Ընդդիմադիրների պարգևավճարներից հրաժարվելը դուր չի եկել քայլիստներին
Դիտել նաև
ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի որդին ազատվել է ԱԱԾ մեկուսարանի պետի պաշտոնից. Փաշինյանը մարդկային ոչինչ չի ներում, անգամ իր մոլեռանդ զինակցին
Գագիկ Ծառուկյան. Կյանքն այսպես չի մնալու, շարունակվելու է և ամեն ինչ իր տեղն է ընկնելու
«Սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք». Գագիկ Սուրենյան
Այսօր ձմեռային արևադարձն է. Գագիկ Սուրենյան
Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը
ԱԺ երեսփոխան, քալիստ Սիսակն առաջարկել է ընդդիմադիրներին զրկել պարգևավճարներներից, քանի որ, ըստ սրա, ընդդիմադիրները բոյկոտել են ԱԺ արհահերթ նիստը...
Ի գիտություն սրան ասեմ, որ բոյկոտը՝ քաղաքական դիրքորոշման ձև է և ընդդիմադիրները շատ պարզ ասել են, որ նպատակ չունեն մասնակցելու իշխանությունների հերթական անօրինականությանը...
Իրականում, Սիսակը այս առաջարկը պատահական չի արել... Քայլիստները շատ ծանր են տարել այն, որ ընդդիմադիր բոլոր պատգամավորներն, ի տարբերություն քայլիստների, հրաժարվել են պարգևավճարներից և այն ուղղել են տարբեր մարդասիրական ծրագրերի իրականացմանը... Իշխանական որոշ չտես երեսփոխաններ, ովքեր հիմա դարձել են "ունևորներ" և ովքեր բացի պարգևավճարներ ստանալուց նաև նախկինների հետ համեմատ 5 անգամ ավելի են ստանում որպես պատգամավորական ծախսերի գումար, չեն կարող քողարկել իրենց ատելությունն ընդդիմադիր «ունևորների» հանդեպ, ովքեր մեծ հաճույքով հրաժարվում են իրենց պարգևավճարներից...
Ի դեպ, Սիսակը լավ կլինի իմանա, որ քայլիստները ուղղակի աչքի են ընկնում իրենց անորակությամբ և ուղղակի ծիծաղելի է այն ինչ նրանք անում են անվանել աշխատանք...
Սիսակ, ձեր նմանները ոչ թե աշխատանքի տնազ են անում, այլ այլասերում «աշխատանք»-ի իմաստը...
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից