«Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը»․ Լուսինե Սահակյան
«Իմ 25 տարվա պրակտիկայում առաջին անգամ ձեռքիցս խլել են խոսափողը։ Դատավորն ասում է՝ բա՛րձր ասեք, ձեր ձայնը լսելի ա․․․»,- այսօր Արմեն Գևորգյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
«Դատարանը իբր թե քննարկեց իմ՝ դատական նիստի հետաձգման միջնորդությունը՝ չլսելով իմ միջնորդությունը»,- նկատեց նա։
Լուսինե Սահակյանը համարում է, որ արտառոց որոշում է կայացվել դատական նիստն ընդամենը մեկ շաբաթով հետաձգելով։
«Դատավորը գտավ, որ մեկ շաբաթվա ընթացքում ես պետք է ծանոթանամ 80 հատորից ավելի քրեական գործին․․․»,- նշեց նա։