Մի՛ կերեք ադրբեջանական քարոզչության կտերը, որոնք փորձում է ձեզ հրամցնել Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլը Նույն տրամաբանությամբ՝ կոռումպացված մարդկանց կարելի է ուղարկել հակակոռուպցիոն մարմիններում աշխատելու Մարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահ. Տեսանյութ
26
Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շահագրգռված, որ բավարարվեն Թուրքիայի նախապայմանները Ղարաբաղի և Ցեղասպանության խնդիրների մասով Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Ֆրանսիական հետախուզության նախկին աշխատակից. Ալիևը ներգրավել է մի քանի հազար սիրիացի ջիհադիստների՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին. սակայն միջազգային արձագանք չեղավ Ակնկալել, որ պետք է ապահովենք Փաշինյանի ներդաշնակությունը, առնվազն տեղին չէ․ Խամոյան. Տեսանյութ ԱԺ-ն քննարկում էր ՀՌՀ անդամի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը. Տեսանյութ Ավտոմատներով մի հատ շոու եղավ, պառկացրեցին գետնին և ձեռնաշղթաներով բերեցին էստեղ․ Սայաթ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԹԱՐՄԱՑՎԱԾ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք–ադրբեջանական նախապայմաններին Վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունները չեն համընկնում.Տեսանյութ Պատերազմ Արցախում
Ինչպես ասում են`«Они слишком много знали» Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության վարչության պետը Գոհար Ավետիսյանի երկրպագուները Tik Tok-ում ծաղրում են նրա նախկին ամուսնուն՝ Սերգեյ Գրիգորյանին «2 օր անց Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս». Ստեփան Դանիելյան Գնում եմ վա բանկ, Վահե Ղազարյանը ձեռնո՞ց է նետել ինձ, ես ընդունում եմ այդ ձեռնոցը. Սայաթ Շիրինյան Փետրվարի 7-ից բոլոր ԱՊՊԱ-ները թանկանալու են 3 հազար դրամով Ջրականում փրկարարները ևս մեկ աճյուն են հայտնաբերել «Մեր կողմից ևս երկու դիմում է ներկայացվել ՍԴ». Արամ Վարդևանյան Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները նստած խելոք լսում էին. Տեսանյութ ՈւՂԻՂ. Գեղամ Նազարյանը ներկայացնում է զոհված զինծառայողներին նվիրված «Իմ հերոս» կայքը Ֆեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսել. Տեսանյութ Առատ ձյունը կաթվածահար է արել Ստամբուլը, չվերթերը չեղարկվել են, կան զոհեր Երևանի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան Ռուսաստանի զինվորականներն ուժեղացրել են հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում Ըստ ոստիկանության, սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքի քննությունը՝ Կենտրոնի դատարանում՝ ուղիղ Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է Նիկոլից հետո կյանք կա․ չէի ուզի, որ ուժայինների, դատավորների երեխաները հետո ամաչեն ծնողների քայլերից. Տեսանյութ Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գրառումը մեկնաբանած քաղաքացին հրավիրվել է ոստիկանություն. Տեսանյութ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են. Զեկույց Երևանում առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն Օրենքով գողը դատի է տվել Վրաստանի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին «Բացառո՞ւմ եք, որ Սուրոն խնդրել ա ադրբեջանցիներին՝ հարսանիքի եմ, էլի, նվեր արեք ինձ, 5 օր չկրակեք». Աշոտյան. Տեսանյութ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներին «Ի գիտություն ՔՊ պատգամավորների». Արթուր Ղազինյան Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է. Թյուրքագետը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն 2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը. ՄԻՊ Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Լավ լուրեր ԿՈՐՈՆԱՅԻ շուրջ Բանակցել են կա՛մ Սերժը, կա՛մ Նալբանդյանը, դու ո՞ւմ ես տեսել. Աշոտյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը «2008-ի մարտի 1-ից այս անձի պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են». Մետաքսե Հակոբյան «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց մտադրությունները». Արման Աբովյան Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կօգնի բացառելու զինված բախումները. Բորդյուժա ՊՇՌ թեստերի մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում Սայաթ Շիրինյանը 35 հազար դոլար արժողության իր մեքենայով ուղևորվել է Մարտունի, գողացել է 1500 դրամանոց սրճեփ ու վերադարձել է Ինչպե՞ս ՀՀԿ-ն չի իմացել, որ Արմեն Սարգսյանն այլ երկրի քաղաքացիություն ունի․ մեկնաբանություն. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ՝ ուղիղ Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ «Մի ապացույց բերեք Լևոնից, Ռոբերտից կամ Սերժից, որ ասել են՝ Բաքուն հայկական է». Արմեն Աշոտյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Սենթ Քիթս և Նևիսի կովկասյան մասնաճյուղի հպարտ քաղաքացիներ Երբ ասում ենք Սուտասան Նիկոլ, դա վիրավորանք չէ, փաստի արձանագրում է

«2018-ի իշխանափոխությունից հետո Թուրքիան հնարավորություն ստացավ մտնել խաղի մեջ». Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ելույթը՝ 44–օրյա պատերազմի պատճառների, պարտության ու ստեղծված իրավիճակից դուրս գալու մասին։

․ ․ ․

Հարգելի՛ հայրենակիցներ

Արդեն մեկ տարի է՝ մենք ապրում ենք այլ Հայաստանում։ Սա այն նոր Հայաստանը չէ, որը մեզ խոստացվում էր 2018-ին։

Սա ոչ հին, ոչ էլ նոր, այլ դեպի կործանման գնացող Հայաստանն է, որն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ։ Եվ նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավորը չէ։

Սա պատերազմում պարտված Հայաստանն է։ Սա հպարտ որակված քաղաքացիներին դեպի պարտություն, դեպի մահ, դեպի գերություն, դեպի անապագա երկիր տանող իշխանության ձեռքում հայտնված Հայաստանն է։

Այս պատերազմն ու պարտությունը մեր գլխին բերեց ոչ թե «Ապագայի», այլ «Պարտության» կուսակցությունն՝ իր առաջնորդով:

Անխուսափելի՞ էր արդյոք պատերազմը։ Իհա՛րկե, ո՛չ։

Պատերազմն սկսվեց և պարտությունը կանխորոշվեց հետևյալ հիմնական պատճառներով։

Առաջին

Փաշինյանը 2018–ի մայիսի 9–ին հայտարարեց, որ չի բանակցելու Արցախի անունից, քանզի չունի մանդատ, ու թող պաշտոնական Ստեփանակերտը նստի բանակցությունների։ Դա չընդունվեց միջնորդների ու Ադրբեջանի կողմից։ Հայաստանն այդպիսով մնաց մենակ։

Փաշինյանը, հայտարարելով, որ բանակցում է իր սեփական զրոյական կետից և մերժելով նախորդ պայմանավորվածությունները՝ փաստացի ազատեց Բաքվի ձեռքերը պատերազմ սկսելու համար։

Ավելին՝ իր տարօրինակ պահվածքով Հայաստանի ղեկավարը հեղինակազրկեց միջնորդներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ փաստացի հնարավորություն տալով Թուրքիային ու Ադրբեջանին հայտարարել, թե, իբր, հայկական կողմի պատճառով է, որ բանակցային գործընթացը վերջին 25 տարիների ընթացքում տեղից չի շարժվել:

Երկրորդ

2018–ի իշխանափոխությունից հետո հետևողականորեն փչացվեցին հայ–ռուսական ռազմավարական հարաբերությունները։ Դա դրսևորվեց ՀԱՊԿ–ի դեմ արշավով, անձամբ Պուտինի ու Լավրովի դեմ քայլերով, ներքին կյանքում քաղաքական հետապնդումներով, որոնք նաև հակառուսական վեկտոր էին պարունակում, Հայաստանի ղեկավարի հայտարարություններով, Երևանի վարած կադրային քաղաքականությամբ, Բոլթոնի պլանին «այո՛» ասելով։

Հայ–ռուսական հարաբերությունների վատացմանը շատ երկար էին սպասել Անկարայում։ 2018-ի իշխանափոխությունը հնարավորություն տվեց Թուրքիային մտնել խաղի մեջ, իսկ Ադրբեջանին՝ ստեղծել հակահայկական ռազմական կոալիցիա։

Երրորդ

«Վերելակային» դիվանագիտությամբ ոչնչացվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված ինստիտուցիոնալ ու միջազգային ուժերով երաշխավորված համաձայնությունները, որոնք վերաբերում էին սահմանային միջադեպերի մոնիտորինգին։

Ալիևը Փաշինյանի հետ բանավոր պայմանավորվածության եկավ ու չկրակեց։ Այդ հարաբերական անդորրի կարճատև շրջանն Ադրբեջանի ղեկավարն օգտագործեց շփման գծի ողջ երկայնքով ինժիներական աշխատանքներ իրականացնելու և պատերազմին պատրաստվելու համար, իսկ Փաշինյանը՝ մեր երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու փոխարեն, պառակտեց մեր ժողովրդին, ներքին պատերազմ սկսեց Հայաստանում իր քաղաքական հակառակորդների դեմ։

Կատարվեց թուրքերի վաղեմի երազանքն, ըստ որի՝ Հայաստանին ու Արցախին կարելի է հաղթել միմիայն հայերին իրար դեմ հանելու և հայ–ռուսական հարաբերությունները փչացնելու միջոցով։

Չորրորդ

2020–ի հուլիսին տեղի ունեցած Տավուշյան ռազմական միջադեպն այնպես քարոզվեց ու հանուն մեկ մարդու փիառի այնպես ներկայացվեց, որ Ադրբեջանի համար առաջացավ կազուս–բելի՝ անխուսափելի պատերազմ սկսելու առիթ։

Տավուշյանն անտեղի ու արհեստականորեն համեմատվում էր ապրիլյան քառօրյայի հետ ու նշվում, որ ի տարբերություն 2016–ի՝ 2020–ին հայկական բանակը ջախջախեց ադրբեջանցիներին, քանի որ ռազմագործողություններն անձամբ Նիկոլ Փաշինյանն է ղեկավարել։ Այս ամենը Բաքվում քաղաքական ճգնաժամ առաջացրեց։ Ճգնաժամ, որը հաղթահարելու համար Ալիևը ստացավ «լեգիտիմ» իրավունք՝ Թուրքիային օգնության կանչելու համար: Նախկինում նման բան հնարավոր չէր։

Եթե նախկինում Ալիևի ցանկությունը Թուրքիային օգնության կանչելու հարցում մերժում էր ստանում Մոսկվայի կողմից, ապա 2020-ին Ալիևի փաստարկներին Մոսկվան չէր կարող հակազդել, քանզի «թավշյա» Հայաստանը Մոսկվային էլ էր ծաղրում և հակադրվում:

Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը համոզմունք էր հայտնում, որ Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Տեսնես որտեղի՞ց այդ համոզմունքը։

Հինգերորդ

Պատերազմը հետևանք էր նաև այն բանի, որ Երևանն Արցախի հարցով սպասումներ էր առաջացրել Բաքվի մոտ ու տվել խոստումներ։ Ալիևից ժամանակ էր խնդրվել՝ ներքաղաքական դաշտում ամրապնդվելու և դրանից հետո միայն զիջումներ կատարելու համար։ Այդ մասին պատերազմի նախաշեմին հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը։ Երևանից դա չհերքեցին։ Խոստացան պատասխանել, բայց այդ ենթադրյալ պատասխանը պարունակող և Ադրբեջանի ներքին կյանքն, իբր, ցնցող վարչապետի հարցազրույցն այդպես էլ Հ1–ով եթեր չգնաց։ Այս պատերազմն, ըստ այդմ, դարձավ նաև երկու մարդու անձնական հարաբերություններում և իշխանական աթոռի պահպանման հարցով առաջացած սուր կոնֆլիկտի հետևանք։

Հարգելի՛ հայրենակիցներ

Ահա սրանք են այն հիմնական պատճառները, որոնք բերեցին պատերազմ ու պարտություն։

Պարտության էջը փակելու, արժանապատիվ խաղաղություն ունենալու և զարգացման էջ բացելու համար պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր իշխանություն։ Պատերազմ ու պարտություն բերածները երբեք չեն կարող խաղաղություն հաստատել: Սա քաղաքագիտական կանոն է, ինչը կարող է չհասկանալ մեր ժողովրդի մի փոքր հատվածը, սակայն եթե մեր ժողովրդի մեծ մասը սա չհասկանա, ապա Արցախի պետականության կորստին կհաջորդի Հայաստանի պետականության կորուստը, ինչը չի կարելի թույլ տալ։

Մեզ նոր որակի երկիր է պետք, որը կկառուցենք միասի՛ն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan