Մի՛ կերեք ադրբեջանական քարոզչության կտերը, որոնք փորձում է ձեզ հրամցնել Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլը Նույն տրամաբանությամբ՝ կոռումպացված մարդկանց կարելի է ուղարկել հակակոռուպցիոն մարմիններում աշխատելու Մարիամ Փաշինյանին պետական 27 000 դոլար արժեցող մեքենա է սպասարկում․ նրա առաջ դուռ է բացում թիկնապահ. Տեսանյութ
26
Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը շահագրգռված, որ բավարարվեն Թուրքիայի նախապայմանները Ղարաբաղի և Ցեղասպանության խնդիրների մասով Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում Ֆրանսիական հետախուզության նախկին աշխատակից. Ալիևը ներգրավել է մի քանի հազար սիրիացի ջիհադիստների՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմին. սակայն միջազգային արձագանք չեղավ Ակնկալել, որ պետք է ապահովենք Փաշինյանի ներդաշնակությունը, առնվազն տեղին չէ․ Խամոյան. Տեսանյութ ԱԺ-ն քննարկում էր ՀՌՀ անդամի պաշտոնում Ռուբեն Հակոբյանի թեկնածությունը. Տեսանյութ Ավտոմատներով մի հատ շոու եղավ, պառկացրեցին գետնին և ձեռնաշղթաներով բերեցին էստեղ․ Սայաթ Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԹԱՐՄԱՑՎԱԾ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ կողմ է թուրք–ադրբեջանական նախապայմաններին Վարչապետի և ԱԳ նախարարի հայտարարությունները չեն համընկնում.Տեսանյութ Պատերազմ Արցախում
Հակակոռուպցիոն կոմիտեում քննարկում են «Մարտի 1»-ի քրգործով անցնող նախկին պաշտոնյաների ճակատագիրը ԱԱԾ-ն որոշում է կայացրել «անպիտան հրթիռների» քրգործով. ուշագրավ զարգացումներ ու կալանավորումներ դեռ կլինեն Բագրատ Զաքարյանը համայնքապետարանում ռազմական կարգ է սահմանել. աշխատակիցները «չեստ» են տալիս Ինչպես ասում են`«Они слишком много знали» Մահացել է Ադրբեջանի նախագահի անվտանգության ծառայության վարչության պետը Գոհար Ավետիսյանի երկրպագուները Tik Tok-ում ծաղրում են նրա նախկին ամուսնուն՝ Սերգեյ Գրիգորյանին «2 օր անց Ալիևը հայտարարում է, որ Հայաստանից դրական ազդակներ են գալիս». Ստեփան Դանիելյան Գնում եմ վա բանկ, Վահե Ղազարյանը ձեռնո՞ց է նետել ինձ, ես ընդունում եմ այդ ձեռնոցը. Սայաթ Շիրինյան Փետրվարի 7-ից բոլոր ԱՊՊԱ-ները թանկանալու են 3 հազար դրամով Ջրականում փրկարարները ևս մեկ աճյուն են հայտնաբերել «Մեր կողմից ևս երկու դիմում է ներկայացվել ՍԴ». Արամ Վարդևանյան Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները նստած խելոք լսում էին. Տեսանյութ ՈւՂԻՂ. Գեղամ Նազարյանը ներկայացնում է զոհված զինծառայողներին նվիրված «Իմ հերոս» կայքը Ֆեյք QR կոդեր կան. ռեստորանները «չենք ստուգելու QR կոդ» նախաձեռնություն են սկսել. Տեսանյութ Առատ ձյունը կաթվածահար է արել Ստամբուլը, չվերթերը չեղարկվել են, կան զոհեր Երևանի «Արարատ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի Բուժզննումն ավարտելուց հետո Արմեն Սարգսյանը կվերադառնա Հայաստան Ռուսաստանի զինվորականներն ուժեղացրել են հետախուզությունը Ուկրաինայի հետ սահմաններին «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչում Ըստ ոստիկանության, սրճեփն ավելի կարևոր է, քան Վարդենիսի համայնքապետարանի կնիքն ու բանալիները Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքի քննությունը՝ Կենտրոնի դատարանում՝ ուղիղ Սողանքի պատճառով Բաթումի-Ախալցիխե ճանապարհին երթևեկությունը արգելափակված է Նիկոլից հետո կյանք կա․ չէի ուզի, որ ուժայինների, դատավորների երեխաները հետո ամաչեն ծնողների քայլերից. Տեսանյութ Իգդիր-Նախիջևան գազատարը պետք է դառնա Սյունիքով անցնելիք «Թյուրքական միջանցքի» բաղադրիչներից Հայաստանից դրական լուրեր ենք ստանում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մեկնարկի վերաբերյալ. Ալիև Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի գրառումը մեկնաբանած քաղաքացին հրավիրվել է ոստիկանություն. Տեսանյութ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքերն ավելացել են. Զեկույց Երևանում առաջիկա օրերին սպասվում է թույլ ձյուն Օրենքով գողը դատի է տվել Վրաստանի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Աշոտ Մինասյանի Պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին «Բացառո՞ւմ եք, որ Սուրոն խնդրել ա ադրբեջանցիներին՝ հարսանիքի եմ, էլի, նվեր արեք ինձ, 5 օր չկրակեք». Աշոտյան. Տեսանյութ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորանշանակ գնդերեցներին «Ի գիտություն ՔՊ պատգամավորների». Արթուր Ղազինյան Առաջիկա ամիսների գլխավոր բառը, որը պետք է բոլորն իմանան, կոլլաբորացիոնիզմն է. Թյուրքագետը՝ Փաշինյանի ասուլիսի մասին Ադրբեջանցիներն առանց տեղեկացնելու են փորձել անցնել Կարմիր Շուկայի ճանապարհով․ ինչո՞ւ էր փակվել այն 2021թ. էականորեն աճել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 116 թեժ գծով դիմում-բողոքների թիվը. ՄԻՊ Դեբետ գյուղի գյուղապետարանում առաջացած հրդեհի հետևանքով ողջ արխիվը վերածվել է մոխրակույտի Ոստիկանապետը հրահանգել է Սայաթ Շիրինյանին պարբերաբար տարբեր բաժիններ բերման ենթարկել՝ տարբեր պատճառաբանություններով Քոչարյանի ընտանիքի անդամներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, դատական նիստը հետաձգվել է Լավ լուրեր ԿՈՐՈՆԱՅԻ շուրջ Բանակցել են կա՛մ Սերժը, կա՛մ Նալբանդյանը, դու ո՞ւմ ես տեսել. Աշոտյանը՝ Փաշինյանին. Տեսանյութ Ռաիսին Էրդողանի հետ զրույցում կարևորել է երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը «2008-ի մարտի 1-ից այս անձի պլանավորած բոլոր հանցագործությունները հաջողվում են». Մետաքսե Հակոբյան «Ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում իրենց մտադրությունները». Արման Աբովյան Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը կօգնի բացառելու զինված բախումները. Բորդյուժա ՊՇՌ թեստերի մասով մեր հայրենակիցներին հավելյալ տեղեկություն եմ տրամադրելու առաջիկայում Սայաթ Շիրինյանը 35 հազար դոլար արժողության իր մեքենայով ուղևորվել է Մարտունի, գողացել է 1500 դրամանոց սրճեփ ու վերադարձել է Ինչպե՞ս ՀՀԿ-ն չի իմացել, որ Արմեն Սարգսյանն այլ երկրի քաղաքացիություն ունի․ մեկնաբանություն. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստ՝ ուղիղ Արմեն Սարգսյանի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ

Ա․ Առուշանյանի և նրա 2 տեղակալների չարաշահումների առթիվ հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. Իրինա Յոլյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Գորիսի համայնքապետարանում կատարված չարաշահումների, ինչպես նաև՝ համայնքի բյուջեի միջոցների վատնման, համայնքի բնակիչներին նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինից։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, պաշտոնավարման ընթացքում, 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախաշեմին, ընտրություններում առաջադրված «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձր պահելու, բնակչությանը հաճոյանալու և ընտրություններին Ա.Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու անձնական և խմբային շահերից ելնելով, հանցավոր համաձայնություն է ձեռք բերել համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, նույն հանձնաժողովի անդամներ, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցները սահմանված կարգի խախտմամբ տնօրինելու և դրանք իբրև թե Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:

Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի կողմից բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո՝ 2021թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում, Գորիսի համայնքապետարանում տարբեր եղանակներով, այդ թվում՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների օգնությամբ, համայնքի թվով 115 բնակիչներից ընդունվել են տարբեր պատճառաբանություններով, շատ դեպքերում նաև՝ բովանդակային առումով ուղղորդված, տարբեր գումարային չափերով դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ, որոնք ներկայացվել են հանձնաժողովի քննարկմանը:

Քննությամբ պարզվել է, որ համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, ինչպես նաև «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի կազմում ընդգրկված Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարի և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալի հետ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքապետարանի աշխատակիցները, գործելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Իրինա Յոլյանի հետ ձեռք բերված հանցավոր պայմանավորվածության շրջանակներում, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ներկայացված վերոհիշյալ 115 դիմումները Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշմամբ հաստատված կարգի պահանջների համաձայն չեն ենթարկել պատշաճ ուսումնասիրության և ստուգման:

Մասնավորապես՝ համաձայն նշված կարգի՝ սոցիալական օգնության տրամադրման համար դիմումատուն պետք է լինի համայնքի բնակիչ, ունենա սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն, բարեխիղճ կատարի համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունները և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների վերաբերյալ պարտքեր պետք է չունենա:

Հանձնաժողովի անդամները, սակայն, չեն կատարել իրենց պարտավորությունները և կամայական ձևով, անձնական և խմբային շահերից ելնելով, ներկայացված դիմումներն ամեն կերպ բավարարելու միտումով, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նիստի՝ սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական աջակցություն տրամադրելու մասին արձանագրությունը, որի հիման վրա թվով 115 բնակիչների դիմումներին տրվել է դրական եզրակացություն:

Քննությամբ պարզվել է, որ ներկայացված 115 դիմումներից 54-ն ակնհայտ չեն համապատասխանել սահմանված կարգի պահանջներին և ենթակա չեն եղել բավարարման:

Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին որպես ճանապարհածախս փոխանցված 100.000 ՀՀ դրամը, որի վճարման հանգամանքն օրինականացնելու համար այն ևս ձևակերպվել է որպես իբրև թե սոցիալապես անապահով ընտանիքին վճարվող գումար՝ հիմք ընդունելով ներկայացված նույնաբովանդակ դիմումը:

Արդյունքում՝ Իրինա Յոլյանը, հակառակ իր պաշտոնեական լիազորություններից բխող նպատակների, ընտրությունների հետ կապված անձնական և խմբային նպատակներն իրագործելու և դրանք կանխամտածված ձևով քողարկելու համար, պաշտոնեական դիրքը համայնքային ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ընտրություններին ընդառաջ՝ 2021թ. հունիսի 9-ին, հանձնաժողովի կողմից դրական եզրակացության արժանացած Գորիս համայնքի թվով 115 բնակչի դրամական աջակցություն տրամադրելու

մասին որոշում է կայացրել, որի հիման վրա՝ համայնքի բյուջեից ելքագրվել է 6.130.000 ՀՀ դրամ գումար, որից 3.200.000 ՀՀ դրամի չափով դրամական աջակցություն է ցուցաբերվել 54 այն բնակիչներին, ովքեր, ըստ Գորիս համայնքի ավագանու կողմից 2019թ. օգոստոսի 20-ին ընդունված որոշման, չեն հանդիսացել դրամական աջակցության շահառուներ՝ Գորիս համայնքի իրավունքներին և օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացրած առանձնապես խոշոր չափի՝ 3.200.000 ՀՀ դրամի էական վնաս:

Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայողական կախվածությունը և պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող նույն համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն:

Բացի այդ, Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարին հանձնարարել է, որպեսզի «Հայաստան» դաշինքի համար Քարահունջ բնակավայրում նախընտրական շտաբի համար տարածք վարձակալի:

Այդ նպատակով վարչական ղեկավարը, Մենուա Հովսեփյանի հանձնարարությամբ և իմացությամբ, Քարահունջ բնակավայրում 100.000 ՀՀ դրամ գումարով տարածք է վարձակալել: Ընտրություններից հետո, երբ վարձակալության հանձնված տարածքի սեփականատերը պահանջել է վճարել վարձակալության գումարը, բնակավայրի վարչական ղեկավարն  այդ մասին հայտնել է Մենուա Հովսեփյանին, ով նշված գումարի վճարումը կատարելու համար առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ:

Մենուա Հովսեփյանի պահանջով Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարի միջոցով հիշյալ տարածքի սեփականատիրոջից 2021թ. հուլիսի 2-ին վերցվել է դրամական աջակցություն ստանալու վերաբերյալ դիմում, որից հետո Մենուա Հովսեփյանը ստորագրել է որոշում՝ 100.000 ՀՀ դրամ դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ՝ Գորիս համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին վճարման ենթակա բյուջետային միջոցներից գումարներ տրամադրելով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի տարածքի վարձավճարի համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan