ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Աշոտ Մինասյանի Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Հայաստան» դաշինքի նիստ, քննարկվել է նաև սահմանային իրավիճակը «Լավ եմ անում՝ դիմակ չեմ դնում» և «տուգանվիր, եթե դիմակ չես դնում». պետական «դիմակահանդես». Տեսանյութ
2
Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով Միանգամյա սուտը ողբերգություն է, իսկ բազմակի սուտը պարզապես վիճակագրությու՞ն. Տեսանյութ, լուսանկարներ Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Լուսանկարներ 2022-ի փետրվարից նախատեսվում է նաեւ հոսանքի սակագնի բարձրացում «Դանակը փորն են կոխում, ասում ես խաղաղություն». սահմանին կրակոցներ, համայնքում ընտրություններ. Տեսանյութ Այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում Հայկական քաղաքական վերնախավի փայլն ու թշվառությունը Արցախի դիրքերից ադրբեջանցիների պահանջով իջեցվել են հայկական դրոշները Ռուսաստանում մեկնարկել է «Բայրաքթարներ» և «Զավելիններ» ոչնչացնող ՀՕՊ համակարգերի սերիական արտադրությունը Փաշինյանը լեգիտիմ չէ. թևակոխել ենք 1-օրյա պատերազմների փուլ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում իշխող Քաղպայմանագիր կուսակցության թեկնածուների մեծ մասը «նախկիններ» են Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հանդիպել են ՔՊ-ականների հետ․ քննարկվել է նաեւ Սոչիի եռակողմ հանդիպումը Մեկա չեմ կոտրվելու, իմ ընտանիքը ևս ամուր է և գիտակցում է, որ պայքարս հանուն հայրենիքի է, իսկ Հայրենիքը բացարձակ արժեք է Գեներալ Մանվելի սանիկը դարձել է Արթիկում Փաշինյանի սրտի թեկնածուն Ըստ Բայրամովի, գրեթե 30 տարի ձգվող ԼՂ հակամարտությունն ավարտվել է Բանակին մատակարարվող ելակը և Արթիկի ՏԻՄ ընտրությունները Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարվեց արցախյան 44–օրյա պատերազմում նահատակված 9 զինծառայողների հուղարկավորության եկեղեցու կարգը Հայաստանը Ճապոնիայում մասնակցում է մեդալների արվեստի միջազգային ցուցահանդեսին (FIDEM Exhibition). Լուսանկար ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին Հայաստանում առաջ այդքան կարի ցեխ չկար։ Այսքան ուսապարկ որտեղի՞ց 30-ամյա երիտասարդը Իտալիայի դեսպանատան ճաղավանդակի վրայով անցել ու մտել է դեսպանատան տարածք ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը կժամանի Հայաստան «ՕՊԵԿ հիմնադրամը» համագործակցում է Ամերիաբանկի հետ երկրում առկա խնդիրները լուծելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու համար. Թ. Ալնասար Բլինկենն ու Լավրովը Ստոկհոլմում քննարկել են Հրվ. Կովկասը. Պետքարտուղարություն Հետաքրքիր է, մենակ բուֆետի անցքն են մեծացրե՞լ Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Իրենք բանակցում-տապալում են, պատերազմը պարտվում են, հետո թե` իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը Օրեր առաջ ասել էի, որ եղեռնածռերը Ռուսաստանի հեռանալուց հետո, ասելու են՝ հա, հա, տեսա՞ք, Ռուսաստանը հայերին ծախեց թուրքերին. Լուսանկար Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չկան. Արցախի պատգամավոր Վետերանները կարևորել են մարշալ Բաղրամյանի հիշատակի պահպանումը «Ցորի» զորամասի 11 զինվորներին հուղարկավորել էին իրենց տեղանքից մի քանի կմ հեռավորության վրա. զոհվածի հարազատ. Տեսանյութ Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից ճարտարապետական համալիրը վերանորոգվում է Միակ ընդդիմադիր ուժը՝ ՀՅԴ-ն, պայքարում է վճռականորեն. Աբովյանի ղեկավարի թեկնածու. Տեսանյութ «Երևանի քաղաքապետարանն «օդից» գումար աշխատելու նոր հնարք է կիրառում»․ Կ․ Հեքիմյան Մասնակցություն՝ 19 համայնքում. ՀՅԴ-ն, որպես ընդդիմություն, առաջին տեղում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վարժանքներ են անցկացրել «Բայրաքթարներով» Ամսական «ապագա կան» լքում է 11.444 մարդ, շաբաթական` 2888 քաղաքացի, օրական` 380 հայորդի, 9 ամսվա կտրվածքով` շուրջ 20.000 հայ ընտանիք Դեռևս չի հաջողվում համաձայնություններ ձևակերպել․ ԱԽ քարտուղարը՝ Մոսկվայում փոխվարչապետերի հանդիպման մասին Սեպտեմբերի դրությամբ ՀՀ-ն 4 տրիլիոնից ավել պարտք ունի․ նախարարը 9 ամսվա կատարողականն է ներկայացնում. Տեսանյութ Մեր մեջ բուն է դրել տականքը․ մտքովս չէր անցնի՝ այս օրվան կհասնենք․Աշոտը պատերազմում եղբորն է կորցրել. Տեսանյութ Աշոտ Երկաթի նկատմամբ կալանավորելու որոշում կարող էին կայացնել միայն թուրք-թաթարական դատարանները. Սրապիոնյան Երևանում մարդատար ГАЗель-ը հարվածել է շանը, ապա բախվել կայանված Mercedes Sprinter-ին. կան վիրավորներ «Ինձ մոտ հիստերիա է»․ Գոհվար Աետիսյանը պլաստիկ վիրահատությունից հետո 10 կիլոգրամ քաշ է հավաքել Սոչիում հզոր փոթորիկ է մոլեգնում Հանրապետության հրապարակում այս տարի կտեղադրվի ամանորյա տոնածառ Կասկած չունեմ, որ Սյունիքի վերաբերյալ որոշակի գործընթաց է պատրաստվում. Վահե Հակոբյան. Տեսանյութ Կառավարությունը ձախողում է տնտեսական քաղաքականության մեջ, չարդարացված վարկեր է վերցնում, շռայլ պարգևավճարներ տալիս ՔՊ-ի թրաշամանուկներին Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով Միանգամյա սուտը ողբերգություն է, իսկ բազմակի սուտը պարզապես վիճակագրությու՞ն. Տեսանյութ, լուսանկարներ ՈՒՂԻՂ. Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Աշոտ Մինասյանի Արցախի ժողովրդի, թե Հայ ժողովրդի՞ Գեղարքունիքի մարզպետն ու ՌԴ դեսպանը քննարկել են մարզի սահմանային իրավիճակը Խիստ անհրաժեշտություն է ադրբեջանական զինված հենակետերի անհապաղ հեռացումը Արցախի խաղաղ բնակավայրերի հարևանությունից․ Արցախի ՄԻՊ Ինչն է այսօրվա Հայաստանի դեֆորմացիաների հիմնական պատճառը ու դա մեզ ոչ մի տեղ չի տանում. պարզաբանում է քաղաքագետը Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման շուրջ. Հաջիև Դեկտեմբերի 4-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Հայ-ուկրաինական կրկես. Լուսանկարներ Ջուրը թանկանում է 2022 թվականի հունվարի 1-ից, իսկ էլեկտրոէներգիյան փետրվարից, գազի գինն էլ կախված է մի բարակ թելից Սա թշնամու կողմից հերթական սադրանքն է, այնպես չէ, որ առաջին անգամ են կրակում. Մետաքսե Հակոբյան. Տեսանյութ Դիրքերի ուղղությամբ են կրակել, գյուղացիները չեն տուժել․ Կարմիր շուկայի բնակիչ. Տեսանյութ

4 ընդդիմադիր պատգամավորներ պահանջում են հոկտեմբերի 15-ին հրավիրել ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստ

ԱԺ «Հայաստան» խմբակցության 4 պատգամավորներ՝ Տիգրան Աբրահամյանը, Արթուր Ղազինյանը, Գեղամ Նազարյանը եւ Գեղամ Մանուկյանը, դիմել են ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով հանձնաժողովի նիստ հրավիրել:

Դիմումը ներկայացնում ենք ստորեւ.

«Ղեկավարվելով  «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով և 122-րդ հոդվածով՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 1-ին մասի, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ և 28-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի առաջին գլխի 1.1 և 1.3 ենթագլուխներում նշված նպատակների կատարման նկատմամբ խորհրդարանական վերահսկողության իրականացման նպատակով պահանջում ենք 2021թ.-ի հոկտեմբերի 15-ին ժամը 13:00–ին հրավիրել ՀՀ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով.

Լսել ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի պետի, ՀՀ Գլխավոր դատախազի  զեկույցները և հաշվետվություն-պարզաբանումները Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ:

Վերոնշյալ

 զեկույցների և հաշվետվությունների հիման վրա ստեղծել աշխատանքային խումբ:Արտահերթ նիստի նպատակն է ՀՀ գործադիր իշխանության ներկայացուցիչներից ստանալ բացատրություններ և պարզաբանումներ հետևյալ հարցերի վերաբերյալ.

ՀՀ պաշտպանության նախարարն ու ՀՀ ԳՇ պետը պետք է ներկայացնեն բացատրություն, թե ինչ հանգամանքներում և ում հրամանով է տեղի ունեցել ՀՀ զինված ուժերի և կամավորականների դուրս բերումը 2020թ-ի նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած դիրքերից և ներկայացնել ռազմական էսկալացիայի վտանգի կոնկրետ հիմքեր:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը պետք է Հանձնաժողովին ներկայացնի բացատրություն,թե որքանով է ներգրավված եղել ՀՀ ԱԳ նախարարությունը այս գործընթացում, պահպանված են եղել արդյոք ՀՀ պետական սահմանի մասին օրենքի պահանջները և առկա է եղել արդյոք ՀՀ պարտավորեցնող որևէ միջազգային պայմանագիր:

ՀՀ գլխավոր դատախազը պետք է ներկայացնի բացատրություն ՀՀ պետական սահմանի փոփոխության սահմանադրա-իրավական հիմքերի վերաբերյալ և ներկայացնի պարզաբանում ՀՀ քրեական օրենսգրքի 300.2, 309 հոդվածի 3-րդ մասի և 299 հոդվածի հանտանիշներով քրեական գործի հարուցման կամ դրա մերժման իրավական հիմքերի վերաբերյալ:

ՀՀ ԱԱԾ տնօրենը պետք է ներկայացնի հաշվետվություն ՀՀ պետական սահմանի պահպանության ուղղությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կատարած գործողությունների և միջոցառումների վերաբերյալ և հստակեցնի, թե ինչ գործողություններ են նախատեսվում իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության վերականգնման և ՀՀ արտաքին սահմանների խախտման համար պատասխանատու սուբյեկտներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

ՀՀ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի հրավիրումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ադրբեջանական զինված ուժերը 2020թ-ի դեկտեմբերի 16-ից մինչ օրս օկուպացրել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասը, արգելափակել և խոչընդոտներ են ստեղծում ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ՀՀ ինքնիշխան տարածքով ազատ տեղաշարժին, սպառնում և ահաբեկում են այդ տարածքներում ապրող և Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիական անձնանց:

ՀՀ ԱԺ ՊԱ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ՊԱՐՏԱՎՈՐ Է սույն թվականի հոկտեմբերի 15-ին հրավիրել Հանձնաժողովի արտահերթ հիստ և ԵՐԱՇԽԱՎՈՐԵԼ նշված պաշտոնատար անձանց ներկայությունն այդ նիստին:

Հաշվի առնելով օրակարգում ներառված հարցի կենսական կարևորությունն ու հանրային մեծ հետաքրքրությունը, նիստը նախատեսում ենք անցկացնել դռնբաց ռեժիմով և չենք ակնկալում որևէ պետական գաղտնիքի հրապարակում:

Կից ներկայացվում է.

Հայաստանի հարավ-արեվելյան սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ ԱԱԾ տնօրենի, ՀՀ ԱԳ նախախարի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, ՀՀ գլխավոր դատախազի  զեկույցների և հաշվետվություն-պարզաբանումների նախնական քննարկման, ուսումնասիրության և դրա արդյունքները հանձնաժողով ներկայացնելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եվ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի որոշման նախագիծ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan