Իրանի ԱԳ նախարարը հայտնել է մոտ ապագայում Հայաստան և Ադրբեջան այցելելու մասին

Դիտել նաև
5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Պակասել է Իրանից ու Ֆրանսիայից Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվը
Փաշինյանը և Իրանի նախագահը ԼՂ հարցն են քննարկել, պայմանավորվել են փոխադարձ այցեր ունենալ
Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. Մեկ ադրբեջանցի սպանվել է
Թեհրանը պատրաստ է իրականացնել «Արևելյան Զանգեզուրի» և Նախիջևանի միջև Իրանով անցնող տրանսպորտային միջանցքը
Իրանի ԱԳ նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը մոտ ապագայում կլինի Հայաստանում և Ադրբեջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «Mehrnews»-ին, այս մասին Իրանի ԱԳ նախարարը տեղեկացրել է ռուսական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Հարևանների, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ: Իրանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է»,-ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ պատրաստվում է հարմար ժամանակ այցելել Հայաստան ու Ադրբեջան: