Արցախում ադրբեջանական դիպուկահարի կրակոցից քաղաքացիական անձ է զոհվել
Դիտել նաև
Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին
Իրանը տասնյակ ԱԹՍ-ներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ի՞նչ զենքեր են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը. «Կարճ ասած» (տեսանյութ)
Ուժային կառույցները հավասար փայ ունեն Փաշինյանի դավաճանական քայլերի մեջ. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)
Արցախում ադրբեջանական զինված ուժերի դիպուկահարի կրակոցից 55-ամյա քաղաքացիական անձ է զոհվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:
«Նախնական տեղեկություններով` այսօր`հոկտեմբերի 9-ին, ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հայտնել են, որ Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացու վիրավորում է ստացել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1966 թվականին ծնված Արամ Տեփնունցը»,-ասաց նա:
Թադևոսյանի խոսքով` տղամարդը կրակոցի պահին Մարտակերտ քաղաքի հարակից նռան այգում է եղել։
Աղբյուրը՝ armeniasputnik.am