Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան
25
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Պատերազմ Արցախում
Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այս իշխանություններին հասկանալու համար պետք է հետևել Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին. Թևանյան (տեսանյութ) Պետք է փակել ամոթի, նվաստացումների ու պարտությունների այս էջը ՀՀ Սահմանադրությունը անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ

«Գիտեն՝ ովքեր են ահաբեկչական ակտ կատարողները և պատվիրատուն և դրսևորում են անգործություն». Փոստանջյան

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը բողոք է հղել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Տեքստում մասնավորապես ասվում է. «5 հոկտեմբերի, 2021թ. ԲՈՂՈՔ Այսօր լրացավ իմ և իմ ընտանիքի, ինչպես նաև հարևաններիս հանդեպ իրականացված ահաբեկչական ակտի երկու ամիսը: Ստորը, սրիկան, թուրքի գործակալը պատվիրել էր ասկյարներին գիշերով գալ իմ բակ և պայթեցմամբ հրկիզել իմ ընտանիքին պատկանող ավտոմեքենան: Թուրքի գործակալը, ում ես մեղադրում եմ ահաբեկչական ակտի իրականացման պատվիրատու լինելու մեջ, անկասկած, հրեշ է, սակայն նրան ծառայող ՀՀ իրավապահ մարմինների ներկայացուցիչները, դրսևորելով անգործություն, կարելի է ասել, հավասարվում են այդ հրեշին: Նախ, բավականին ուշացումով հարուցվեց քրեական գործ, բավականին ուշացումով՝ շուրջ մեկ ամիս անց, դեպքի վայր եկան փորձագետները, ովքեր առայսօր չեն տրամադրել փորձաքննության արդյունքները: Այսինքն, քրեական քննության իրականացում, որը պետք է ապահովի անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցագործությունից, տեղի չի ունենում, տեղի չի ունենում նաև անձի ու հասարակության պաշտպանությունը պետական իշխանության ինքնիրավ գործողություններից և չարաշահումներից` կապված հանցավոր արարքի հետ:

Քրեական քննություն իրականացնող մարմինները իրենց պարտավորությունը՝ ձեռնարկել բոլոր միջոցառումները, որպեսզի իրենց գործունեության արդյունքում` քրեական օրենսգրքերով արգելված արարքը` ահաբեկչական ակտի պատվիրատուն և կատարողները, բացահայտվեն՝ տեղի չի ունենում: Համաձայն օրենքով նախատեսված ընթացակարգի նախաքննությունը պետք է ավարտվի ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում, այն կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա: Հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է ասի քննիչը կամ դատախազը իրենց կողմից դրսևորված անգործության վերաբերյալ: Ինչո՞ւ առայսօր չկան ներգրավված մեղադրյալներ, թեպետ տեսախցիկները արձանագրել են երեք անձանց, ովքեր գիշերը մոտեցել են ավտոմեքենային և նրանց գործողություններից հետո տեղի է ունեցել ահաբեկչական ակտը: Հիշեցնեմ, որ ահաբեկչական ակտը տեղի է ունեցել Երևանում՝ Բարեկամություն մետրոյից շուրջ 500 մետր հեռավորության վրա, մի տարածքում, որտեղ առկա են բազմաթիվ տեսախցիկներ: Այսինքն, ակնհայտ է, որ գիտեն՝ ովքեր են ահաբեկչական ակտ կատարողները և պատվիրատուն, սակայն դրսևորելով անգործություն, միջոցներ չեն ձեռնարկում իմ և հասարակության խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ: Տեղի ունեցած ահաբեկչական ակտի հետևանքով զուգահեռաբար բարոյական վնասին՝ ինձ և հարևանիս միլիոնավոր դրամների նյութական վնաս է պատճառվել:

Ո՞վ պետք է հատուցի մեր վնասները, ո՞վ պետք է վերացնի ահաբեկչական ակտի տեսարանը՝ մոխրակույտի վերածված մեր ավտոմեքենան, հայտնի չէ: Իրեղեն ապացույց ճանաչված ավտոմեքենաներից մեր ընտանիքին պատկանող ավտոմեքենան չի թույլատրվում տեղաշարժել: Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, հիշեցնում և պահանջում եմ քննիչից ու դատախազից՝ կատարել իրենց պարտականությունները: Օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործությունը և հանցագործություն կատարած անձանց բացահայտելու համար»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan