Օդի ջերմաստիճանն աստիճանաբար հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով. Գագիկ Սուրենյան
«ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է՝ հոկտեմբերի 8-13-ը ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանն աստիճանաբար հանրապետության ողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում՝ հասնելով +25․․․+26 աստիճանի»։
Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից