Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է «Կարճ ասած»․ Նիկոլական ու հականիկոլական հրամանատարները. Տեսանյութ Իշխանությունը գտնվում է ոչ թե քաղաքական ուժի, այլ՝ հանցավոր խմբավորման ձեռքում. Գագիկ Համբարձումյան. Տեսանյութ
3
Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել Բրայզան բարձրաձայնել է Փաշինյանի և նրա օլիգարխների երազանքները. «Հայաստանը զգալի ներդրումներ է ստանալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության դեպքում» Որոտանի, Շուռնուխի և Բարձրավանի բնակիչների իրավունքների խախտումներ Գորիս-Կապան ճանապարհը փակվելու հետևանքով. ուսումնասիրությունների տվյալներ Վթարվածն Արայիկ Հարությունյանի ծառայողական մեքենան է Սկանդալ․ Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետ է նշանակվել կեղծ դիպլոմով Միանգամյա սուտը ողբերգություն է, իսկ բազմակի սուտը պարզապես վիճակագրությու՞ն. Տեսանյութ, լուսանկարներ Ադրբեջանը դրական է գնահատել Աշոտ Մինասյանի ձերբակալությունը Հայաստանում. Լուսանկարներ 2022-ի փետրվարից նախատեսվում է նաեւ հոսանքի սակագնի բարձրացում «Դանակը փորն են կոխում, ասում ես խաղաղություն». սահմանին կրակոցներ, համայնքում ընտրություններ. Տեսանյութ Այսօր Մոսկվայում նախատեսված է փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպում Պատերազմ Արցախում
Սկանդալ Գրադսկու հուղարկավորության պատճառով․ ինչո՞ւ ներկա չէին աստղերից շատերը Նվիրյալները. Արցախի հերոս, մայոր Դավիթ Առուշանյան. Տեսանյութ Կարկանդակները՝ թմրանյութեր փոխանցելու միջոց Թուրքիան կաջակցի Ադրբեջանին Ղարաբաղում սեյսմիկ կայանների տեղակայման հարցում Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատն ընդունել է «Ադրբեջանի ագրեսիան և ԼՂ իրավիճակի վերաբերյալ» բանաձևը Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը 8 օրով կմեկնի Եգիպտոս Բացահայտվել է «Ալեն Սիմոնյանի», «Հայկ Սարգսյանի», «Սասի Արտակի», «Սամվել Կարապետյանի» և նրա որդու անվամբ ստեղծված կեղծ էջերի միջոցով հափշտակություններ կատարելու դեպք Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Պուշկինի մեդալ է հանձնել Էդվարդ Թադեւոսյանին Պուտինի և Բայդենի զրույցը տեղի կունենա տեսակոնֆերանսի ձևաչափով Նախագահը տեղյակ չէ սահմանագծման գործընթացի հիմքում ընկած քարտեզներից. «5165 շարժում» Ավտովթար Սյունիքի մարզում․ կա 1 զոհ, 2 վիրավոր Կառավարությունը մերժեց ընդդիմության՝ «Արցախի Հանրապետություն» ձևակերպումը պարունակող օրինագիծը Ադրբեջանը Արցախի քաղաքացու է գերի վերցրել Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ. ՊՆ Կանադայի արտգործնախարարը համերաշխություն է հայտնել հայ ժողովրդին Այսօր դիմել եմ Սահմանադրական դատարան. վիճարկում եմ դատարան դիմելու համար 2-ից 10 անգամ պետական տուրքի նոր դրույքաչափերի բարձրացումը Ընտրյալ ղեկավարների, ռազմական փորձ ունեցողներին անազատության մեջ պահելը հանցավորություն է Հրաժարվել եմ հաշմանդամ համարել առյուծ կերպարներին, որ շարունակել են ձեռնոց նետել փորձություններին Իշխանությանը սպասվում է ամենատարբեր անակնկալներ. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշիյանի վերջին հույսը 1915 թվականի հայոց Ցեղասպանությունն արդարացնող պոռնոդերասանն է Վիրահատությունից հետո առաջացած բարդության պատճառով Գոհար Ավետիսյանը հոսպիտալացվել է Հանուն ինչի՞ է Մհեր Գրիգորյանը համաձայնվել իր վրա վերցնել Փաշինյանի դավաճանական գործունեության արդյունքները․ պատգամավոր Կուբայում 1930-ականներին մոտ 1800-հոգանոց համայնք կար. դրվագ Միկոյանի կյանքից. Տեսանյութ Ստոկհոլմում այսօր հնարավոր է կայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում. ԱԳՆ խոսնակ Ալեն Սիմոնյանը թող գնա ՔՊ-ականներից հարցնի, որոնք Վանեցյանի նկարն էին դնում իրենց հեռախոսի էկրանին. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ «Մարմնին կապտած տեղեր կան, բայց կոտրվածքներ չունի». ինչ վիճակում է գերությունից վերդարձած 21-ամյա արցախցին Մենք կարծես դարձել ենք այն ժողովուրդը, որն ըստ հայտնի ասույթի, «իր համար ստեղծում է հիմնախնդիրներ և փորձում հերոսաբար հաղթահարել դրանք Ադրբեջանի հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումներում մարտական կրակոցներով մարտավարական վարժանքներ են անցկացվել Արմեն Սարգսյանն ու Սերգեյ Կոպիրկինը մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայերը Գլենդելում այրել են Ադրբեջանի դրոշը և բողոքի ցույց արել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Վախճանվել է արդարադատության գեներալ-լեյտենանտ Սուրեն Մամիկոնյանը Զախարովան վրացի լրագրողին խնդրել է ռուսերեն խոսել. Տեսանյութ Արմեն Սարգսյանն ընդունել է «5165 շարժման» անդամներ Կարին Տոնոյանին և Մենուա Սողոմոնյանին «Նիկոլ դավաճան» ցուցանակը` Գլենդելում ՀՀ գլխավոր հյուպատոսարանի դարպասի վրա Պրեմիերա․ Սեւակ Խանաղյան՝ «До луны». Տեսանյութ Չե՞ս ամաչում Արամ Զավենիչ, որ քո «վեցնոցի» միջոցով հարձակվում ես Աշոտ Երկաթի վրա ԲԴԽ-ն վերածվել է ազդեցության և քաղաքական հրահանգներին չենթարկվող դատավորներին վախեցնելու և պատժելու գործիքի Հերոս Էրիկը կոմայից դուրս է եկել Ողբերգական վթար. ուղևորը մահացել է Ադրբեջանում զինվորականն ընկել է ժայռից եւ մահացել Բրայզան բարձրաձայնել է Փաշինյանի և նրա օլիգարխների երազանքները. «Հայաստանը զգալի ներդրումներ է ստանալու Ադրբեջանի և Թուրքիայի հետ համագործակցության դեպքում» Արցախում կորոնավիրուսի 51 նոր դեպք է գրանցվել, արձանագրվել է 1 մահ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հայաստանում աղքատության մակարդակը 27 տոկոս է Որտեղ է մեղրամիսն անցկացնում Սոնա Ռուբենյանը. լուսանկար Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Միրզոյանն ու Հունաստանի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Սերժ Սարգսյանի ելույթին Իլհամ Ալիևը պատասխանեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի միջոցով Կորոնավիրուսով վարակման 399 և մահվան 13 նոր դեպք

Մի ոչ մասնավոր պատմություն

Իրավիճակը, որ ուզում ենք դարձնել քննարկման առարկա, համարենք պայմանական, իսկ իրավիճակի կենտրոնում հայտնվում է պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը, որն ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության անդամ է։ Այս մասին գրել է Այլընտրանքային նախագծեր խումբը իր վերլուշության մեջ.

«Նա, որպես ԵԽԽՎ պատվիրակության անդամ, պետք է մեկներ Ստրասբուրգ՝ մասնակցելու վեհաժողովի լիագումար նիստին, քաղաքական խմբի և հանձնաժողովի նիստերին, որտեղ քննարկվելու էին Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող մի շարք զեկույցներ։ Պատվիրակության այս անդամն ունի լավ փորձ, գիտելիքներ, միջազգային կապեր, և սա  ընդունում են նույնիսկ նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հնարավոր է չունեն անձնական համակրանք նրա նկատմամբ, բայց հասկանում են, որ պետության շահից է բխում ԵԽԽՎ պատվիրակության կազմում վեհաժողովին նրա մասնակցությունը։

Սակայն պատվիրակության այս անդամի՝ երկրից բացակայելու հնարավորությունը սահմանափակված է իրավական գործընթացի շրջանակներում։ Այլ հարց է «ինչո՞ւ»։ Դա քննարկման այլ առարկա է, և ավելի հանգամանալից անդրադարձի կարիք ունի, քանի որ քրեական գործերով անցնող այլ անձինք վերջին երեք տարվա ընթացքում երբ ուզում գալիս են, երբ ուզում գնում, բայց առայժմ չկենտրոնանանք այս խնդրի վրա։ Նույնիսկ չենք կենտրոնանում այն տեսանկյունի վրա, որ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների զգալի մասը խափանման միջոցի տակ է։ Ինչևէ։

Որպեսզի պատգամավորը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին, դիմում է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն ստանալու հարցով։ Դիմում է նաև ՀՔԾ՝ վարույթում գտնվող մեկ այլ գործով բացակայելու թույլտվություն ստանալու համար։ Պետությունը, ի դեմս ԱԺ նախագահի, անում է իրենից կախված ամեն ինչ՝ ապահովելու պատգամավորի բնականոն աշխատանքը։ ՀՔԾ քննիչը տալիս է անհրաժեշտ համաձայնությունը։ Իսկ երբ գործը հասնում է Աննա Դանիբեկյանին, ապա նա շատ հանգիստ մերժում է դիմումը՝ առանց բավարար հիմնավորումների, առանց հիմնավոր պատճառների։

Աննա Դանիբեկյանն, ըստ էության, պատերազմ է հայտարարել ԵԽԽՎ-ին, որտեղ խիստ կարևորվում է վեհաժողովի անդամների և պատվիրակների կարգավիճակը։ Եվ Դանիբեկյանի որոշման պատճառով հարվածի տակ է դրվում մեր երկրի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը։ ԵԽԽՎ-ը շատ զգայուն է նման հարցերում, և սա անհետևանք չի կարող մնալ, այլ հարց է, որ Աննա Դանիբեկյանը դա չի գիտակցում։

Վեհաժողովում ընդունվում են բարդ զեկույցներ և բանաձևեր Հայաստանի վերաբերյալ։ Դանիբեկյանը հավանաբար չի էլ գիտակցում, թե պատվիրակության անդամի բացակայությունն ինչ հետևանքներ է ունենում նման դեպքերում։ Հավանաբար չհասկանալով, թե ինչ է անում, նա, ըստ էության, պատերազմ է հայտարարել մեր պետությանը։

Միջազգային հարթությունում պետության շահերը հավասարապես ներկայացնում են և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորները։ Իսկ դատավորի մոտ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության հետևանքով, ընդդիմադիր պատգամավորները (Արմեն Ռուստամյան, Հայկ Մամիջանյան), ի նշան համերաշխության, ևս չմասնակցեցին ԵԽ խորհրդարական վեհաժողովի աշխատանքներին։ Արդյունքում տուժում է բացառապես պետությունը։ Աննա Դանիբեկյանը, ըստ էության, Լյուդովիկոս 14-րդի պես հայտարարում է՝ պետությունը ես եմ։ 

Ի՞նչ շահեց մեր պետությունը Աննա Դանիբեկյանի կամայական որոշումից՝ ոչ մի բան։ Ի՞նչ կլիներ եթե պայմանական պատգամավոր Արմեն Գևորգյանը 6 օրով գնար ԵԽԽՎ նիստերին մասնակցելու։ Պետությունը միայն կշահեր։ Եվ կշահի յուրաքանչյուր դեպքում, երբ գրագետ պատգամավորները կարողանան դրսում պաշտպանել Հայաստանի շահերը։

Պատերազմից հետո թվում է, թե շատ բաներ պետք է վերաիմաստավորվեին։ Բայց իրական կյանքը և իրական Ա. Դանիբեկյանը ուրիշ բան են ապացուցում։ Հիմա իրոք պետք է հասկանալ՝ դա տիկին Դանիբեկյանի անձնական որոշո՞ւմն է, թե՞ այլ տեղ է կայացվել։ Սա սկզբունքային խնդիր է։  Ո՞վ է կամայական կերպով որոշում վնասել պետությանը, խաղալ պետության հեղինակության հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan