Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ»
4
Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Վրացական նիկոլին սպասելիս Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Մասսայական զառանցանքի օր Ավինյանի «պերճանքն» ու թշվառությունը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը ճեպազրույց կունենա Փաշինյանը շատ թույլ է, շատ թույլ. Կարեն Քոչարյան Իշխանությունն այլասերվելու միտում ունի, մենք էլ բացառություն չենք. Հովիկ Աղազարյան Վերաքննիչ դատարանը մերժեց Վազգեն Մանուկյանի գործով պաշտպանների ներկայացրած բողոքը Ինչպե՞ս է Հովիկ Աղազարյանի հեռախոսը հայտնվել ձեր սեղանին. Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին Անհնար է դառնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ. Նիկոլ Փաշինյան Սա ավելի մեծ ու վատ բան է, քան հանցագործություններն են․ Փաստաբանը՝ Աղազարյանի բացահայտման մասին Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Աղազարյանը հեռախոսը տվել է քննիչին, հեռախոսի ողջ ինֆորմացիան հայտնվել է Փաշինյանի մոտ Ոնց որ թե՝ մոռացել եք մարդկանց կողքին կանգնելու մասին։ Մյուս անգամ մի՛ ասեք, թե որտեղ գնամ, ինչ ասեմ. Գառնիկ Դանիելյանը՝ Փաշինյանին Էրդողանի ստորագրությունն արժե՞ այն թուղթը, որի վրա դա դրված է Քաղաքային 9%-ոց «իշխանության» հերթական անհեռատես ու ապօրինի որոշման արդյունքը Ժամանակավորապես կդադարեցվի Նալբանդյան և Աբովյան փողոցների միջև ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը Մալթայում Միրզոյան-Բայրամով պլանավորված հանդիպում չկա. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ «2025 թվականին սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությանը»․ Երվանդ Բոզոյան Հռոմի ստատուտին միանալն ուղիղ վնաս է հասցնում ՀՀ-ՌԴ հարաբերություններին․ Զախարովա Ավտոբուսի վարորդների պահանջները արդարացի են. թե ինչո՞ւ. ներկայացնենք փաստերով 2025թ․ սոցիալական բունտը փշրելու է Փաշինյանի իշխանությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հեռախոսիս նյութերը հայտնվել են Փաշինյանի մոտ. Աղազարյան Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վրացական նիկոլին սպասելիս Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Արագածի պատկերը՝ էկոպարեկների հանդերձանքի վրա. «Հրապարակ» 45.4 մլն դրամ եկամուտ, Bitcoin. ինչ է հայտարարագրել Տիգրան Ավինյանը․ «Ժողովուրդ» Դպրոցի մոտ 16-ամյա երեխայի են դանակահարել Ընդամենը 3 օրում Թուրքիայի հովանու տակ գործող ահաբեկիչները գրավեցին Հալեպը․ Վարուժան Գեղամյան Երևանի քաղաքապետարանը «շտրեյկբրեխեր»-վարորդներ է փնտրում՝ գործադուլավորների ռեպրեսիվ ազատումներից հետո Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան Մասսայական զառանցանքի օր Թուրքիան ներխուժել է Սիրիա, ի՞նչն է նրան խանգարելու նույնը անել Հայաստանի հետ. Ռուբեն Մելքոնյան

Հայտնի են դպրոցական արձակուրդների օրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանները։

ԿԳՄՍՆ-ից  հայտնում են, որ ուսումնական պլանը սահմանում է միջնակարգ կրթության բովանդակության կառուցվածքը, հանրակրթական ուսումնական առարկաներին հատկացվող շաբաթական ժամաքանակները` ըստ բաղադրիչների, և հանրակրթական պետական ծրագրի նորմատիվային ծավալը (սովորողների շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը)` ըստ դասարանների։

Համաձայն հրամանի՝ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամին առաջարկվել է իրականացնել անհրաժեշտ օժանդակություն ուսումնական հաստատություններին` օրինակելի ուսումնական պլաններով այդ հաստատությունների գործունեությունն ապահովելու նպատակով:

Ուսումնական պարապմունքների ժամկետներ և սովորողների արձակուրդներ

Սահմանվել է, որ 2021-2022 ուստարվա պարապմունքները սկսվում են 2021 թ. սեպտեմբերի 1-ին, ավարտվում 2022 թ. մայիսի 27-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա և մայիսի 30-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար:

2021-2022 ուսումնական տարում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ․ աշնանային՝ 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռային՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 9-ը ներառյալ, գարնանային՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ: Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 18-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից ապրիլի 3-ը ներառյալ: Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է 2021 թ. հոկտեմբերի 25-ից 31-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2021 թ. դեկտեմբերի 27-ից 2022 թ. հունվարի 23-ը ներառյալ, գարնանայինը՝ 2022 թ. մարտի 21-ից 27-ը ներառյալ:

ԿԳՄՍ նախարարությունն անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ կատարելով փոփոխություններ ուսումնական պարապմունքների և սովորողների համար սահմանված արձակուրդների ժամանակացույցերում: Այդ փոփոխությունները կարող է կատարել նաև ուսհաստատությունը՝ բաց թողնված ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու կամ ուսումնական պարապմունքները հեռավար եղանակով կազմակերպելու՝ լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

Օրինակելի ուսումնական պլանի բաղադրիչներ

Օրինակելի ուսումնական պլաններն ունեն երկու` պետական և դպրոցական (մասնագիտացված դպրոցներում՝ մասնագիտական, հատուկ դպրոցներում՝ զարգացնող, հատուկ մանկավարժական) բաղադրիչ։ Դրանք ուղղված են Հանրակրթության պետական չափորոշչով, առարկայական չափորոշիչներով և ծրագրերով ամրագրված գիտելիքների, հմտությունների, դիրքորոշման և արժեքների ձևավորմանը։ Պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական ուսումնական հաստատություններում ֆինանսավորվում են պետական բյուջեից: Ուսհաստատությունն ուսումնական պլանի հիման վրա դպրոցական բաղադրիչով սահմանված ժամաքանակի տնօրինմամբ հաստատում է տվյալ ուսումնական տարվա իր ուսումնական պլանը(ները)։ Մասնագիտացված դպրոցի ուսպլանը կազմվում է իրականացվող մասնագիտացված ծրագրերի (ռազմագիտության, սպորտի, արվեստների, արհեստների, գիտության որևէ բնագավառի) հիման վրա:

Պետական բաղադրիչով սահմանված ժամաքանակում փոփոխություն կարող է կատարվել նախարարության համաձայնությամբ` արտակարգ ընդունակություններ ունեցող սովորողների ուսուցումն առավել բարենպաստ պայմաններում կազմակերպելու համար, բազմահամակազմ կամ թերբեռնված դասարանների առկայության դեպքում, նախարարության կողմից տվյալ հաստատության համար երաշխավորված այլընտրանքային ծրագրերով ու մեթոդներով ուսուցում իրականացնելու դեպքում:

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը կազմակերպվում է ուսհաստատության կողմից հաստատված ուսումնական պլանների հիման վրա` յուրաքանչյուր սովորողի համար, ըստ անհրաժեշտության՝ կազմելով անհատական ուսուցման պլան (ԱՈՒՊ):

2-12-րդ դասարաններում գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով (ձևավորող գնահատում): Տարեկան ամփոփիչ գնահատման նպատակով կազմվում է յուրաքանչյուր սովորողի կրթական զարգացման բնութագիրը:

Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ

Դպրոցական (մասնագիտական) բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

Ուսումնական գործընթացի կազմակերպումը 12-րդ դասարանում

12-րդ դասարանի առաջին կիսամյակում ուսումնասիրվող հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանի նորմատիվային ծավալը սահմանվում է շաբաթական 34 դասաժամ` ապահովելով 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաների ուսումնասիրությունը: Հաստատության 12-րդ դասարանի ուսումնական պլանով նախատեսված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի առաջին կիսամյակի վերջում՝ կիսամյակային (տարեկան) գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ):

«Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ) և սովորողի կողմից երկրորդ կիսամյակում ուսումնասիրության համար ընտրված առարկաների ուսումնասիրությունն ավարտվում է 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակի վերջում՝ տարեկան գնահատականով և (կամ) ամփոփիչ ատեստավորմամբ (ստուգարքով, պետական ավարտական քննությամբ): 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի շաբաթական ուսումնական բեռնվածությունը ձևավորվում է պարտադիր ուսումնասիրության «Նախնական զինվորական պատրաստություն» (ՆԶՊ, 1 ժամ) առարկայի և սովորողի ընտրությամբ առնվազն երեք առարկայի ուսումնառության համար հատկացված ժամաքանակից` ապահովելով առնվազն 31 դասաժամ:

Նորմատիվային 34 դասաժամի և սովորողի ուսումնական պարտադիր բեռնվածության 31 դասաժամի տարբերությունից մնացած 3 դասաժամը տնօրինում է սովորողը: 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակում սովորողի կողմից ընտրված առարկաներին հաստատության ուսումնական պլանով հատկացված ժամաքանակը տրվում է այդ առարկաների ուսումնական նյութի կրկնությանը, որը կազմակերպվում է դասարանային (դասացուցակին համապատասխան) և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: Ուսումնական նյութի կրկնությունն ինքնուրույն աշխատանքի միջոցով կարող է իրականացվել հեռավար կրթության տեխնոլոգիաների կիրառմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan