Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ)
19
Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Պատերազմ Արցախում
Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Էդ երեխան ոչ կարողանում էր ռույլը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում. Նոր մանրամասներ ՊՆ ուրալի վթարից 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մինչև այս վարչախմբի հայտնվելը Երևանից երեխաները Շուշի էքսկուրսիա էին գնում

Երբեք ու երբեք բանակցային սեղանի վրա դրված չի եղել Շուշին Ադրբեջանին որեւէ կերպ, որեւէ ձեւով հանձնելու տարբերակը։ Եթե ինձ չեք հավատում, ապա հարցրեք բոլոր ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին, լինեն ռուս, ֆրանսիացի, թե ամերիկացի։

Եւ հիմա, երբ վարչախմբի առաջնորդը նման պնդումներ է անում, փորձել այս կամ այն կերպ, այս կամ այն հնարքով հաստատել նրա ասածը, առնվազն բարոյական չէ։

Այո, ադրբեջանցիները մշտապես պնդել են, որ ադրբեջանցիները վերադառնան Շուշի։ Այն ադրբեջանցիները, որոնք մինչ 1992 թվականի մայիսը բնակվել են այնտեղ։ Իհարկե, այդ հարցը ընդամենը քննարկվել է, սակայն հիմա խոսենք ամենակարեւորի մասին։

Անելով նման առաջարկ, ադրբեջանցիների մտքով անգամ չի անցել, որ Շուշին պետք է հայտնվի Ադրբեջանի կազմում կամ այնտեղ պետք է ադրբեջանցիների անվտանգությունն ապահովեն ադրբեջանցի զինվորները։

Ադրբեջանցիները երազում էին վերադառնալ Արցախի Հանրապետության Շուշի քաղաք։ Սա միշտ հիշեք եւ մի փորձեք խաբել մարդկանց, նրանց թյուրիմացության մեջ գցել օգտագործելով մանիպուլյացիոն տարբեր հնարքներ։

Առավել եւս մի օգտագործեք ՌԴ արտգործնախարար Տրուբնիկովի անունը, որն ընդամենը 20 տարի առաջ հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմի խնդրանք-առաջարկները։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, համոզված եմ նաեւ դրանից հետո Ադրբեջան-Շուշի ոչ միջանցքի, ոչ էլ հատուկ կապի մասին որեւէ հարց չի քննարկվել։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե քննարկվել է Նախիջեւանը Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը, ապա դրա մասին այնքան հրապարակումներ, այնքան հարցազրույցներ կան, որ ավելորդ է անգամ խոսել դրա մասին։

Իսկ հիմա ամենակարեւորի մասին. ինչ առաջարկներ, ինչ խնդրանքեր են եղել կամ չեն եղել, կարեւորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը Շուշին Ադրբեջանին չի հանձնել եւ չի խոստացել հանձնել։ Ռոբերտ Քոչարյանը խաղաղության դարաշրջան սկսելու անվան տակ չի փորձել Սյունիքը երկու կես անել եւ Ադրբեջանին միջանցք տրամադրել։

Այնպես որ մի փորձեք մարդկանց թյուրիմացության մեջ գցել կամ խաբել։ Դա շատ վատ գործ է, շատ վատ զբաղմունք։

Եւ ամենավերջում անպայման ուզում եմ շեշտել.երբ ասում եք, գրում եք, թե 2001-ի հուլիսի 10-ին Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Վյաչեսլավ Տրուբնիկովը Երեւանում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ հայ պաշտոնյաների հետ զրույցում նշում էր, որ պետք է կենտրոնանալ երեք հիմնական հարցերի վրա․

1. ադրբեջանցի փախստականների վերադարձ Շուշի,

2. Ադրբեջանի կապը Շուշիի հետ,

3. Ադրբեջանի ելքը Նախիջեւան՝ Մեղրիով, ու այդքանով ավարտում եք ձեր խոսքը, ապա հուշում եք, հանրությանն ակնարկում, որ այդ առաջարկությունները հնչել ու անցել գնացել են։ Իսկ հանրությունն էլ հիշում է, որ երբ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր Շուշին մերն էր, որ ադրբեջանցիները Շուշին, ավելին Բերձորն ու Քարվաճառը վերցնելու մասին անգամ չէին երազում, որ մինչեւ այս վարչախմբի հայտնվելը Երեւանից երեխաները Շուշի էքսկուրսիա էին գնում, իսկ մեղրեցիներն ու կապանցիները Երեւան կամ Իջեւան գնալուց ստիպված չէին լինում անցնել ադրբեջանցի զինվորի թրի տակով։ Այս սա է իրականությունը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan