Ալիևը կրկին հայտարարել է, որ բոլոր ռազմագերիները վերադարձվել են Հայաստան
Դիտել նաև
Բաքուն Հայաստանից պահանջել է «անհապաղ ազատ արձակել» դատապարտված ադրբեջանցի զինվորականներին
Որոշում կայացնողներին հիշեցնենք միայն, որ արդեն երկու տարուց ավելի է, ինչ ադրբեջանական բանտերում ունենք տասնյակ հայ ռազմագերիներ...
Ապրիլի 3-ին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին
Հայ ռազմագերիների խնդրի լուծումների համար անհրաժեշտ է միջազգային մարմինների շարունակական աշխատանքը
Տեսանյութում պատկերված հայ ռազմագերիները նույնականացված են, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին
«Բոլոր ռազմագերիները, որոնք գերի են վերցվել պատերազմի ժամանակ, վերադարձվել են Հայաստանին։ Ինչ վերաբերվում է մյուսներին, որոնց մասին խոսում են տարբեր կազմակերպություններ, ապա պատերազմի ավարտից հետո նրանք Հայաստանի հրամանատարների կողմից ուղարկվել են մեր դիրքերի ուղղությամբ և հանցագործություններ կատարել՝ սպանելով 4 զինծառայողի։
Նրանցից շատերը, որոնք հանցագործություն չեն կատարել, արդեն վերադարձվել են, իսկ մյուսների գործերով դատարանները վճիռներ են կայացրել»,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24-ին տված հարցազրույցում։
Ալիևը հերքել է նաև հայ գերիներին խոշտանգումների ենթարկելու մասին փաստերը։
Zham.am