Էրդողանը ՄԱԿ -ում հայտարարեց վրացական, հունական և սիրիական տարածքների նկատմամբ Թուրքիայի իրավունքի մասին. Տեսանյութ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի 76-րդ նստաշրջանում, ներկայացրել է Թուրքիայի սահմանների ընդլայնման իր ընկալումները:
«Մեր ֆիզիկական սահմանները տարբերվում են մեր սրտի սահմաններից», - ասաց նա:
«Հնարավո՞ր է տարբերակել Ռիզեն Բաթումից: Շատ պատմաբաններ կարծում են, որ Թուրքիայի սահմանները պետք է ներառեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Սալոնիկը, Բաթումը», - ասել է Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից:
Հիշեցնենք նաեւ, որ փետրվարին թուրքական TRT1 հեռուստաընկերությունը ներկայացրել էր մի քարտեզ, որը ցույց էր տալիս այն երկրները, որոնք, ըստ թուրքական ռազմավարական ծրագրերի` մինչև 2050 թվականը պետք է դառնան Թուրքիայի մաս: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը նույնպես պետք է մեր տարածաշրջանից Թուրքիային միանան առաջիկա 30 տարիներին:
Zham.am