այն, ինչ երևակայություն է». ՌԴ ԱԳՆ-ն ՝ Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի պլանի» վերաբերյալ խոսքերի մասին Ասում եմ չէ, ժեխի տեղ հենց սրանք են իրենց ընտրողին պահում Սկանդալ Գրադսկու հուղարկավորության պատճառով․ ինչո՞ւ ներկա չէին աստղերից շատերը Նվիրյալները. Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյան. Տեսանյութ Կարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոց Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Ղարաբաղում սեյսմիկ կայանների տեղակայման հարցում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատն ընդունել է «Ադրբեջանի ագրեսիան և ԼՂ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Բացահայտվել է «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի» և նրա որդու անվամբ ստեղծված կեղծ էջերի միջոցով հափշտակություններ կատարելու դեպք Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադեւոսյանին Պուտինի և Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով Նախագահը տեղյակ չէ սահմանագծման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից. «5165 շարժում» Ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր Կառավարությունը մերժեց ընդդիմության՝ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը պարունակող օրինագիծը Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ Կանադայի արտգործնախարարը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը Ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցողներին անազատության մեջ պահելը հանցավորություն է Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին Իշխանությանը սպասվում է ամենատարբեր անակնկալներ. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշիյանի վերջին հույսը 1915 թվականի հայոց Ցեղասպանությունն արդարացնող պոռնոդերասանն է Վիրահատությունից հետո առաջացած բարդության պատճառով Գոհար Ավետիսյանը հոսպիտալացվել է Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները․ պատգամավոր Կուբայում 1930-ականներին մոտ 1800-հոգանոց համայնք կար. դրվագ Միկոյանի կյանքից. Տեսանյութ Ստոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Ալեն Սիմոնյանը թող գնա ՔՊ-ականներից հարցնի, որոնք Վանեցյանի նկարն էին դնում իրենց հեռախոսի էկրանին. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Մարմնին կապտած տեղեր կան, բայց կոտրվածքներ չունի». ինչ վիճակում է գերությունից վերդարձած 21-ամյա արցախցին Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Վախճանվել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Մամիկոնյանը Զախարովան վրացի լրագրողին խնդրել է ռուսերեն խոսել. Տեսանյութ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին «Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Պրեմիերա․ Սեւակ Խանաղյան՝ «До луны». Տեսանյութ

Ո՞ւմ շունն է, ի վերջո, սա. Լիլիթ Բլեյանը՝ կորոնավիրուսի մասին

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համար Լիլիթ Բլեյանը հոդված է գրել, որում անդրադառնում է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին։ Հոդվածը ներակայացնում ենք ստորև.

«Ես բժիշկ չեմ։ Բժշկագիտության, առողջապահության ու քովիդի մասին բոլոր տեղեկություններս ստանում եմ օտարալեզու մամուլից, հասանելի գիտական հոդվածներից ու բժիշկների հետ զրույցներից։ Բայց անցյալ տարվանից սկսած՝ ես իմ «չաթերով» ու հեռախոսով «հետևել եմ» երևի երկու տասնյակ քովիդ հիվանդի, նրանց «բուժում նշանակել», տարել երկարատև հոգեբանական զրույցներ, զգուշացրել՝ ինչին ուշադրություն դարձնել և այլն, և այլն։ Իրականում, իհարկե, այս ամենը ես արել եմ որպես միջանկյալ օղակ՝ հիվանդների ու իմ ծանոթ բժշկուհու միջև, քանի որ վերջինս պարզապես ֆիզիկապես չէր հասցնի ողջ ընթացքին հետևել ու տալիս էր միայն հիմնական ցուցումները։ Ես դարձել եմ այդպիսի մի վիրտուալ կամավոր բուժքույր, ու ստիպված՝ սկսել եմ ուսումնասիրել «պացիենտներիս» բուժման ընթացքը, հիմնական գանգատները, հոգեբանական փուլերը, որոնց միջով նրանք անցնում են, խնդիրները, որոնց բախվում են, արդյունքում՝ որոշ բաներ եմ հասկացել քովիդի ու հայաստանցու այսօրվա հարաբերությունների մասին։

Կարելի է երկար բացատրել, թե ինչու հայաստանցիները չեն ուզում պատվաստվել։ Կարելի է՝ նաև միայն մեկ բառով՝ անվստահություն։ Դժվար է, իհարկե, վստահել իշխանությանը, որը բազմաթիվ օրեր ստել է՝ պատերազմի նման լուրջ թեմայի շուրջ։ Սակայն չէ՞ որ նույն հասարակությունը մի քանի հարյուր հազար քվե տվեց այդ նույն իշխանությանը։ Ուրեմն ինչո՞ւ այդ հարյուր հազարներն այս հարցում այդքան դժվար են վստահում իրենց ընտրյալներին։ Գուցե քովիդի դեպքում չե՞ն աշխատում ընտրությունների ժամանակ գործադրված մանիպուլյացիոն մեխանիզմները։ Գուցե պատճառներն ավելի խո՞րն են։ Փորձենք հասկանալ։

Ովքե՞ր են խոսում քովիդի մասին

Քովիդի ու պատվաստման մասին մարդկանց հետ այսօր խոսում են բոլորը՝ բախտագուշակներից մինչև ոստիկաններ։ Յութուբյան ու ֆեյսբուքյան չարագուշակ հմայախոսները բազմամիլիոն լսարան ունեն, աշխարհի բոլոր էկրանների միջից մարդկանց պատմում են, թե ի՛նչ վտանգ է սպառնում իրենց առողջությանը, եթե հանկարծ պատվաստվեն․ խոսում են պարզ, Էլլոչկա Լյուդոյեդկայի բառաքանակով, գրավում են սրտերը, ժողովրդական բանահյուսությունը նրանց «ասում են»-ը տարածում է տնետուն։

Իսկ որտեղի՞ց են լսում մարդիկ պատվաստման օգուտների մասին - պաշտոնական կաբինետներից, որոնք վաղուց հավատ չեն ներշնչում, պաշտոնական տեքստերից կամ կառավարական մուննաթի օլիմպիական բարձունքից։ Բժիշկներն անհամերաշխ են այս հարցում (շատերն անգամ կտրուկ հակավակցինիստ են), իշխանությունը չունի հանրության առաջադեմ, պոպուլյար դեմքերի աջակցությունը, ընդդիմությունը չի խոսում իր ընտրողների հետ այս թեմայով, և քովիդի դեմ ու հանուն պատվաստման պայքարը դարձել է միայն իշխանության գործը։ Դա վատ է, բայց դա այդպես է․ քովիդի դեմ պայքարը վերածվել է իշխանությունների հանդեպ վստահության լատենտ հանրաքվեի։ Իշխանությունն էլ, չունենալով որևէ լուրջ ոլորտի կառավարման որակ ու հմտություն, այդ պայքարը վերածել է անտաղանդ բյուրոկրատիայի և գոռգոռոցի։ 

Որտե՞ղ ու ինչպե՞ս են խոսում քովիդի մասին

Ես պատահական ընտրություն արեցի ու զանգեցի տարբեր խոշոր  պետական կրթական հաստատություններում աշխատող երկու ընկերոջ։ Վերջին ամիսների ընթացքում, հարցրի, ձեզ մոտ եկե՞լ են արդյոք առողջապահության մասնագետներ՝ զրուցելու կոլեկտիվի և ուսանողների հետ (հազարավոր մարդկանց մասին է խոսքը), պատմելու քովիդի վտանգների ու պատվաստման օգուտների, քովիդով հիվանդների խնամքի, անհրաժեշտ քայլերի և այլ նման հարցերի մասին։ Գուցե ներկայացրել են երկրում այսօր առկա պատվաստանյութերը, լսել են մարդկանց հարցերը, անհանգստությունները, փարատել են կասկածները։ Ընկերներիս քմծիծաղից հետո հասկացա, որ իմաստ չունի նույն հարցով անհանգստացնել մյուս խոշոր՝ պետական ու մասնավոր հիմնարկներում աշխատող ծանոթներիս։ Այդ պահին ինձ համար պարզ դարձավ, թե ինչո՛ւ են այդ նույն հիմնարկներում մարդիկ այս օրերին կուտակվում (կուտակվու՛մ․․․) հրավիրված լաբորատորիաների աշխատակիցների դռան մոտ՝ ժամերով սպասելով էժան ու ձևական թեստավորման իրենց հերթին։ Քանի՞ նորավարակ կհայտնվի այդ հերթում, կամ քանի՞սը պետական աշխատանքից դուրս գալու դիմում կգրի՝ այդ ամենից զերծ մնալու համար, վիճակագրությունը չի ճշտի, ինչպես չի ճշտում բազմաթիվ այլ՝ քովիդին առնչվող թվեր։ Ու այդպես պիտի լինի ամիսը երկու անգամ՝ ի վնաս պատվաստման և ի բարօրություն մասնավոր լաբորատորիաների։

Քովիդի դեմ պայքարը միայն պատվաստումը չէ

Ցանկացած խնդիր իրոք լուծելու առաջին պայմանը նախ այդ խնդիրն իրոք տեսնելն է։ Կոսմետիկ միջոցներով վարակը կանգնեցնել հնարավոր չէ, դա պետք է վաղուց հասկացած լինեինք։ Մարդիկ վարակվում և հիվանդանում են, ուրեմն պետք է նախ՝ էնպես անել, որ նրանք չվարակվեն, իսկ հետո՝ որ բուժվեն։ Այնտեղ, որտեղ մարդիկ հիմնականում վարակվում են՝ մարդաշատ վայրերում, մեծ կոլեկտիվներում, խիտ տրանսպորտում, ծնունդ-հարսանիքներում - այս բոլոր վայրերի առանձնահատկությունները հաշվի առնելով՝ պետք է տեղերում միջոցներ ձեռնարկվեն․ սա այնքան պարզ էր թվում։ Տեսե՞լ եք, որ առավոտից իրիկուն քարոզեն՝ բաց անել լուսամուտները, օդափոխել տարածքները, բաց պահել հնարավոր բոլոր դռները, որ մարդկանց ելումուտը հնարավորինս նոսրանա։ Քթի տակ դրված ձևական դիմակները ստուգել՝ դա՝ սիրով (դիմակներ, որոնք հաջորդ րոպեին հանվելու են), համերգասրահներում, հիմնարկներումփակել բոլոր մուտքերը՝ թողնելով միայն մեկը, որ մարդիկ ելումուտի ժամանակ կուտակվեն՝ դա էլ մեծ սիրով, բայց պարզ օդափոխության ապահովում, անգամ՝ բուժհիմնարկներում, այդպես էլ հնարավոր չեղավ կազմակերպել մեկուկես տարում։

Բուժհիմնարկներում՝քովիդ հիվանդներ ընդունող, բուժումը հաճախ բոլորովին տարբեր պրոտոկոլներով է արվում․ ուսումնասիրվու՞մ է արդյոք, կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով, թե բուժման ո՛ր մեթոդներն են արդյունավետ, որտե՛ղ են մահերն ավելի շատ․ արվու՞մ են արդյոք հետևություններ, ազդու՞մ է այդ ամենը հետագա ընթացքի վրա, փոխվու՞մ է որևէ բան այդ բուժհիմնարկներում։ Ընթացիկ վիճակագրությունը ընթացիկ բուժման մեթոդների վրա ազդու՞մ է։

Կա՞ որևէ պարզ ուղեցույց՝ հասարակ մահկանացուների համար, որոնք իրենց հանկարծ վատ են զգում․ տեսե՞լ եք ամեն տեղ կախված հուշումներ՝ ի՞նչ անի մարդը և ի՞նչ չանի, ինչի՞ց խուսափի։ Շատերը բուժվում են տանը, շատերը վախենում են բուժհիմնարկներից. գուցե պետք է ընդունել այդ փաստն ու խոսել մարդկանց հետ՝ նրանց ապահովելով գոնե անհրաժեշտ մինիմալ տեղեկատվությամբ։ Իմունիտետի բարձրացման համար ի՞նչ է պետք անել, քովիդի ավելի թեթև ընթացքի համար գուցե կա՞ հատուկ վիտամինային պրոֆիլակտիկա, այդ մասին մարդկանց հետ որևէ մեկը խոսե՞լ է։ Ի վերջո, թիվ մեկ խնդիրը մարդկանց առողջությունն է, այդպե՞ս է։ Ապաքինվածների հետ աշխատանք տարվու՞մ է՝ այսպես կոչված պոստ-քովիդի մասով, դրանց թվում հաճախ լուրջ բարդություններ կան, որոնք հնարավոր էր ժամանակին կանխել։ 14 օրն անցնելուց հետո այդ մարդն այլևս մեզ չի՞ հետաքրքրում։Քովիդ հիվանդներից շատերը հոգեբանական լուրջ խնդիրներ են ունենում, փուլեր են անցնում, որոնք շատ նման են իրար. այդ թեմայով մեզ մոտ զբաղվու՞մ են։ 

Հարցերի ցանկը երկար է, իսկ պատասխանները քիչ թե շատ ակտիվ հայաստանցիները փնտրում են ֆեյսբուքյան “քովիդ-խմբերում”․ սոցցանցերն էլ, փաստորեն, ունեն ահագին օգտակար կողմեր։  

Ո՞ւմ շունն է սա

Դժվար է՝ կիսված, բզկտված հասարակությանը տրամադրել ընդհանուր թշնամու դեմ պայքարի։ Մի թշնամու դեմ ամիսներ առաջ համախմբված և դաժանորեն խաբված հասարակությանը դժվար է նորից համոզել՝ լինել միասնական, գիտակցել վտանգը։ Դժվար է այսօր մարդկանց հետ խոսել հիվանդների ու թույլերի մահվան մասին․ նրանք տեսել են երիտասարդների ու առողջների հազարավոր մահեր՝ ընդամենը 44 օրում։ Մահն այսօր ծեծված, թափառական շան պես պտտվում է մեր աչքի առաջ․ նա էլ ո՛չ մեկի շունը չէ։ Մենք բթացրել ու բթացնում ենք մահվան, կորստի ցավը, որ կարողանանք շարունակել ապրել, և ուրեմն՝ բթացնում ու մերժում ենք նաև մահվան վախը։

Զարմացած ստատուսներ են ամենուր՝ ա՜խ, մարդիկ կորցրել են ինքնապահպանման բնազդը։ Այո, կորցրել ենք։ Մենք պիտի վերագտնենք մահվան վախը, իսկ դրա համար կյանքի իմաստն ու ապրելու նպատակը պիտի վերագտնենք։ Սա ձեզ շատ փիլիսոփայակա՞ն թվաց․ վստահեցնում եմ, մեր դեպքում սա քովիդի դեմ պայքարի ամենակարևոր ու գործնական ուղեցույցն է։

Ամփոփելով՝ հանրության հետ ճիշտ աշխատանքի ու վարակի դեմ հաջող պայքարի (մեկը մյուսով է պայմանավորված) մի քանի առանցքային կետ.

1. Մարդկանց համար ապահովել պատվաստանյութի ընտրության իրավունք, բացատրել տարբերությունները

2. Ամբողջական կոլեկտիվներ հրաժարվում են պատվաստումից. աշխատել այդ լայն, կարևոր խմբերի հետ, թույլ չտալ, որ մարդիկ իրենք իրենց խաբեն ձևական, կասկածելի որակի խմբակային թեստավորմամբ, գտնել ճիշտ մոտեցումներ. սպառնալիքով վիրուս չես վերացնի

3. Հանրային տրանսպորտի անլուծելի հարցին վերջապես լուծումներ գտնել

4. Հասկանալ սխալ բուժման հետևանքով ծանր ընթացք ստացող դեպքերի հիմնական պատճառները, անել հետևություններ. տարբեր դիտարկումներով՝ սխալ բուժման խնդիրը մեզ մոտ կրում է զանգվածային բնույթ, և ծանր դեպքերի որոշակի տոկոս հենց դրանով կարելի է բացատրել։ Պետք է բաց կերպով խոսել այդ սխալների մասին՝ բժշկական հաղորդումներով, ֆեյսբուքյան եթերներով և այլն. բոլորը չէ, որ ունեն գրագետ բժիշկ ծանոթներ, որոնց ամեն պահի կարող են գրել կամ զանգել իրենց տանջող հարցերով։ 

5. Հանրության հետ գտնել հաղորդակցության ճիշտ ձև՝ պաշտոնական տեքստերից, սպառնալիքներից և մուննաթից դուրս։ Այդ նպատակով փորձել ստանալ պոպուլյար տարբեր դեմքերի աջակցությունը՝ անկախ քաղաքական հայացքներից. քովիդի դեմ պայքարը դարձնել իրոք ընդհանուր խնդիր։

6. Խոսել, խոսել, խոսել մարդկանց հետ. հասկանալ՝ որո՞նք են պատվաստման հետ կապված հիմնական անհանգստությունները, խոսել առանց արհամարհանքի, լուրջ ընդունել մարդկանց կասկածները, չվիրավորել, պատասխանել բոլոր հարցերին, թույլ չտալ, որ այս հարցում բարիկադները խորանան։

7. Քովիդից ապաքինվածները ԵՄ բազմաթիվ երկրներում պատվաստման միայն մեկ դոզա են ստանում՝ լիարժեք QR կոդի տրամադրմամբ։ Հաշվի առնելով մեզ մոտ ապաքինվածների՝ արդեն բավականին մեծ թիվը՝ մարդկանց կարելի է նաև դրանով խրախուսել՝ առնվազն մեկ դոզա ստանալու, ինչը քովիդ տարածների մոտ բավականին լավ իմունախթանիչ էֆեկտ է ունենում, ըստ մասնագետների։ Անհասկանալի է, թե ինչու մեզ մոտ դա չի արվում։

8. Գիտակցել, որ սա ամենևին միայն առողջապահական ոլորտի խնդիրը չէ, սա պետական ու բազմաոլորտ քաղաքականություն է ենթադրում, և «կոտրել» միայն մեկ ոլորտի գլխին՝ կլիներ հերթական քովիդ-ինքնախաբեությունը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan