Ալիեւը Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված պետք է մեղադրի Հայաստանը. Մարուքյան
Դիտել նաև
Էդմոն Մարուքյանի «կլասիկ» թռիչքը
Մարուքյանը Փաշինյանից նորից հրաժարվեց
Էդմոն Մարուքյանի կինը նշանակվել է նորաստեղծ Արբիտրաժի հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն
Էդմոն Մարուքյանի ծառայություններն ու փոխհատուցումը. առանձնատներ «Վահագնի» թաղամասում, անշարժ գույքի տեսքով նվերներ
Էդմոն Մարուքյանի գրառումից հետո այն, ինչ կատարվում է սոցմեդիայում, 18+ է ․ Գեղամ Մանուկյան. Տեսանյութ
Դիտեցի Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Ըստ էության, նա Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված կարող է և պետք է մեղադրի Հայաստանը։
Պատերազմական հանցագործություններ. ռազմական ագրեսիա, վարձկանների ներգրավում պատերազմական գործողություններին, քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ ծննդատան գնդակոծություն, մշակութային օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների ոչնչացում, քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակների կիրառում, կասետային ռումբերի օգտագործում, խաղաղ բնակչության նկատմամբ ոչ դիսկրիմինատիվ զինատեսակների կիրառում, ռազմագերիների խոշտանգումներ, սպանություններ, սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի անարգում, պատերազմական հանցագործությունների հանրայնացում և բնակչության շրջանում հայատյացության սերմանում՝ «Բաքվի ռազմավարի պուրակի» բացմամբ և այլն։
Իլհամ Ալիևին պետք է հավասարակշռված, գրագետ, փաստարկված խոսքով իր տեղը դնել ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ։
Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան էջից