Թուրքիայում հրդեհ է
Թուրքիայում Մուղլայի նահանգի Դալամանի շրջանում երեկ կեսգիշերին անտառային հրդեհ է բռնկվել, փոխանցում է Ermenihaber-ը։ Հրշեջ խմբերն օդային և ցամաքային միջամտություն են իրականացրել։
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցնեը, հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է մեծաքանակ հրշեջ տեխնիկա՝ ներառյալ 3 ինքնաթիռ և 16 ուղղաթիռ։
Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին առավոտյան հայտնել է, որ հրդեհը արդեն վերահսկելի է։