«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից
20
Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն Պատերազմ Արցախում
«Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար»․ Վահե Հովհաննիսյան Երևանի դպրոցներից մեկում 14 տարեկան տղան օդաճնշիչ ատրճանակով կրակել է երեխաների վրա Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում Պետք է հեռանա՝ կա՛մ ինքը, կա՛մ մենք. ոչ մի րոպե մեր կյանքը հանգիստ չէ, իրենց արածը հանցանք է, ապօրինի. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի մասին Լարված իրավիճակ՝ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Բլինքենը ողջունել է սահմանազատման հարցով ՀՀ ու Ադրբեջանի ձեռք բերած համաձայնությունը Փաշինյանը շատ բան է թաքցնում իր ժողովրդից. Սթևան Գայիչ (տեսանյութ) Տավուշցիները բողոքի ակցիա են իրականացնում (տեսանյութ) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» Արցախի Քարինտակ գյուղը Ադրբեջանը լիովին ջնջել է հողի վրայից Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Մինչև Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում Վստահաբար միահամուռ ենք ու կամք ունենք... Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, թե կրկին առանց կրակոցի՝ Ալիևը տարածքներ ստացավ Քա՞նի ավտոբուս աջակից է մնացել ՔՊ-ին ու նրա ղեկավարին. «Կարճ ասած» (տեսանյութ) Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը․ «Սպուտնիկ Արմենիա» Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրությունից ու պետությունից դուրս. Անդրանիկ Թևանյան Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան Ռուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից. Իրանն ու Ադրբեջանը պատրաստվո՞ւմ են պատերազմի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե. Հովհաննես Խուդոյան «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ ՔՊԿ-ի իրական դեմքը երևում է Երևանի գետնանցումներում՝ սալիկաթափ, գարշահոտ, վտանգավոր (տեսանյութ) Հայաստանն ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից. Լավրով (տեսանյութ) Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Ինչ են ուզում անել Վրաստանի հետ «Ֆրիդոմ Հաուզի» օբյեկտիվության պատճառների մասին. Նիկոլին դեղում ու եղում են Գյուղերը տվեցին թուրքին՝ հայերին հեշտ կոտորելու համար... Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ պայմանավորվել են․ պաշտոնական հաղորդագրություն

«Հեր ջան, անվերջ պատասխանատվություն ու պատիվ եմ համարում կրել Հայոց բանակի համազգեստը». Գեւորգ Գրիգորյան

Դերասան Գեւորգ Գրիգորյանը, որը հայտնել էր սահման մեկնելու մտադրության մասին, ֆեյսբուքյան էջում ծավալուն գրառում է կատարել՝ խոսելով նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմի մասին։

«Այս գիշեր վերջին անգամ ինձ տեսա անցած տարի, վերջին անգամ ընկերոջս՝ Վահե Քոչարի համերգին ուժեղ ուրախացա, խմեցի, ու ոչ մի բան էս աշխարհում չէր խանգարում, ամեն ինչ իր տեղում էր, ես սիրահարված էի ու երազանքներով լցված, հրաշք աղջիկ, հզոր ընկերներ, իսկ առավոտ ամեն ինչ կսկսի պայթել, ու այն «ես» էլ հետ չեմ գա։ Նոր «ես» կծնվի։ Պատերազմի ավարտից հետո կսկսեմ մեկը մյուսի հետևից սխալներ գործել, կկորցնեմ նրանց, ում ընկեր ու ընտանիքի անդամ եմ համարել, սիրված լինելը չեմ գնահատի, ինձ կտամ ցավերին, կորուստներին, հիշողություններին ու կսկսեմ քարշ տալ օրերս գետնով։ Բայց հենց այս օր էլ ես սկսում եմ ուղղել սխալներս, հենց էս պահից, անվերջ փորձել եմ հասկանալ, թե ինչ պիտի արվի, որ բոլոր կորուստները զուր չլինեն, ու հանգել եմ էն մտքին, որ պետք է ուղղակի սխալները ուղղել, բոլորը, հերթով։

Վերջին անգամ եմ դիմում քեզ, անծանոթ հայրենակից, բախտակից, վերջին անգամ խոսքով եմ դիմում, խնդրանքով, վեր կաց, էլ արցունք չկա, էլ ավել ցավալու տեղ չկա ու էս ամենը չի վերջանալու, եթե ինքդ չկանգնացնես։ Վեր կաց, մենք նոր ճանապարհ ենք սկսում, երկար ու բարդ, խելագարվելու ժամանակներում ենք ապրում, պատմական ժամանակներում, մեզ հետո ինչ-որ ձև հիշելու են, մեզանից ինչ-որ բան ժառանգելու են, մեզ նայում են մեզ հաջորդողները, մեզանից օրինակ են վերցնում, ու վստահ եմ ասում ՝ մեզանից է կախված՝ մենք կմնանք պատմության մեջ վասակնե՞ր, թե՞ Վարդաններ։ Անպատիվ գոյատևումը, կյանքի օրերը ամեն ինչի հաշվին երկարացնելը երբեք չի կարող լինել տղամարդու ընտրություն, մահը պարտություն չէ, այ դա է պատմությունը ցույց տվել, մահը բոլորիս է սպասում անխուսափելիորեն, երդվում եմ, բոլորս ենք մի օր մեռնելու, ու բացարձակ պարտադիր չի՝ դա լինի ծերությունից, դա մենք ի զորու չենք կանխատեսելու, բայց ես քեզ խնդրում եմ, արի պատվով ապրե՛նք, արի չամաչե՛նք մեր գոյությունից, կռվելով պարտվելը ամոթ չի, հանձնվելն է ամոթ, վախենալը ամոթ չի, վախը չհաղթահարելն է ամոթ, քո տան մեջ ստրկացած, վիզը ծուռ ու չորեքթաթ ապրելն է ամոթ։

Համարյա վատահ եմ՝ շատերի մոտ ինքնագովազդի տպավորություն կթողնի ասածս, թքած, հիմա դա ինձ վերջին հերթին է հուզում, մոռացեք անունս, մոռացեք, որ ճանաչել եք, ու մի հիշեք, թե ով է սա կիսում ձեզ հետ։ Ես ձեզանից մեկը, նույն ազգից, նույն բոյի, նույն քաշի, նույն բակից, նույն խաղերը խաղացած, նույն դասարանից, նույն քաղաքից մեկն եմ, մենք նույն խմորից ենք:

Ես ապրելով ու շոշափելի օրինակով ցույց կտամ, թե ո՞նց կարելի է ամեն ինչի վրա խաչ քաշել ՝ կարիերա, աշխատանք, հոբբի, «ազատ» ժամանակ, վայելքներ ու անհոգություն և կենտրոնանալ մի բանի վրա՝ Տեր կանգնել Տանդ, երբ Տան դուռը բաց է ու անտեր, իսկ թշնամիները ընկածին չեն գթալու, վստահ եղեք, կտրորեն կանցնեն։ Օգնեք, ծառայեք, ով ինչով կկարողանա, օրը մի ժամ, շաբաթը մի ժամ, կապ չունի։ Մի քարն ուղղակի քար է գետնին, 10000000 քարը իրար վրա դրված՝ ամրոց: Ես դա կանեմ ծայրահեղական մեթոդով, որ ցույց տամ դրա հնարավոր լինելը, բայց ձեզանից կխնդրեմ ընդամենը մարդա մի քար, ու որ ոչ մեկ չասի՝ ծանր է, չեմ կարա։ Կարաս, ուղղակի չես ուզում, ալարում ես, վախենում ես, մտածում ես քեզ չի կպնի, թքած ունես, հիասթափված ես, կոտրված ես, էլ ուժ չկա։

Ես՝ քո պես մեկը, քեզանից մի հատ, մի քանի միլիոնի մեջ, ես քեզ ասում եմ, կարող ես, չեմ կարա չկա, կա չեմ ուզում։

Մորս։

Ինքը կարող է չասի, բայց հաստատ իմ համար ուրիշ ճակատագիր կուզեր, ես Մորս առաջ շատ հարցերում եմ մեղավոր, ու այդ բոլոր հարցերը եղել են դատարկ, էժան ու կենցաղային, ու հիմա էլի Մորս ցավացնելու եմ, բայց էս անգամ գիտեմ գոնե ինչի համար։ Էս անգամ ես իրան կպահեմ անվերջ լարվածության մեջ, ու ոչ մեկ չասի « մերս, հերս, քուրս, ախպերս»։ Ունեմ մեկ մեծ քույր, երկու փոքր, և երկու փոքր եղբայր։ Ու դա անասունի գլխաքանակ չի, ամեն մեկը իր տեղում անգին է ու անփոխարինելի։

Մամաս թեկուզ անհամաձայն լինի, կռվի հետս, նեղանա ու համոզի, իրա սկզբունքներին դեմ բաներ ասի, ինքը իրա ասածին կամ ապրածին հակասի՝ մեկա, մենք երկուսս էլ նույն կարծիքի ենք՝ Հայրենիքից թանկ ոչինչ չկա, ստրկությունից ու նվաստացումից վատ ոչինչ չկա։ Ինչքան էլ էմոցիոնալ պոռթկման մեջ Մաման կասի՝ «մի անգամ ես ապրում, էշի մեկը, գնա ապրի, ինչի ես պարտադիր ուզում էշ նահատակ լինես էս անասունների համար», մեկ է, ինքը իրա Երևանը չփոխեց ուրիշ տեղի հետ, չնայած հավատացնում եմ ուներ ու ունի հնարավորություն, ու հիմա իրան մեղավորա զգում, որ ես նենց եմ, ոնց կամ։ Մամ ջան, դու ինձ շատ բան ես տվել, անհաշվելի շատ, բայց ամենակարևորը՝ դու ինձ սովորացրել ես երբեք վախեցած ու փախած չապրել, որ թեկուզ մենակ լինես, բայց արդարության համար պետք է կռվել, թասիբի համար պետք է կռվել, որ էս Երկիրը մերն  է, որ Վարդևանյան Վահագն է իսկական ուժեղ տղեն, ոչ թե բիլ գեյթսը, մնացած ամեն ինչ կենցաղ է, ժամանակավոր, անարժեք ու սուտ։ Մենք ժամանակավոր հյուրեր ենք ու ոչինչ չենք տանելու մեր հետ, էս ամենը կա, որովհետև մարդիկ գնալուց թողել են մեզ, իսկ մի բան տալու համար քեզ մի բանից պիտի զրկես, դու ամբողջ կյանքդ ապրել ես մեր համար, ապագայի համար, քեզ զրկել ես ամեն ինչից, որ մեր կապրիզները իրականացնես, ես քեզ հիմա նոր սկսում եմ հասկանալ, ապագան ներկայից կարևոր է, դու ու քո նման մարդիք են երկնակամարը տանում իրանց ուսերի վրա, դու քեզ զրկել ես, որ ես ունենամ, ու ես ամեն ինչ ունեցել եմ, իսկ հիմա իմ հերթն է։ Մենակ կներես, որ դա անում եմ ապագայի համար այլ ոչ հենց քո, էդ ապագայում դու էլ կաս, երբեք մենք չգիտենք թե «թելը» որտեղ կկդրի, բայց ես էլ, դու էլ գիտենք, որ թելը անպատիվ ձգողները մենակ ամոթ են թողնում որպես ժառանգություն, ու ոչ մի փող ու պաշտոն դա չի մաքրում։ Ես ուղղակի գիտեմ մի բան՝ իմ գերդաստանից ոչ մեկը էլ չի ընտրելու Դեզ Զորի ճամփեն, մենք կա՛մ կապրենք մե՛ր տանը, մե՛ր Հայրենիքում ազատ, կա՛մ կմեռնենք, սաղ թե մեռած էս հողը մեզ տիրություն կանի:

Հիշում եմ, մոտ 20 տարի առաջ, երբ Արցախից հետ եկաք Հայրիկի հետ, դու անվերջ, տարիներ շարունակ, մինչև հիմա, պատմում ես դրա գեղեցկության մասին, ասում ես՝  «Ավետյաց երկիրն է», ու հա դու ճիշտ էիր, եթե դրախտ կա, Արցախը դրախտից պոկված, ներքև ընկած Սուրբ հողա, ու ես արգելում եմ քեզ մեղավոր զգալ դրա համար, դու ինձ ամենակարևորն ես տվել էս կյանքում, սովորացրել ես սիրել, կարևորը անկարևորից տարբերել, ունենալ արժեքներ, լինել սկզբունքային, իհարկե էդ հարցերում քեզ ու պապային հասնելու համար դեռ երկար ճամփա ունեմ, բայց երդվում եմ, ինչքան էլ ծանր է եղել կյանքում, ինչքան էլ անտանելի, հենց էդ ձեր ներարկած լույսն է ինձ միշտ ուղղորդել, իսկ սերը դա հենց լույսա, մեր գոյության միակ լույսը։

Ես գիտեմ, որ ինչ արել եմ, կիսատ եմ թողել կյանքում, հազար զբաղմունք փոխել, առանց ափսոսանքի, բայց ինձ հիմա սերն է շարժում, իսկական սերը, ու էս ճամփեն ես կիսատ չեմ թողնի, իմ Հայրենիքը սկսվում է քեզանից: Ես երբեք քեզ չեմ կարա վերադարձնեմ պարտքս, տասը կյանք չի հերիքի, ցավացրածը հետ չեմ վերցնի, ու կարողա ավելացնեմ, բայց չի լինելու էս աշխարհում մի տեղ ու իրավիճակ, որտեղ դու իմ համար կամաչես ու գլուխդ կկախես։ Անթերի ոչ մի բան չկա, ես էլ քո թերի զավակն եմ։ Բայց էդ մի բանը կարամ խոստանամ։

Սենց եմ գրում, որովհետև ուրիշ ձև չեմ կարեցել մտքերս հավաքեմ ու ամեն ինչ ասեմ, մտածել եմ ծիծաղալու կթվամ, չհասկացված կլինեմ, կամ էմոցիոնալ թվալուց եմ ամաչել, բայց ինչ որ Մորս երբեք չեմ ասել, ասեցի հիմա։ Ավելացնելու բան չկա երևի, Մամ ջան։

Ես չգիտեմ անկեղծ ինչ զավակ եմ եղել, երևի ավելի շատ պռոբլեմատիկ, չգիտեմ ինչ ընկեր եմ եղել, ինչ ամուսին կամ զուգընկեր, բայց ես վերջ եմ դնում կիսատությանը!

Ոչ մի ուղղություն ցույց չեմ տա, չեմ հորդորի, կոչեր չեմ անի, ես ուղղակի ինքս կքայլեմ նոր ճանապարհով, չքայլված, անհայտ, դուք հետքերով կգտնեք ճամփեն։ Մենակ խնդրում եմ, մենակ չթողնեք։ Չէ՛, չեմ վախենում, ուղղակի գիտեմ, որ մեզ շատ քարեր են պետք։

Տնից լավ տեղ չկա։

Չգիտեմ, զուգադիպությամբ, թե չէ, սեպտեմբերի 27-ին՝ այսօր, կլինի հրամանս։ Հայրս, երբ իմացավ ժամեր առաջ, (ինքը ֆբ-մբ չի կարդում), գլուխը կախեց, իրան հատուկ, ծանր ու հզոր շնչեց ու ասեց՝ Ես ուրախ եմ։ Ինքը երբեք շռայլ չի եղել զգացմունքներ ցույց տալու հարցում, բայց գիտեմ, որ խորն է ապրում ու զգում։

Հորս մասին շատ բան չեմ ասի, ինքը իրա գիծը միշտ ուղիղ է գծել, Աստված, Հայրենիք։ Ոչ ինձ, ոչ փոքր եղբորս չի խնայել կռվի դաշտում, ու ես գիտեմ՝ ինքը երկուսիս կյանքն էլ կտար Արցախի համար, չնայած որ իրանը կտար մեր համար, ու եթե պետք լիներ կրկնել, կաներ անվերջ անգամներ։ Տենց են սիրում Հայրենիքը, տենց են պահում Հայրենիքը։ Հերս եղել է, կա ու կմնա իմ համար Հերոսական էն կերպարը, որին կարելի ձգտել միշտ, չհասնել, բայց գոնե մոտենալ:

Հեր ջան, անվերջ պատասխանատվություն ու պատիվ եմ համարում կրել Հայոց Բանակի Համազգեստը։

Պատիվ ունեմ»,- գրել է Գրիգորյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan