Հայկոն մի լավ գույն էր մեր երկրում. Նրա երաժշտությունը կմնա բոլորիս սրտերում. Արա Գևորգյան՝ ուղիղ
Դիտել նաև
Մաեստրոյի տեղը և անունը մեր երկրի մշակութային գործընթացի առաջնագծում է․ Հայկո Հակոբյան հիմնադրամ
«Սիմֆոնիկ Հայկո» մեծ համերգ նվիրված կոմպոզիտոր Հայկոյի 50-րդ հոբելյանին
Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու 12-ամյակը. Լուսանկարներ
Երգի պրեմիերա․ Հայկո– «Կյանքով». Տեսանյութ
«Սա օրացույցի վատագույն օրն է». Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի մահվան եւ այն չհաղթահարելու մասին
Հայկոն հրաշալի կոմպոզիտոր էր, հրաշալի մարդ։ Իր հրաշալի, ազնիվ ու մաքուր արվեստով ստեղծեց իր ուրույն ոճը։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց երգահան Արա Գևորգյանը։
Նշենք, որ այս պահին ընթանում է երգիչ Հայկոյի հոգեհանգիստը։
«Նրա մեջ շատ սեր կար։ Պատահական չէ, որ իր երգերի մեջ սերն ամենաշատ տեղն էր գրավում, դա էլ հենց մեր երգարվեստում իր ուրույն տեղը գտավ։ Մեր հիշողության մեջ է մնալու այն հրաշալի երաժշտությունը, ինչ գրում ու երգում էր։ Ցավակցում եմ բոլորիս, որովհետև նա մի լավ գույն էր մեր երկրում։ Այդ գույնը, որ չկա, նրա տեղը պակաս է մնալու ու ոչ մի կոմպոզիտորի կողմից չի լրացվելու»,-նշեց Արա Գևորգյանը։
Վերջինս նկատեց՝ Հայկոն վեր-վեր թռչելու սովորություն չուներ, շատ համեստ էր։