Հայաստանը՝ գեղցիության զոհ ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի
24
Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը համատեղ պահանջում Արման Թաթոյանի հրաժարականը Իսրայելի ֆինանսների նախարար. «Իրանի հետ կոնֆլիկտը մոտ ժամանակների խնդիր է» ՌԴ-ն հնարավոր ամեն ինչ արել է Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու համար. Պուտին Անհնար է կարգավորել սահմանին տիրող իրավիճակն`առանց ՌԴ-ի․քարտեզները մեր գլխավոր շտաբում են Ի պատասխան ՀՀ ՊՆ հերքման՝ ՀՀ ՄԻՊ-ը հրապարակում է ապացույցներ Գեղարքունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի ամրացման վերաբերյալ Պատերազմ Արցխում
Հայաստանը՝ գեղցիության զոհ Պաշտպանության նախարարը տեղում չէ, նա պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ) Թուրքիան և Ադրբեջանը փաթեթով նախապայման են դրել՝ սկսած կրոնական կառույցների իրավունքներից. Մելքոնյան. Տեսանյութ «Այդ ամենն արվում է՝ մոռանալով հիշատակված դրույթը ու կրկին ժողովրդից թաքուն»․ Արամ Վարդևանյան «Ադրբեջանական ԶՈՒ ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ»․ ՄԻՊ Փայլասարն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ ԱԱԾ-ն ինչ-որ բառախաղ է տարածում «Դուրս գալ ու միանալ բողոքի ցանկացած ակտի». Կարին Տոնոյան ԱԳՆ-ն հաստատում է՝ «Կան տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ» ու այդ ամենն արվում է կրկին ժողովրդից թաքուն Պլանային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում և Կոտայքի մարզում Ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել Արցախում կորոնավիրուսային հիվանդության 46 նոր դեպք է գրանցվել Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան. Տեսանյութ Քիմ Քարդաշյանը ստիպված է եղել Քանյե Ուեսթին 3 միլիոն դոլար վճարել «Հայաստան» դաշինքը հաջորդ շաբաթ հանրահավաք կանցկացնի Թուրքիան հայտնել է ԱՄՆ-ից F-16 կործանիչներ գնելու ընթացակարգի մեկնարկի մասին Շատ անհանգստություն կա, բայց դա իմ ոլորտում չէ. նախագահը`սահմանային իրավիճակի մասին. Տեսանյութ Հռոմի Պապին Մեսսիի ինքնագրով մարզաշապիկ են նվիրել Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ էր նշանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, և ինչո՞ւ Ալիևն ասաց, թե հայկական կողմը համաձայնել է միջանցքի գաղափարին ԱՄՆ-ում գաղտնազերծել են Քենեդու սպանության նոր տվյալներ Գյումրու 56-ամյա բնակիչը փորձել է խեղդամահ անել մորը, ապա մկրատով հարձակվել է քրոջ վրա. ՔԿ Գերեվարված եղբորը բերելու համար դիմել է Մուրադովին Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել ԼՂ սահմանազատման գծի մոտակայքում Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում Ռուս խաղաղապահները 2 հա տարածք են ականազերծել Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտակայքում. ՌԴ ՊՆ Վաղը՝ հոկտեմբերի 24-ին հայտարարվել է Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր պահարանի ուխտի օր 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով. ԱՆ Պատմություն չիմացող Նիկո՛լ, աշխարհաքաղաքական մոդելավորման համար պատմություն պետք է գիտենաս Առուշանյանի նամակը՝ կալանավայրից. Տեսանյութ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունեցող 5 լրատվական կայք է փակվել Քաղաքապետարանի նոր առաջարկը. տեղական վճարները կբարձրանան Ի դեպ, Բաքվի փողոցների ցանկում "Շուշա" փողոց այդպես էլ չհայտնվեց.. Պատգամավոր Դավիթ Սեդրակյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Իրանում էթնիկ ադրբեջանցիներ չկան Ունենք կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք, 31 մահ Նիկոլը չի ուզում ստորագրել. հասկանում է՝ դրանով իր ֆունկցիաներն ավարտվում են Անչափահասը՝ առանց համարանիշների BMW-ով 8 ավտոմեքենայի ջարդի հեղինակ է դարձել Բեգլարյանը Լոս Անջելեսում հանդիպումներում բարձր է գնահատել Սփյուռքի աջակցությունը Արցախ Արտո Թունջբոյաջյանը պատվաստվել է Covid-19-ի դեմ Առուշանյանը չի վերցնի պատգամավորական մանդատը Նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում Տավուշի մարզի Վազաշեն գյուղում այրվել է մոտ 2 տոննա պահեստավորած անասնակեր Մոսկվայի օդանավակայաններում ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել 2000 հոգով հնարավոր է սկսել Փաշինյանի հեռացման գործընթացը. Արամ Հարությունյան. Տեսանյութ Ո՞վ կփոխարինի հայտնի «տիկտոկերուհուն» Արցախի պողոտայում ավտոմեքենա է այրվել Տարածաշրջանային մակարդակով թուրքական հավակնությունները զսպելու հրամայականը Ռուստամ Բադասյանը շարունակում է կադրային ջարդը ՔՊ-ն Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուն ունի Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի մոտ դավեր է նյութում

Նիկոլի դեսպանության 70.000 դոլարանոց «ծխախոտագործությունը» և հայ-թալիշական կապերի ավարտը

Թե ինչպես նիկոլիզմը ոչնչացրեց հայ-թալիշական համագործակցությունը
 
Ադրբեջանի ներկայիս տարածքում ապրում է մոտ 2 մլն թալիշ։ Սա իրանական ծագմամբ բնիկ ազգություն է՝ մոտ 3000 տարվա պատմությամբ։ Հիմա թալիշների մի մասը Իրանում է, մի մասը՝ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված տարածքում՝ Լենքորանում։ Ադրբեջանի թալիշները պատմականորեն լավ են տրամադրված մեզ՝ հայերի նկատմամբ։ Մենք տասնամյակներ շարունակ համագործակցում էինք, 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ թալիշական սփյուռքի առաջնորդներից Ֆահրադդին Աբոսզոդան կոչով դիմեց Ադրբեջանի թալիշներին՝ չկռվել եղբայր հայերի դեմ։ Հիմնականում այդպես էլ եղավ։
 
Ես շատ լավ էի ճանաչում Աբոսզոդային, Երևանում հանդիպել ենք բազմիցս։ 2019-ի գարնանը նրան ձերբակալեցին Մոսկվայում և մի քանի ամիս պահեցին կալանավայրում Ադրբեջանի պահանջով։ Ռուսական կողմը ներքին խողովակներով ՀՀ-ին զգուշացրեց՝ լավ կլինի, եթե Երևանը քաղաքական ապաստան տա Աբոսզոդային։ Ես էլ իմ կապերով կառավարությանը դիմեցի։ Պատասխանը բացասական էր՝ Հայաստանը չի խառնվում Ադրբեջանի գործերին։ Դա այն դեպքում, երբ այդ նույն Աբոսզոդան հսկայական գործ էր արել հայկական կողմի համար։ 2020-ի նոյեմբերի 13-ին Աբոսզոդային սպանեցին Բաքվի բանտում։
 
Մենք ակտիվ համագործակցում էինք ևս մեկ թալիշ առաջնորդի՝ Իսմայիլ Շաբանովի հետ, ով ՌԴ նախագահի աշխատակազմում էր՝ ազգային փոքրամասնությունների խորհրդում։
 
2020-ի հունվարին ինձ զանգում է Շաբանովը՝ հայտնելով, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատողները իրեն խաբեությամբ ֆինանսական թակարդ են գցել։ Պարզվում է՝ օգտվելով հայերի նկատմամբ Շաբանովի լավ վերաբերմունքից, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և Արցախի ներկայացուցչության մի քանի աշխատողներ մոտ 70,000 ԱՄՆ դոլար են վերցրել նրանից ու ևս 2 այլ թալիշից՝ խոստանալով հայկական ծխախոտ տանել։ Փողը վերցրել ու անհետացել են։
 
Որպեսզի հայ-թալիշական հարաբերություններում բացասական հետք չլինի, ես Շաբանովին խնդրեցի ժամանակավորապես լռել, մինչև ես փորձեմ կծիկի ծայրը գտնել։ Խոսեցի Արցախի այն ժամանակվա ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հիշում եք, նա Նիկոլ Փաշինյանի մտերիմներից էր։ Վերջինս շատ պարզ հասկացրեց, որ թեպետ տեղյակ է այդ խնդրի մասին, բայց չի պատրաստվում որևէ բան անել։ Փոխարենը Արցախի նախագահի այն ժամանակվա խորհրդական Դավիթ Բաբայանը փորձեց քայլեր ձեռնարկել՝ գոնե գումարի վերադարձի համար։
Կապվեցի ՀՀ ԱԳՆ-ի որոշ բարձր պաշտոնյաների հետ։ Նրանք խոստացան զբաղվել, բայց ոչինչ չարեցին։ Խոսեցի Նիկոլ Փաշինյանի մտերիմ շրջապատի ներկայացուցիչ, Սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանի հետ։ Նա էլ անհանգստացավ և խոստացավ զբաղվել, բայց ոչ մի արդյունք։
 
Իսկ ես Շաբանովին խնդրում էի սպասել։ Ամեն ինչ կկարգավորվի։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ ՀՀ կառավարությունը ամենաբարձր մակարդակով փորձում է Շաբանովին մեղադրել հանցանքի մեջ՝ իբրև թե նա ՀՀ դեսպանության աշխատողներին փող տվել է գաղտնի տեղեկությունների համար։
 
Դա արդեն լցրեց թալիշ պաշտոնյայի համբերության բաժակը։ 2020-ի ամռանը Շաբանովը եկավ Հայաստան՝ հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի կամ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ, սակայն որևէ մեկը չցանկացավ ընդունել ՌԴ նախագահի աշխատակազմի թալիշ ներկայացուցչին։ Վերադարձին Շաբանովը ինձ զգուշացրեց, որ այսկերպ վերջացավ հայ-թալիշական բարեկամությունը։ Փորձեցի բացատրել, որ դա անձնական հարց է, ոչ թե ազգամիջյան։
 
Օրեր անց արգելվեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ, ապա սկսեցին մեկը մյուսի հետևից խնդիրներ առաջանալ ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության համար։ Հետագայում դրանք մասամբ հարթվեցին Դավիթ Բաբայանի ջանքերով։
 
Պատերազմի ժամանակ ինձ զանգահարում է Նիկոլ Փաշինյանի մտերիմ Մխիթար Հայրապետյանը և խնդրում կապի դուրս գալ թալիշների հետ, Շաբանովի միջոցով փորձել թալիշներին ոտքի հանել Ադրբեջանում։ Կարող եք ենթադրել, թե ինչ ասաց Շաբանովը և ինչ արեցին թալիշները։ Նրանք ադրբեջանական բանակի կազմում կռվում էին մեր դեմ։
 
Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan