ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

2011-ին մեր կողմից չընդունված ոչ պիտանի ռազմամթերքը կրկնակի թանկ գնել է այս իշխանությունը. Սեյրան Օհանյան

Եթե ինչ-որ մարդիկ փորձում են մանիպուլացնել, խեղաթյուրել փաստերը, նաև խառնակչությամբ զբաղվել, թող գտնեն այդ կոռուպցիոն հետքերն այսօրվա իշխանությունների ղեկավարման ժամանակ: Yerevan. Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի երեկ հնչեցրած հետևյալ մեղադրանքին. «Դատարանը կալանավորեց գեներալ Մուրադյանին (նկատի ունի գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին), որի մասնակցությամբ քննությունը պարզել է, որ հսկայական չարաշահումներ են տեղի ունեցել 2011 թվականին, երբ բանակը ղեկավարում էր Սեյրան Օհանյանը»:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը վստահեցնում է, որ մեջբերվածը չի համապատասխանում իրականությանը.

«Գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանին ձերբակալել են, քրեական գործ է հարուցված, որի նախաքննական գաղտնիությունից և անմեղության կանխավարկածից ելնելով ես կարող եմ միայն հետևյալն ասել, քանի որ այդ քրեական գործով ես նույնպես հարցաքննվել եմ՝ մոտավորապես 3-4 ամիս առաջ:

Խնդիրը կայանում է հետևյալում՝ ԱԱԾ հայտարարության մեջ որոշակի փաստերի, տեղեկատվության խեղաթյուրում գոյություն ունի կախված հետևյալ հանգամանքից. 1-ին, որ 2011 թվականին մատակարարող կազմակերպությունը ՀՀ ԶՈւ-ին մատակարարել է ավիացիոն ռազմամթերք, որի 30 տոկոսն ընդունվել էր զինված ուժերի համապատասխան վարչության՝ Գլխավոր շտաբի կողմից և ՊՆ-ն վճարել է դրա դիմաց: 30 տոկոսը պիտանի է եղել, մնացած 70 տոկոսը քանի որ եղել է անպիտան, ՊՆ-ն չի ընդունել, բայց քանի որ դա ռազմամթերք է և մատակարարող կազմակերպությունը խնդրել է, որ ինքը տեղ չունի այդ ռազմամթերքը տանելու համար, մենք ի պահ վերցրել ենք ԶՈւ-ի համապատասխան հրթիռա-հրետանային սպառազինության պահեստներում՝ այն պայմանով, որ մատակարարող կազմակերպությունը ձեռք կբերի թույլտվություն՝ լիցենզիա տարանցիկ փոխադրման, կամ այլ երկիր մատակարարելու, վաճառելու համար»:

Նշված ռազմամթերքի անպիտան մասը, ինչպես նշեց Սեյրան Օհանյանը՝ ձեռք չի բերվել 2011 թվականին, փոխարենը դրա համար ՀՀ ԶՈւ-ը վճարել և ձեռք է բերել 2018 թվականին, երբ արդեն տեղի էր ունեցել իշխանափոխություն.

«2018 թվականին այդ խմբաքանակը զինված ուժերի կողմից կրկնակի թանկ գնով է ընդունվել: Հիմա բոլոր հարցերը պետք է տալ 2018 թվականին այդ ընդունած ժամանակահատվածում եղած ղեկավարությանը: Որտե՞ղ է այստեղ մեր ժամանակի զինված ուժերի ղեկավարության մեղքը:

ԱԱԾ-ն, եթե լինի ազնիվ և փաստերը չխեղաթյուրի, նա պետք է այդ ինֆորմացիայի մեջ ասեր հետևյալը, որ 2011 թվականին զինված ուժերի կողմից չընդունված, բայց ի պահ վերցված զինամթերքը 2018 թվականին արդեն այս իշխանության օրոք գնվել է կրկնակի գնով և այդ փաստերը պետք է ճշտվեր»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում միտումն այն է, որ այսօր իշխանությունը մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և հետո այս և այլ փաստերի ոչ ճիշտ ներկայացմամբ փորձում է ամեն բան գցել ընդդիմության վրա. «ՀՀ-ում, եթե իմ ղեկավարման ժամանակ այդտեղ ինչ-որ մի թերություն լիներ, հիմա պատկերացնում եք, չէ՞ ինչ աստիճանի էին աղաղակել, իրենք փաստերը ճիշտ չեն ներկայացնում: 2011 թվականին չընդունված զինամթերքը իրենց իշխանության ժամանակ՝ 2018 կամ 19 թվականին իրենք են ընդունել, թող իրենք գնան իրենց հետևից»:

Պատգամավորը վստահեցնում է, որ իշխանություններն ակնհայտորեն անընդհատ միջոցառումներ են իրականացնում հասարակությանը հիմնական խնդիրներից շեղելու ուղղությամբ. «Այստեղ գոյություն ունի հարուցված քրեական գործ և գոյություն ունի գաղտնիություն, նախաքննական և անմեղության կանխավարկած, այդ բոլոր գործընթացները, եթե ուզում են ազնիվ կերպով տանել, թող տանեն, մինչև վերջ բացահայտեն: Այս տարիների ընթացքում անընդհատ ես գտնվել եմ հետապնդման մեջ, անընդհատ շինծու ինչ-որ գործեր են փորձել ձևակերպել և փորձել քրեական հետապնդում իրականացնել, եթե ինչ որ մի բան լիներ, հավատացեք, որ վաղուց արդեն մի բան կանեին: Փորձ արվում է նաև այն մարդկնաց նկատմամբ, ովքեր իրենց անցած ճանապարհով ինչ-որ մի բանի հասել են և մեր հայրենիքի համար ինչ-որ մի բան արել են: Այստեղ խնդիրը արժեքների ոտնահարումն է, արժանիքների ոչնչացումն է, որպեսզի այդ համատեքստում այսօրվա իշխանությունները մեր ժողովրդի, մեր հանրության աչքերում երևան ավելի ազնիվ, ավելի արդար: Ուրեմն կարող եմ ավելացնել հետևյալը՝ թող չփորձեն ավելի ազնիվ երևալ, ավելի նվիրված, քան մենք, մեր թիմի անդամները, որոնք իրենց կյանքով են ցույց տվել այդ ամենը»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan