Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Շարունակում ենք չգնել միասնական փաթեթները. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)
21
Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որին Փաշինյանը չի հրավիրվել (ուղիղ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա. Արաբկիր (ուղիղ) Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ) Աննա Մկրտչյանն Արցախի և Հայաստանի քարտեզը փակցրեց ԱԺ դահլիճում (տեսանյութ) Ինչպես բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը իրեն ծառայող «Հանրապետության» միջոցով տապալում է ուղեվարձի չթանկացման արտահերթ նիստը, մարդկանց մնում է ելնել փողոցներ Պատերազմ Արցախում
Այսօր ես կստորագրեմ մի շարք պատմական գործադիր հրամաններ, որոնք կսկսեն Ամերիկայի ամբողջական վերականգնումը. Թրամփ Հույսներս չենք կորցնում, փորձում ենք ուժեղ լինել․ Դավիթ Բաբայանի որդի Պրեմիերա. Հասմիկ Կարապետյան -«Սեր ասա». Տեսանյութ Դուք չեք հարգում, չեք սիրում, իսկ որոշ դեպքերում նաև ատում եք ՀՀ քաղաքացուն․ պատգամավորը՝ ՔՊ-ականներին Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանք ՔՊ-ի պոլի փետը․ «Կարճ ասած» Ի՞նչ են քննարկելու Միրզոյանն ու Լավրովը. ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է բանակցության օրակարգը Կարող է ինքը լավ իմաստով է հայհոյել, ուղղակի դուք չեք հասկացել. Խաչատրյանը հեգնում է ԲԴԽ-ում շատ բան չի փոխվելու, ընդամենը քֆուրն է ավելանալու. Էլինար Վարդանյան Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Չեմ կարծում, որ որևէ երկրի դաբրոյով պետք է այստեղ որոշվեն քաղաքական գործընթացները. Լևոն Քոչարյան Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, որին Փաշինյանը չի հրավիրվել (ուղիղ) Տրանսպորտի թանկացման դեմ ակցիա. Արաբկիր (ուղիղ) Շնորհավորո՛ւմ եմ, սա լավագույն թեկնածուն է, որ կարող էիք ընտրել. Խամոյանը հեգնեց ՔՊ-ին ու Սիրունյանին Արարատ Միրզոյանը Մոսկվայում հանդիպում կունենա Լավրովի հետ Փարաքար համայնքում արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին Միասնական բոյկոտը տալու է իր արդյունքը. ո՛չ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) «Բյուջեն մսխված, դատարկված ա՝ իրենց չտեսության արդյունքում». Անժելա Էլիբեգովա Պրեմիերա. Նարե Գևորգյան -Շարան Մետրոյի երթևեկության վճարը դարձնում են 100-ից 300 դրամ․ զատո դասական երաժշտության համերգներ են անելու մետրոյում․ Կարեն Վրթանեսյան Ավելի հետոյին պատրաստվելու համար «Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան 100 խոստում Փաշինյանից, որի կատարմանը սպասում է ժողովուրդը Անընդունելի է Հայաստանի իշխանությունների ակնհայտ և բացարձակ անտարբերությունը Արցախի գերեվարված ղեկավարների ճակատագրի վերաբերյալ. ՀԱԿ Եթե դիմադրություն ցույց չտրվի այս ամենին, շուտով այս թուրքական գրաքննությունը տարածվելու է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա ու ոչ միայն քարտեզի տեսքով Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել. Մայր Աթոռ Նիկոլենց կցորդ Արամ Սարգսյանի կուսակցությունը երևանցիների ձայները գողացել է․ սա անբարոյականություն է (տեսանյութ) #բոյկոտ․ թույլ չտալ, որ տրանսպորտը թանկացնեն (տեսանյութ) 32 ավագանին՝ ընդդեմ 3 մլն քաղաքացիների (տեսանյութ) Տրանսպորտի թանկացումը 30 և ավելի տոկոս աղքատություն ունեցող մայրաքաղաքի համար սոցիալական ծանր հետևանքներով խնդիր է (տեսանյութ)

Սաակաշվիլին Վրաստանու՞մ է թե ոչ. Այս հարցում վրացական քաղաքական դասը բաժանվել է 2 մասի. Տեսանյութ

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով արդեն 8 տարի է ինչ լքել էր երկիրը և բնակվում էր Ուկրաինայում, վաղուց հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին հայրենիք է վերադառնալու: Վրաստանի իշխանություններն, իրենց հերթին, հայտարարել էին, երբ Սաակաշվիլին մտնի Վրաստան, նրան անմիջապես կձերբակալեն: Իսկ երեկ՝ սեպտեմբերի 30-ին, Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջով ավետել է, որ արդեն Վրաստանում է:


«Բարի լույս Վրաստան, ութ տարի անց արդեն Վրաստանից», – գրել է Սաակաշվիլին :

Վրաստանի նախկին նախագահը հայտարարել է նաեւ, որ իբր գտնվում է Բաթումում և շուտով վերադառնալու է Թբիլիսի: Ավելին, Սաակաշվիլիի կողմնակիցները նշում են, որ հոկտեմբերի 3-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որին կմասնակցի նաեւ Վրաստանի նախկին նախագահը: Իշխանությունները հերքում են այն տեղեկատվությունը, որ Սաակաշվիլին երկրում է՝ նշելով, որ Սաակաշվիլիի հրապարակած տեսանյութը պարզապես ֆեյք է, և նրա ետևի ֆոնին ոչ թե Բաթումի քաղաքի շենքենր են, այլ մեկ այլ քաղաք, և այդ պատճառով անիմաստ է ձերբակալել մի մարդու, ով ավելի շատ ֆանտոմ է, քան իրականություն:

Վրաստանի ընդդիմությունը հակառակն է պնդում: Ընդդիմությանը ոգևորում է Սաակաշվիլիի վերադարձը Վրաստան և ասվում է, որ եթե հոկտեմբերի 2-ի ընտրությունները կրկին կեղծվեն, ապա Վրաստանում կսկսվի Իվանիշվիլիի թիմի կառավարության խաղաղ տապալման գործընթացը:

Ըստ չեզոք վերլուծաբանների, այն, որ Սաակաշվիլին Վրաստանում է, ավելի մոտ է իրականությանը, քան տեղեկատվական ֆեյքի, քանի որ նրանց կարծիքով, եթե Սաակաշվիլին այս անգամ էլ խաբի, ապա նա վերջնականապես կդառնա ծաղրածու վրաց հասարակության աչքում և կդառնա «քաղաքական դիակ» նույնիսկ Ուկրաինայում: Այսինքն, ըստ չեզոք վերլուծաբանների, նույնիսկ Սաակաշվիլին չի կարող իրեն թույլ տալ նման հրեշավոր խաբեություն:

Այնուամենայնիվ, այստեղ երկրորդ հարցն է ծագում. եթե Սաակաշվիլին գտնվում է Վրաստանում, ապա ինչպե՞ս է նա կարողացել առանց միջադեպի հատել սահմանը: Ավելին, Վրաստանի նախկին նախագահը նախապես հայտարարել էր իր մտադրությունների մասին, և իշխանությունները գիտեին դրանց մասին և սպասում էին Սահակաշվիլիի գործողություններին, հատկապես այն տարբերակը, ըստ որի նա կարող էր հայրենիք վերադառնալ ուկրաինական նավով, քիչ հավանական է համարվում, քանի որ ինչ-ինչ, բայց Ուկրաինայի տարածքից եկող նավերը պետք է ավելի լուրջ վերահսկողության ենթարկվեին վրացական իշխանությունների կողմից:

Վրացական ընդդիմադիր շրջանակները փորձում են առաջ տանել իրադարձությունների այս տարբերակը` ակնարկելով, որ երկրում գործող իշխանությունը նույնիսկ ի վիճակի չէ վերահսկել Վրաստանի ծովային սահմանները:

Եթե ​​Սաակաշվիլին գտնվում է Վրաստանում, ուրեմն մնում է քննարկել մեկ այլ տարբերակ, ըստ որի` երկրի նախկին նախագահը կարող էր մուտք գործել Վրաստան Թուրքիայի տարածքով: Բայց սա արդեն բոլորովին այլ խոսակցության թեմա է, և եթե այս տարբերակը հաստատվի, ապա դրանից կարող է բխել նոր, շատ հեռահար նպատակներ ունեցոծ աշխարհաքաղաքական ծրագրի մեկնարկի մասին եզրակացություն:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan