Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Ադրբեջանական բանտերում անօրինական կալանքի տակ գտնվող ու կտտանքների ենթարկված 200 ռազմագերիների հետ մեկտեղ, դեռևս կան հարյուրավոր հայ անհետ կորածներ. Forbes-ի անդրադարձը

Forbes հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է Արցախյան 44 օրյա պատերազմի տարելիցին «Էթնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի կողմից սպառնալիքները և խախտումները շարունակվում են» հոդվածով (հեղինակ Ջեքի Աբրահամյան)։Հոդվածում մասնավորապես նկարագրված է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, այդ թվում վերադարձած ռազմագերիների վկայությունների հիման վրա ստացված ապացույցները՝ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների վերաբեյալ։

Էթնիկ հայերի դեմ պատերազմական հանցագործությունների սանձազերծումից մեկ տարի անց Ադրբեջանի կողմից սպառնալիքները և խախտումները շարունակվում են

Մեկ տարի առաջ, այս օրը՝ 2020թ․–ի սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի հանրապետությունը՝ Թուրքիայի ամբողջական ռազմական աջակցությամբ, և ավելի քան 1000 սիրիացի ջիհադիստ վարձկաններով, պատերազմ սկսեց էթնիկ հայերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վիճելի տարածքներում։ 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանն անխտիր կիրառեց կլաստերային զինամթերք, անօդաչու թռչող սարքեր և հրետանային հրթիռներ՝ ներառյալ ֆոսֆորային ռումբերը, որոնք այրեցին անտառները՝ առաջացնելով ծանր այրվածքներ զինվորների և խաղաղ բնակիչների շրջանում:

Ի թիվս այլ սարսափելի ռազմական հանցագործությունների, ադրբեջանցի զինվորականները սոցցանցերում տեղադրել են տեսանյութեր, որտեղ պարծենում են գլխատված և գերեվարված հայ խաղաղ բնակիչների և զինվորականների խոշտանգումներով: 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքված եռակողմ համաձայնագրով պատերազմը կանգնեցվեց և Արցախում տեղակայվեցին 2000 ռուս խաղաղապահներ:

Պատերազմական ավար հանդիսացավ Արցախի էթնիկ հայկական հողերի գրեթե երկու երրորդի օկուպացումն Ադրբեջանի կողմից: Ավելի քան 5000 հայ սպանվածի, 110 000 տեղահանվածի, 10 000 զինյալ վիրավորների և ադրբեջանական բանտերում անօրինական կալանքի տակ գտնվող ու կտտանքների ենթարկված 200 ռազմագերիների հետ մեկտեղ, դեռևս կան հարյուրավոր հայ անհետ կորածներ:

Մեկ տարի անց ադրբեջանական հարձակումները հայ բնակչության վրա շարունակվում են: Օկուպացված Հադրութի շրջանում ադրբեջանցի զինվորները պղծել են հայկական գերեզմանատները: Ֆրանսիացի լրագրող Ջեյ-Քրիստոֆ Բուիսոնը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել դիմակավորված զինված ադրբեջանցի զինվորների մասին, ովքեր կանգնեցրել են ֆուտբոլային խաղի մասնակցելու համար Հայաստան մեկնող Արցախի ֆուտբոլի հայ երիտասարդական հավաքականի ավտոբուսը: Դաշույնով ավտոբուսի մակերեսից Արցախի դրոշը քերելով՝ ադրբեջանցի զինվորները զննել են պատերազմից տուժած երեխաների հեռախոսները՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի մաս:

Անցյալ ամիս CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախազգուշացնում էր․ «… Եթե հայկական ֆաշիզմը նորից փորձի գլուխ բարձրացնել, մենք նորից կջախջախենք նրան: Երկրորդ ղարաբաղյան պատերազմում պարտությունը նրանց համար պետք է դաս լինի … Կարծես թե ղարաբաղյան երկրորդ պատերազմը դեռ դաս չի եղել բոլորի համար: Եթե դա այդպես է, ապա մենք պատրաստ ենք նրանց ևս մեկ դաս տալ»:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը սեպտեմբերի 23-ին ընդունեց Կարդենաս-Շիֆ-Շերմանի փոփոխությունների նախագիծը, որով Ադրբեջանից պահանջում է «անհապաղ և անվերապահորեն վերադարձնել բոլոր հայ» գերիներին՝ ինչպես զինվորական, այնպես էլ խաղաղ բնակիչներին: Պալատը նաև կոչ է անում զեկույց ներկայացնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների, հայ խաղաղ բնակիչների դեմ անօրինական զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման վերաբեյալ, ինչպես նաև հետաքննություն անցկացնել թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման մասով, որի արդյունքում թիրախավորվել են հայ խաղաղ բնակիչները 2020 թվականի պատերազմի ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունը «վարույթ է հարուցել Ադրբեջանի Հանրապետության դեմ Արդարադատության միջազգային դատարանում», որը հանդիսանում է ՄԱԿ–ի գլխավոր դատական մարմինը։ Այս տարվա սկզբին Հայաստանը նաև միջպետական բողոքներ ներկայացրեց Թուրքիայի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Մարդու իրավունքների ոտնահարումներն ու միջազգային հումանիտար իրավունքի խախտումները լայն կիրառում գտան Արցախի վրա հարձակումից հետո: Վարձկաններ և ջիհադականներ տեղափոխվեցին Սիրիայից և Լիբիայից՝ Թուրքիայի հրամանատարության ներքո: Այս հանցագործները պատասխանատու էին սարսափելի հանցագործությունների համար, որոնք շարունակվում են՝ չնայած հրադադարի համաձայնությանը: Կոլումբիայի համալսարանի Արցախյան վայրագություններ ծրագրի շրջանակներում փաստագրվում են իրադարձությունները: Հուսով ենք, որ մեր հավաքած տեղեկատվությունը կարող է օգտագործվել Թուրքիային և նրա համախոհներին պատասխանատվության ենթարկելու՝ քաղաքացիական անձանց, այդ թվում կանանց և երեխաների նկատմամբ կատարված բռնությունների, ինչպես նաև մշակութային հանցագործությունների համար»,-ասում է Դեյվիդ Լ. Ֆիլիպսը, Խաղաղության հաստատման և Մարդու իրավունքների ուսումնասիրման իրավունքների ինստիտուտի տնօրեն, Կոլումբիայի համալսարան:

Մինչ Ադրբեջանը հերքում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման օրինական իրավունքը, անցյալ տարվա պատերազմը հիշեցրեց 1918 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները Նախիջևանի և Արցախի գրեթե 15,000 էթնիկ հայերի համակարգված բնաջնջման մասին: Ինչպես իրենց եղբայրների՝ օսմանյան թուրքերի կողմից 1915 թ. ցեղասպանության ժամանակ օկուպացվեցին 1,5 միլիոն հայերի ունեցվածքը և տեսարժան վայրերը, այնպես էլ Ադրբեջանը շարունակում է պղծել հազարամյակներ առաջ թվագրվող Արցախի եկեղեցիները, հին գերեզմանատները, սրբազան տաճարներն ու պատմական վայրերը:

Վկայակոչելով Կովկասյան ժառանգության դիտորդի Caucasus Heritage Watch (CHW) վերջին զեկույցը` Հակիմ Բիշարան «Hyperallergic»-ում ներկայացնում է, թե ինչպես է «ավելի քան մեկ տասնյակ հայկական եկեղեցիներ, գերեզմանատներ, սուրբ խաչքարեր (Խաչքարեր) և այլ մշակութային արժեքներ կամ ոչնչացվել, կամ վնասվել են Ադրբեջանի կողմից, կամ ներկայումս վտանգված են»: Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամայել է ջնջել միջնադարյան հայերեն արձանագրությունները եկեղեցիներից՝ դրանք անվանելով «կեղծ» և վերանվանելով այդ վայրերը որպես «հին ադրբեջանական» տեսարժան վայրեր: 2019 թվականին Սառա Փիքմանի և Սիմոն Մաղաքյանի կողմից «Hyperallergic»–ում հրապարակված նորարարական դատաբժշկական զեկույցում մանրամասնորեն նկարագրվում է Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ հայկական հուշարձանների բնաջնջման և ոչնչացման երկար պատմությունը, այդ թվում` «89 միջնադարյան եկեղեցիներ, 5 840 խաչքարեր և 22 000 գերեզմանաքարեր»:

Աղբյուրը՝ pastinfo.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan