Հոկտեմբերի 13-ին, Ներքին Հոռաթաղի դիրքերը պաշտպանելիս զոհվեց Աղաջան Ջանոյանը. սա զինվորական համազգեստով նրա միակ ու վերջին լուսանկարն է
Դիտել նաև
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Արամ Սարգսյանի կուսակցի ՍՊԸ-ն «բինգո» է բռնել. 2 տենդեր է շահել
Խորտակվող նավակը լքող առնետը կամ ինչպես դառնալ հատուկ հանձնարարություններով «ընդդիմադիր»
Ալիևը շտապում է, քանի դեռ ՀՀ-ում իշանության է այս վախկոտ դավաճանների խմբակը. Արամ Գաբրիելյանով
Զգույշ, հայ ժողովուրդ, կարող ենք Հայրենիքի այլ տարածքներ կորցնել. Արամ Ա (տեսանյութ)
Աղաջանը Վայքից էր։ Կիսատ թողնելով ուսումը բժշկական համալսարանում 2020-ի հուլիսի 23-ին զորակոչվել էր բանակ։ Մարտակերտում էր ծառայում. Հոռաթաղի զորամասում։ 2 ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։
Հեռախոսազրույցներից մեկի ժամանակ հարազատներին ասել էր. «Շատ բան ունեմ ձեզ ասելու, բայց կգամ հետո կպատմեմ»։
Գաղտնապահ տղան այդպես էլ չհասցրեց ոչինչ պատմել իր տեսածի ու արածի մասին։ Մեկ տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 13-ին, Ներքին Հոռաթաղի դիրքերը պաշտպանելիս արկի պայթյունից զոհվեց Աղաջան Ջանոյանը։
Սա զինվորական համազգեստով Աղաջանի միակ ու վերջին լուսանկարն է...
Նա 18 տարեկան էր։
Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից