Իրանն արգելել է Ադրբեջանին իր օդային տարածքով ռազմական փոխադրումներ անել Նախիջևան

Դիտել նաև
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի մի հատվածի երթևեկությունը
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ինչպես են պատկերացնում Ադրբեջանի ծավալումը՝ ի հաշիվ Հայաստանի, Իրանի և Վրաստանի
Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. Տեսանյութ
Թեհրանը և Երևանը մասնակցում են Տաթև-Սիսիան ճանապարհի շինարարությանը
Իրանը պաշտոնական խողովակներով Ադրբեջանի հայտնել է, որ իր օդային տարածքով ռազմական մատակարարում իրականացնող ինքնաթիռների չվերթները Նախիջևան արգելել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակներում իր աղբյուրներին։ Ադրբեջանական ռազմական աղբյուրները դա գնահատել են որպես «Ադրբեջանի նկատմամբ հերթական դավաճանությունը Հայաստանի թելադրանքով»։
ԱՊԱ-ի աղբյուրը նշել է, որ Ադրբեջանը հազվադեպ է օգտագործում այդ երթուղին և գերադասում է փոխադրումներն անել այլ երթուղիներով։