Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ «Ադրբեջանն ու Թուրքիան գործնական քայլեր են ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» իրագործման համար. վստահ եմ՝ այդ քայլերն արդյունքը կտան մոտ ապագայում». Ալիև
27
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Հոկտեմբերի 27–ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները» Օրվա իշխանությունը թանկ է նստում ժողովրդի վրա. պետական պարտքը կհատի 10 մլրդ դոլարը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ Արմեն Մուրադյանը ցանկանում է դառնալ առողջապահության նախարա՞ր Պաշտպանելով Սաակաշվիլին Բուրջանաձեն հետևում է հայկական քաղաքական ավանդույթներին Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի հացադուլի մասին. «Նա խաբեբա է և սիմուլյանտ» «Հըզբոլլահի» նախկին գլխավոր քարտուղար. «Իրանն աջակցում է Հայաստանին Թուրքիային զսպելու հարմար» «Դավաճան», «սիկտիր»` կիպրոսահայերի նոր «ողջույնները» Նիկոլի քայլիստներին. Տեսանյութ Պատերազմ Արցխում
«Փողոցային պայքարը կարող է զարգանալ, երբ մարդիկ ունեն պայքարողի օրինակ»․ Մհեր Մկրտչյան Էրդողանը փորձում է ստուգել Հայաստանից եկող հետպատերազմյան ազդակները Օնիկ, ո՞նց ես… Օնիկ, դու նստելու ես, ու քեզ սրանք են նստացնելու, ումից դու երկիրը չփրկեցիր Նիկոլ Փաշինյանի խմբակցությունն արգելափակել է հակաադրբեջանական բանաձևը. Ադրբեջանական մամուլը քննարկում է ՔՊ որոշումը Միջնադարյան պարապարվեստ ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանն ու նախարարներն Ազգային ժողովում են 3,5 տարի է քայլիստները չեն բացահայտում «Հոկտեմբերի 27»-ը Պլանավորված պարտություն․ օր 31. Տեսանյութ Պեսկովը մեկնաբանել է Զելենսկու՝ Ռուսաստանի դեմ Ղրիմի տարածքային պահանջների վերաբերյալ հայտարարությունները Հումանիտար ապաստան ենք խնդրում Մակրոնից. մենք փախստականներ ենք, որոնց Հայաստանը թաքցնում է Ռազմիկ Պետրոսյանը կնշանակվի մարզպետ Վայոց Ձորի մարզում «04»-ը բախվել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանին, կա 4 վիրավոր Անկարայում ԱՄՆ նոր դեսպան կլինի նախկին սենատոր Ջեֆ Ֆլեյքը Խոշոր հրդեհ՝ Երևանում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, հայտարարվել է 1-ԲԻՍ կանչ Մի հատ էլ պառավ ցախավելի վրա նստած թռնելով գար, անցներ ու պըրծ Արամ Զավենիչ, ինչու՞ այսօր չես խոսում Մեղրիի հանձնման մասին, լեզուդ չորացե՞լ է Սահմանային իրավիճակը խառն ա, բայց մենք պատերազմ չենք պարտվել, մեր հողերը հետ պտի բերենք. Միքայելյան. Տեսանյութ Մելքոնյան Գագոյի վրա եմ զարմանում. բանակի թալանից, որ խոսում են, ինչո՞ւ չեք ասում՝ կոռուպցիոներ գեներալից մի խոսացեք, հերքի է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հռոմի Պապի պատվիրակը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին Կրակի վրա յուղ լցնելով մարդիկ խոսում են դրա անթույլատրելիության մասին. էսպես չի կարելի. Թադևոս Ավետիսյան. Տեսանյութ Ինչի՞ վրա է Կառավարությունը 7% տնտեսական աճ կանխատեսել՝ միայն ճանապարհ ասֆալտապատելո՞ւ. Արթուր Խաչատրյան Ադրբեջանցիների կողմից Ճարտարի բնակչի անասունների հափշտակման փաստով քրգործն ընդունվել է վարույթ․ ԱՀ ՔԿ Ժողովրդական կոչված իշխանությունը քյասիբին կարտոֆիլից էլ է զրկում. Արեգնազ Մանուկյան. Տեսանյութ Արագածոտնի մարզպետը հրաժարական է տվել Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ Հուսով ենք, որ Հռոմի պապը կշարունակի պահանջել ռազմագերիների վերադարձը․ Միրզոյան. Տեսանյութ Ի՞նչ է տեղի ունեցել հոկտեմբերի 27-ին և ինչո՞ւ ային դեռ բացահայտված չէ Գործարկվելու է Զառիթափ բնակավայրի շչակը Նազելի Բաղդասարյանը նիկոլից որևէ բանով չի տարբերվում «ԱԺ «հավաքարար» փոխխոսնակ Հակոբը՝ հայ-ռուսական հարաբերությունների ջատագո՞վ». Գագիկ Համբարյան Անդրանիկ Քոչարյանը պատերազմի ժամանակ ժպիտը դեմքին լուսանկարվում էր Արցախում. Արամ Վարդևանյան. Տեսանյութ Քայլիստկա Լիլիթն ԱԺ ամբիոնից ստում էր Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ․ Էրդողան Ոստիկանությունն իրականացրել է «Հանդերձյալ աշխարհում էլ լինես, քեզ կգտնենք» օպերացիան Իտալիան Հայաստանից քաղաքացիների մուտքը թույլ կտա միայն հատուկ նպատակների համար «Մնում է ասեք՝ կարտոֆիլ չկա, թանկացել է, խառը կանաչի կերեք». Էլինար Վարդանյանը՝ Արտակ Մանուկյանին. Տեսանյութ Առուշ Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Մեղրիի ՀԷԿ-ի նախագծի կոնսերվացման ֆոնին տարածաշրջանային ու, մասմավորապես, իրանա-ադրբեջանական օրակարգում նոր շունչ են ստանում Խուդաֆերինի ու Ղըզ-Ղալասի ՀԷԿ-երի կառուցման նախագծերը ՊՆ-ն 5,5 միլիարդ դրամի վառելիք է գնել Խաչատուր Սուքիասյանին փոխկապակցված ընկերությունից ՔՊ-ն մերժեց Հայաստանի և Արցախի շուրջ վիճակի մասին ընդդիմադիրների հայտարարությունը. Տեսանյութ Ադրբեջանը 2022-ին 4,5 միլիարդ դոլար կհատկացնի պաշտպանությանը Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև Արցախից տեղահանվածների բողոքի ակցիան Կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քաղաքացիություն ստանալու ընթացակարգի ժամկետները կրճատող նախագիծը Արցախում գրանցվել են կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպքեր Օր առաջ քշել է պետք գլխավոր դավադիրին, և հետո միայն կարգի բերել Հայոց Տունը Ինչպես կանխել նոր կապիտուլյացիան Մոռացված դրվագ Հոկտեմբերի 27-ից ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2074 նոր դեպք Հոկտեմբերի 27-ի շահառուները. Լուսանկար

Քննիչ հանձնաժողովը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունը և ընդդիմությունը. Վահե Հովհաննիսյան

Քննիչ հանձնաժողովի գաղափարը դարձել է ծուղակ, դեպի ուր իրար քաշում են իշխանությունն ու ընդդիմությունը։ Ի՞նչ է տալու այն։ Քննիչ հանձնաժողով, որը ոչինչ չի քննելու։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարցն ունի տեխնիկական և բովանդակային կողմեր։ Տեխնիկական հարցում իշխանությունը իրացնելու է իր առավելությունը. մեծամասնություն են, տիրապետում են լծակներին։

Մանավանդ այս պայմաններում, երբ չկա իրականությունն իմանալու հանրային պահանջ։ Փոխարենն ընդդիմությունը կարող է պայքարել  բովանդակային կողմի համար, և ոչ ոք չի կարող խոչընդոտել։ Բայց սա պահանջում է, որ ընդդիմությունն ի´նքը դառնա կրողն այդ  բովանդակության։

Մեծ հաշվով, գոյություն ունի քննիչ հանձնաժողովի երկու տարբերակ.

- Մեղավորների նշանակման հանձնաժողով

- Սխալների և հետևությունների հանձնաժողով

Մեղավորների նշանակման հանձնաժողով

Եթե ընդդիմությունն ուզում է, որ այսօրվա հանրային մթնոլորտում և այսօրվա ԱԺ-ում ստեղծվի մի հանձնաժողով, որն իրեն թույլ տա՝ բարձրաստիճան իշխանավորներին մեղավոր կարգել, ապա դա աբսուրդ է։ Լավագույն դեպքում նման հանձնաժողովը վերածվելու է լեզվակռվի և մամուլի համար տեսանյութեր ապահովող միջավայրի, որին հասարակությունը մասնակից չի լինելու։

Բայց այդ դեպքում հանձնաժողով ստեղծելու իմաստ չկա, որովհետև ընդդիմությունը նոյեմբերի 9-ից ցենզուրայի մեջ և դրանից դուրս բոլոր ձևակերպումներով ամեն ինչ ասել է՝ շատ ավելի լայն լսարանների առաջ։ ԱԺ մեծ դահլիճում ամեն ինչ ասվել և արվել է. այդ դեպքում ո՞րն է նոր հանձնաժողովի իմաստը, ո՞րն է նպատակը։ Ինչո՞ւ է ընդդիմությունն ընտրում ամենահեշտ ու ոչինչ չտվող ճանապարհը։ Այդ ո՞ր քննիչ հանձնաժողովն է մինչ այս որևէ օգուտ տվել, որ այս մեկը տա։

Իր հերթին Նիկոլը ում ասես մեղավոր կարգել է՝ բանակցությունները տապալելու համար՝ Քոչարյանին ու Ս. Սարգսյանին, Շուշին հանձնելու մեջ՝ Վանեցյանին, Ծառուկյանին, Ս. Օհանյանին, հասարակ քաղաքացիներին՝ առանց զրահաբաճկոն բայրաքթարի տակ մեռնելու չշտապողներին… ո՜ւմ ասես։ Այդ դեպքում ի՞նչն է խանգարելու Նիկոլին՝ նույն անթարթ հայացքով պատերազմի ամեն էպիզոդի համար նոր մեղավորներ հայտարարելը՝ ում ուզի, երբ ուզի, ինչքան էլ անհեթեթ լինի. միևնույն է, նրա խմբակցությունը դակելու է։

Սա է Հայաստանի՝ որպես պետություն, այսօրվա լրջության աստիճանը։ Ինչ է, կարծում եք, որ Անվտանգության Խորհրդի անդաները, ԱԱԾ կամ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաները կգան կերդվե՞ն՝ ասել միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից … Անող լինեին՝ վաղուց կանեին։ Եվ վերջապես ճշմարտությունը սև ու սպիտակ չէ՝ միայն այն չէ´, ինչ ասում է Նիկոլը կամ ինչն ասվել է միտինգներում։

Իսկապես պետք է ուղիղ հարց տալ. ո՞րն է մեր ակնկալիքը քննիչ հանձնաժողովից, որ նման սևեռվածությամբ  կարևորում ենք այն։ Եվ արդյո՞ք ավելի ճիշտ և արդյունավետ չէր լինի՝ «հանձնաժողով» ստեղծել ոչ թե ՔՊ-ի, այլ՝ հասարակության հետ համագործակցությամբ։

Այսօրվա հանրային անտարբերության պայմաններում, եթե Նիկոլն ասի, որ պատերազմ չի եղել ու հետևաբար պարտություն չի եղել՝ հանձնաժողովի ՔՊ-ական անդամները միաբերան կրկնելու են նույնը։

Կա նաև այլ նրբություն. եթե պատերազմի օրերին եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք հետո դարձել են ընդդիմադիրներ, նրանք ինդուլգենցիա՞ են ստանում։

Այս կամ որևէ այլ ընդդիմությունը պետք է փոխի շեշտադրումները և այդ դեպքում կունենա  նոր իրավիճակ։

Պետք է թեմային տալ հանրային պրոցեսի կարգավիճակ։ Պետք է ամեն կերպ ձգտել, որ հասարակությունը սկսի իրեն հարցեր տալ՝ ինչո՞ւ այսպես եղավ, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ խաղաղ Երևանում հայտնվեցին ռմբապաստարանների հայտարարություններ, ինչպե՞ս հարյուրավոր կմ հեռավորության սահմանը եկավ կանգնեց մեր դռանը, ինչո՞ւ ունեցանք այսքան զոհ, ու այսպես՝ հարցերի մեծ շարան։

Քննիչ հանձնաժողով պետք է՝ այս հարցերը բարձրացնելու և հասարակությանը մասնակից դարձնելու համար։ Բայց այդ դեպքում այն պետք է կոչվի բոլորովին այլ կերպ՝ խաղաղության և պատերազմի հանձնաժողով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan