Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան
28
«Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Պատերազմ Արցախում
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ)

Քաջարան համայնքի ղեկավարի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր երանգներ․ պաշտպաններ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը ստանում է նոր` Քրեական դատավարության օրենսգրքի քողի տակ անգամ ձևականորեն չտեղավորվող երանգներ։ Այս մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես ասված է․

«Հոկտեմբերի 5-ին, երեկոյան տեղեկացանք, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը, գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

 

Որպես այս որոշման հիմնավորում ներկայացված է լիազորությունների կասեցման համար օրենքով սահմանված այն հիմքը, թե մեղադրյալը հնարավոր է պաշտոնն օգտագործելով խոչընդոտի գործի քննությանը` մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։ Այսինքն՝ ստացվում է, որ կալանքի տակ գտնվող անձը, ում տեսակցություններն ու հեռախոսազանգերը արգելված են, կարող է պաշտոնն օգտագործելով խոչընդոտել քննությանը։ Ու սա այն պարագայում, երբ արդեն բազմիցս օրինական ուժի մեջ մտած բազմաթիվ դատական ակտերով դատարանները փաստել են, որ լիազորությունների կասեցումը չի կարող դիտարկվել իրավաչափ հարկադրանքի միջոց, երբ անձի նկատմամբ արդեն իսկ նույն հիմքերի օգտագործմամբ կիրառված է խափանման միջոց։

Ավելին` միայն այն հանգամանքը, որ Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու անհրաժեշտության մասին մեղադրանքի կողմը «հիշել» է վերջինիս կալանավորելուց 3 ամիս անց, նախաքննության ավարտի մասին հայտնելուց հետո, արդեն իսկ բավարար է հասկանալու համար, որ գործ ունենք օրինական դաշտից դուրս գործընթացի հետ։

Իսկ երեկ դատարանում հարցի քննարկման ընթացքում, միջնորդություն ներկայացնող քննիչը կայացված որոշման անհրաժեշտությունը պայմանավորեց ոչ թե Մանվել Փարամազյանի ենթադրյալ վարքագծով կամ նպատակներով, այլ այն հանգամանքով, թե հնարավոր է հարցաքննվելիք անձինք իրենք-իրենց հոգեբանորեն ճնշվեն այն հանգամանքից, որ Մանվել Փարամազյանը համայնքի ղեկավարն է։ Իրավունքի ու օրենքի հետ աղերս չունեցող այս դիտարկումներն արդեն առհասարակ անհնար է մեկնաբանել։

Այս ֆոնին, սակայն, տեղի ունեցող գործընթացի իրական, այսինքն քաղաքական նպատակներն ի հայտ եկան բոլորովին անսպասելի աղբյուրից։ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը, ի ուրախություն մեզ, որոշեց բացահայտել իրականությունը։ Մասնավորապես լրատվական գործակալություններից մեկին, Քաջարան համայնքի ղեկավարի, ինչպես նաև տեղակալի կալանավորման հետևանքով ստեղծված կաթվածահար վիճակը մեկնաբանելով, նա հայտարարեց հետևյալը. «Հարցը չի գտնվում մեր գերատեսչության լիազորությունների շրջանակներում, այլ թերևս իրավապահ մարմինների տիրույթում է հարցը։ Վարույթն իրականացնող մարմինը պետք է դիմի, որպիսի համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվեն, որպիսի հնարավորություն լինի նշանակել պաշտոնակատար»։

Խորին շնորհակալություն հայտնելով Սոնա Հարությունյանին, մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ փաստորեն նախարարի մամուլի խոսնակը տիրապետում է նախաքննության ընթացքի մանրամասներին, փաստենք, որ քննությանը խոչընդոտելու վտանգի մասին մտացածին ենթադրությունները, փաստորեն, պարզապես գործընթացին օրինականության տեսք տալու փորձեր են, իսկ իրական նպատակը բացահայտ քաղաքական է, և այդ նպատակը գործադիր իշխանության կողմից ՆՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՆՇԱՆԱԿՈւՄՆ Է, ինչն անշուշտ օրենքի տիրույթում չի կարող իրականացվել անգամ դատարան ներկայացված միջնորդության բավարարման դեպքում, բայց այդ հարցին կանդրադառնանք հետագայում։ Այսինքն համայնքի ղեկավարն ու տեղակալը կալանավորվել են, համայնքը հայտնվել է կաթվածահար վիճակում, հարյուրավոր մարդիկ չեն ստանում աշխատավարձ, մանկապարտեզները չեն կարողանում սնունդ ձեռք բերել, համայնքապետարանը չի կարողանում իրականացնել որևէ ֆինանսական գործարք միայն մեկ պատճառով` ինչ-որ մեկը որոշել է Քաջարան համայնքի ղեկավարի պաշտոնին նշանակել «իր սրտի» պաշտոնակատարին։

Դատարանի կողմից կայացվելիք որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 12.00-ին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan