Նայելով Փաշինյան Նիկոլի նկարին՝ հիշում եմ, որ մեզ անհրաժեշտ են ազնվությունն ու անաչառությունը

Դիտել նաև
Կներեք, որ կիրակնօրյա կարևոր գործերից կտրում եմ, ուղղակի հիշեցնեմ, որ այսօր լրացավ 1 ամիսը, ինչ...
Որքան հայկական կողմը պահպանի իր կրավորական կեցվածքը, այնքան Ալիևի հոխորտանքներն ու շանտաժն ավելի հեռու են գնալու. Կարեն Վրթանեսյան
Չի կարելի բացառել նոր ցեղասպանությունը
Բա չիմացաք. Նիկոլական «դեմոկրատիան» դոշով պաշտպանող ԱՄՆ ու ԵՄ դեսպաններին ավելացավ նաև դոկտոր Ֆարիզ Իսմայիլզադեն իր ծանրակշիռ խոսքով
Շատերը մոռացած կլինեն, բայց անցյալ տարի այս օրերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցիների վրա արգելում էին կրակել
ՀՀ Արդարադատության նախարար Անդրեասյան Կարենն ասել է, որ նայելով Փաշինյան Նիկոլի նկարին, «հիշում է, որ պետք է լինել ազնիվ և անաչառ»:
Գիտե՞ք, որ ես էլ, նայելով Էլթոն Ջոնի նկարին հիշում եմ, որ պետք է լինել ավանդապահ: Երբ տեսնում եմ Չիչոլինայի նկարը, հիշում եմ բարոյականության մասին: Մտաբերելով Ստալինին, հիշում եմ Բիլ Քլինթոնին և Մոնիկա Լևինսկուն: Եվ, ի վերջո, մտածելով Հյուսիսային Կորեայի ապագայի մասին, ակամա մտաբերում եմ ԱՄՆ-ի ներկան: Դա տրամաբանական է, քանզի այս աշխարհում ամեն ինչ համեմատական է:
Ինչ վերաբերում է Փաշինյան Նիկոլին, ապա ես էլ նայելով վերջինիս նկարին, ակամա հիշում եմ, որ մեզ օդի և ջրի նման անհրաժեշտ են ազնվությունն ու անաչառությունը:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից