Middle East Eye. Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են պահպանել Իդլիբում հաստատված ստատուս քվոն

Դիտել նաև
Հայտնի է, թե ինչ են քննարկելու Էրդողանն ու Պուտինը Սոչիում
Ռուսաստանը Հայաստանին է նվիրել «կապիկի ծաղիկի» թեստերի որոշակի խմբաքանակ
Ի՞նչ է ասել Վ․ Պուտինը ճնշված ժողովուրդների թալանի մասին
«Եթե հարգալից արտահայտվեմ, դա ամենաքիչը մարտահրավեր է»․ Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ լուսանկարում Էրդողանի ներկայության մասին
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել
Սոչիում կայացած հանդիպման ընթացքում Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվել են պահպանել Իդլիբում առկա ստատուս քվոն: Այդ մասին «Middle East Eye»-ի հետ զրույցում հայտնել է մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չի հրապարակվել։
Հաղորդվում է նաև, որ դեռևս հայտնի չէ, թե արդյոք Թուրքիան ստատուս քվոն պահպանելու համար որևէ զիջում արել է:
Ըստ կայքի, Էրդողանի հետ Սոչի են այցելել նրա մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունը և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը:
Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան բանակցությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում։ Կողերը պայմանավորվել են մինչև տարեվերջ եւս մեկ անգամ հանդիպել։
Հիշեցնենք, որ Պուտին-Էրդողան բանակցությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 29-ին՝ Սոչիում։ Կողերը պայմանավորվել են մինչև տարեվերջ եւս մեկ անգամ հանդիպել։