Իրանն ապրանքաշրջանառության համար նոր երթուղի է ընտրել. ՀՀ տարածքը կփոխարինի ադրբեջանականին

Դիտել նաև
Իրանի դեսպանությունը ցավակցություն է
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը՝ ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի
Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. Տեսանյութ
Ադրբեջանի տարածքով իրանական ապրանքների տեղափոխումը միշտ ուղեկցվել է այնպիսի խնդիրներով, որոնք ձմռան ամիսներին ավելի էին խորանում: Այս մասին հայտարարել է Իրանի առևտրի զարգացման կազմակերպության նախագահ Ալիրեզա Փայմանփաքը՝ տեղեկացնելով, որ իրենք մտադիր են այլընտրանքային նոր երթուղիներով փոխարինել ադրբեջանականը:
«Հաշվի առնելով այս ամենը` մենք նաև ուսումնասիրեցինք ադրբեջանականին այլընտրանքային երթուղիները և կանգ առանք երկու միջանցքների վրա: Երթուղիներից մեկը սկիզբ է առնում Հայաստանի տարածքից, Վրաստանի տարածքով հասնում Ռուսաստան: Այս երթուղին պատրաստ կլինեն մեկ ամսից: Երկրորդ երթուղին անցնում է Կասպից ծովով»,- տեղեկացրել է նա, փոխանցում է 24news.am-ը: