Հրդեհ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին. այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ
Դիտել նաև
Խոշոր հրդեհ՝ Մալաթիայի տոնավաճառում. Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալի ցուցմունքը
Խոշոր հրդեհ՝ «Շշի Մելո»-ին պատկանող շշերի գործարանում
Պայթյուն և հրդեհ Բաքվում. մեռել են 3-ը, վիրավորվել 24-ը (տեսանյութ)
Մինչ ԵՊՀ ռեկտորը շնորհավորում է, ԵՄ երևանյան գրասենյակն ու ԱՄՆ դեսպանությունը ցավակցում են
Սեպտեմբերի 25-ին, ժամը 07։00-ին Շենաթաղ գյուղից տեղեկություն է ստացվել, որ բռնկված հրդեհն ինքնամարվել է․ այրվել է մոտ 70 հա խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 24-ին, ժամը 06:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենաթաղ գյուղի մոտակա սարի լանջին այրվում է խոտածածկ տարածք։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ։
Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ սահմանվել է հերթապահություն։