Խաչատուր Սուքիասյանի կալանավորված եղբայրն արդեն տևական ժամանակ է` քաղաքացիական հիվանդանոցում է

Դիտել նաև
Ահազանգ. «Ռոսիա մոլ»-ի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված
Խաչատուր Սուքիասյանին պատկանող Flyone Armenia-ն թուրքական իշխանություններից Երեւան-Ստամբուլ-Երեւան չվերթեր իրականացնելու թույլտվություն է ստացել
Խաչատուր Սուքիասյանի եղբոր նկատմամբ կրկին գրավ կիրառվեց, այս անգամ 55 մլն դրամի չափով
Եռաբլուրում Գռզոն ասում ա, որ հնարավոր ա Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան բացել
ԿԳՄՍՆ-ն Խաչատուր Սուքիասյանին 25 հարկանի շենք կառուցելու ապօրինի թույլտվություն է տվել. Տեսանյութ
ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Ռոբերտ Սուքիասյանն, ով ձերբակալվել, ապա կալանավորվել էր հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ, ոչ մի օր կալանավայրում չի անցկացրել, կալանավորման առաջին օրից նա գտնվել է քաղաքացիական հիվանդանոցում։
ArmDaily.am-ի հետ զրույցում Սուքիասյանի փաստաբան Գոռ Միքայելյանն ասաց, որ արդեն տևական ժամանակ է՝ Սուքիասյանը գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում։ «Նա ողնաշարի ճողվածք ունի, սրտի հետ կապված խնդիրներ ունի, նաև միզապարկի հետ կապված խնդիրներ ունի ու դրանց հետ կապված արդեն տևական ժամանակ է՝ բուժում է ստանում»։
Փաստաբանը չհիշեց, թե հատկապես երբ է կալանավայրից տեղափոխվել հիվանդանոց։
Մանրամասները՝ ArmDaily.am-ում։