Պոլսահայ գործարարի կինը ճանաչվել է թատրոնի լավագույն դերասանուհի Թուրքիայում

Դիտել նաև
Թուրքիայի խորհրդարանի նախագահն աջակցություն է հայտնել Փաշինյանին. Չի կարելի թույլ տալ, որ «հայկական սփյուռքի արմատական խմբերը» գերության մեջ պահեն Հայաստանը
Թուրքիան եւ Ադրբեջանը Akıncı ԱԹՍ-ի համատեղ արտադրության շուրջ բանակցություններ են վարում
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայում նոր ռազմագործողություն կսկսի առաջիկայում
Չավուշօղլուն կմեկնի Պաղեստին ու Իսրայել
Ալիևը դրական է գնահատել Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները. մանրամասներ
Պոլսահայ գործարար Արման Բըչաքչյանի (Բըչաքչը) կինը՝ Սոնգյուլ Օդենը, Թուրքիայում ամենամյա «Magazin Gazetecileri Derneği Altın Objektif Ödülleri» մրցանակաբաշխությանը թատրոնի լավագույն դերասանուհի է ճանաչվել:
Օդենը նաև մրցանակ է ստացել «լավագույն թատերախաղ» անվանակարգում:
Ովքե՞ր են նրանք
Արման Բըչաքչըն գործարար է: Նա աշխատում է աշխարհահռչակ հայ ոսկերիչ Սևան Բըչաքչըի հետ, որին անվանում են «Մատանիների տիրակալ»: Արմանը Սևան Բըչաքչըի զարմիկն է: Արմանի հայրը Պոլսի հայ հոգևորականներից է՝ Տ. Զավեն Բըչաքչյանը:
Սոնգյուլ Օդենը 41 տարեկան է: 2005-ից 2007 թվականները թուրքական և արաբական հեռուստատեսությամբ ցուցադրված «Մարգարիտ» հեռուստանովելից հետո դերասանուհուն անվանել են «Արևելյան երազների թագուհի»:
Աղբյուր` Ermenihaber.am