Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Պատերազմ Արցախում
Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ

168.am-ի զրուցակիցն է տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի քաղաքագետ Գրիգորի Տրոֆիմչուկը:

–Երրորդ տարին է, ինչ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, բազմաթիվ քաղաքական հայտարարությունների, զարգացումների, քայլերի և ամենակարևորը՝ ծանր հետևանքներով 44-օրյա պատերազմի ականատեսն ենք դարձել: Ներկայումս ինչպիսի՞ն է Ձեզ թվում Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական դերը:

–Այս երեքից ավելի տարիների ընթացքում շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի: Հայաստանն այս ընթացքում չսկսեց շարժվել բարգավաճման ուղղությամբ, չեն ապաակտիվացվել, այսպես կոչված, անցյալի կոռումպացված անձինք։

Ավելին, երկիրը հետզհետե զիջում է իր դիրքերը պարզապես աշխարհագրական տեսանկյունից: Եթե այս ամենը կարելի է անվանել «հեղափոխություն», ապա միայն մինուս նշանով: Իրականում մենք տեսնում ենք բացարձակ այլ բան՝ Հայաստանի ներսում և Հայաստանի շուրջ և տարածաշրջանում ընդհանուր առմամբ քաոսի կտրուկ խորացում: Վարչապետին հենց դա է հաջողվում ամենից շատ: Իսկ եթե անձամբ նրան իրերի նման դրությունը լիովին ձեռնտու է, ապա երևի թե հենց դա էլ նրա գլխավոր նպատակն էր: Այսպիսով, ինչ ունենք այստեղ ընդհանուր առմամբ և Հայաստանում մասնավորապես՝ Ադրբեջանի հետ պատերազմը ակնհայտորեն ավարտված չէ, նրա բանակը պատրաստ է ավելի շատ առաջ գնալ, որքան դա հնարավոր է, Ղարաբաղի բեկորը գտնվում է անհասկանալի իրավիճակում և պահպանվում է միայն ռուս խաղաղապահներով, որոնց սկսում են, բառիս բուն իմաստով, տեղակայել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, լրջորեն անհանգստացել է Իրանը, անկայունության գործընթացին միացել է Վրաստանը, որի դերը դեռ լիովին հասկանալի չէ, Թուրքիայի նախագահ Էրդողանն ըստ էության առաջարկում է սեփական ծառայությունները իրավիճակի կարգավորման համար: Եվ սա 2018 թվականի գարնանից սկսած կարճ ժամանակահատվածում տեղի ունեցածի ողջ ցանկը չէ: Սակայն ՀՀ վարչապետի դեմքին տիրում է միևնույն ժպիտը, որը խոսում է ամենի մասին: Երևում է, նրա գրպանում նաև այլ, ավելի ծանր հաղթաթղթեր կան:

–Պատերազմից հետո՝ հատկապես վերջերս, նոր փուլ է սկսվել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով առաջարկել է հանդիպել: Կարելի՞ է ասել, որ Հայաստանը դուրս է գալիս Ռուսաստանի ազդեցության ուղեծրից, թե՞ սա Մոսկվայի հետ համաձայնեցված բնույթ է կրում, գուցե պատահական չէ, որ Լավրովը կարծում է, որ տրամաբանական կլինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերսկսումը: –Հայաստանը դեռ դուրս չի գալիս Մոսկվայի ազդեցության ուղեծրից, սակայն Նիկոլ Փաշինյանն ամենատարբեր եղանակներով հասկացնում է, որ դա հնարավոր է ցանկացած պահի: Նրա փորձերը՝ օգտագործել վրացական գործոնը, խոսում են այն մասին, որ նա փորձարկում է նաև այլ տարբերակներ: Վրաստանն ակնհայտորեն կապված է ԱՄՆ-ի հետ, և դա շատ բանի մասին է խոսում, եթե ոչ՝ ամենի: Ի դեպ, ես դեռ 2018 թվականի գարնանն էի նշել վրացական գործոնի մասին, երբ ադրբեջանական կողմը պնդում էր, թե Հայաստանն իբրև թե հուսալիորեն գտնվում է իր տարածաշրջանային ծուղակում: Եվ հիմա մենք տեսնում ենք ինքնին Թուրքիայի ակտիվությունը, որը, ըստ էության, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո գրեթե առաջին անգամ դուրս է եկել ստվերից: Թուրքիան նույն ՆԱՏՕ-ն է, ուստի Փաշինյանի շարժումները լիովին հասկանալի են: Փաշինյանին հասկացնում են, որ իր բոլոր խնդիրները կլուծվեն, եթե նա հեռավորություն պահպանի Ռուսաստանից: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այդ փաստում ինքնին որևէ սենսացիա չկա: Չէ՞ որ մենք հիշում ենք, որ դեռ մի քանի տարի առաջ Թուրքիան և Հայաստանը հասան նույնիսկ կոնկրետ արձանագրությունների համաձայնեցման, այդ թվում՝ սահմանի բացման կետը, և այդ ամենը՝ «Կովկասյան հարթակ» թուրքական պրոյեկտի շրջանակում: Սակայն 2014 թվականը շատ բան փոխեց, եթե ոչ՝ ամեն ինչ: Եվ Թուրքիայի դիրքերը փոխվեցին արմատական կերպով, այդ թվում՝ Ռուսաստանի հանդեպ, թեև ինքնին Էրդողանը դա դեռ նախընտրում է հրապարակային չցուցադրել: Բայց գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Թուրքիան իրեն ներկայումս զգում է Ռուսաստանին հավասար առանցքային պարամետրերով, այդ թվում՝ ռազմատեխնիկական, ինչը նախկինում հնարավոր չէր պատկերացնել, հատկապես ԽՍՀՄ ժամանակաշրջանում: Բայց այսօր տոնայնությունը փոխվում է, և ոչ թե՝ ԽՍՀՄ-ը, այլ՝ Թուրքիան է ընդլայնում իր ազդեցությունը սովետական տարածքների նկատմամբ: Ժամանակը հետ է գնացել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan