Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ադրբեջանի ԱԳՆ
Դիտել նաև
ՔՊ-ականները պետք է մտածեն՝ ուզու՞մ են մտնել հանցագործությունների տակ. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Կյանքը՝ օկուպացված Ստեփանակերտում
Լավ հնարավորություններ կան Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու համար. Ալիև
ԱՄՆ-ն վերահաստատում է իր հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության ձեռքբերմանը․ Բայդեն
2018-ին Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ տարածքները կվերադարձվեն․ Ալիև
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը արցախյան 44-օրյա պատերազմի առաջին տարելիցին հանդես է եկել հայտարարությամբ` խոսելով «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության» մասին։
«Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների անխախտելիության հիման վրա։ Մենք կոչ ենք անում Հայաստանին հարգել այդ հիմնարար սկզբունքները և պահպանել իր միջազգային պարտավորությունները՝ տարածաշրջանում խաղաղություն, անվտանգություն և բարգավաճում ապահովելու նպատակով»,-ասված է հայտարարության մեջ: