Նայելով Փաշինյան Նիկոլի նկարին՝ հիշում եմ, որ մեզ անհրաժեշտ են ազնվությունն ու անաչառությունը

Դիտել նաև
Այդ ամենը հեչ, մի հատ տուֆտա արձանը մեջ. Վարի տված բանակը, սահմանները, պետությունը հեչ, կլուբնիկը մեջ
Այսօր թե՛ փողոցում, թե՛ մեդիայում ազգային այդ նոր ուժերի համար հնարավորությունների լայն բացված պատուհան կա՝ իրենց մասին Հայաստան աշխարհին հայտարարելու. «Երրորդ ուժի» մասին
Բա ո՞վ ա գալու…
Այսօր ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում Կարեն Պետրոսյանը կանցկացնի հատուկ մարզումներ
Ամոթը լավ բան է: Բայց դե ո՞ւմ ի՞նչ եմ ասում
ՀՀ Արդարադատության նախարար Անդրեասյան Կարենն ասել է, որ նայելով Փաշինյան Նիկոլի նկարին, «հիշում է, որ պետք է լինել ազնիվ և անաչառ»:
Գիտե՞ք, որ ես էլ, նայելով Էլթոն Ջոնի նկարին հիշում եմ, որ պետք է լինել ավանդապահ: Երբ տեսնում եմ Չիչոլինայի նկարը, հիշում եմ բարոյականության մասին: Մտաբերելով Ստալինին, հիշում եմ Բիլ Քլինթոնին և Մոնիկա Լևինսկուն: Եվ, ի վերջո, մտածելով Հյուսիսային Կորեայի ապագայի մասին, ակամա մտաբերում եմ ԱՄՆ-ի ներկան: Դա տրամաբանական է, քանզի այս աշխարհում ամեն ինչ համեմատական է:
Ինչ վերաբերում է Փաշինյան Նիկոլին, ապա ես էլ նայելով վերջինիս նկարին, ակամա հիշում եմ, որ մեզ օդի և ջրի նման անհրաժեշտ են ազնվությունն ու անաչառությունը:
Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից