«Ամենևին կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում»․ Սուրեն Պապիկյանը՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերության շահած մրցույթների մասին
Դիտել նաև
Ալեն Սիմոնյանի թքելու թեման՝ միջազգային զեկույցում
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին
Բաղրամյան պողոտայի վրա Ալեն Սիմոնյանը բազամահա՞րկ է կառուցում
Մենք պատրաստ ենք տկլորանալ մինչեւ վերջ. Ալեն Սիմոնյանի առաջարկը՝ ԵՄ-ին (տեսանյութ)
Նեղացկոտ էֆենդին արգելել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդաշարի հեռարձակումը Հայաստանում. Մարգարիտա Սիմոնյան
Ամենևին կոռուպցիոն ռիսկ չեմ տեսնում, այստեղ բանալի բառերը «մրցույթ» և «հաղթել» բառերն են, դրանով ամեն ինչ ասված է, «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, թե կոռուպցիոն ռիսկ տեսնու՞մ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կրտսեր եղբոր ղեկավարած ընկերությունը շահել է Ապարան համայնքի ներհամայնքային ճանապարհներն ասֆալտապատելու մրցույթը՝ ասել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Ամիսներ առաջ էլ ընկերությունը ՏԿԵ նախարարության հետ 368 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել։
«Խնդրում եմ հարցը բարձրացնողին ուսումնասիրել, թե քանի մրցույթի է մասնակցել ու քանիսում է հաղթել նշված անձը», - ասել է Պապիկյանը։
Մանրամասները՝ Aysor.am-ում: