Ճակատագրի հեգնանք. նախարարի պատվաստված մայրը վարակվել է քովիդով
Դիտել նաև
Պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնի համար մրցույթը առնախն առցանց չի հեռարձակել
Ավանեսյանին ծանուցագիր կուղարկեն. Թորոսյանի հարցաքննությունից հետո նախաքննական մարմինը փակուղի է մտել
Տեսակցություն փաստաթղթով. Անահիտ Ավանեսյանը հերթական աբսուրդ հրամանն է ստորագրել
«Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի կանի ու ես իր կողքին եմ լինելու միշտ». Անահիտ Սիմոնյան
Անահիտ Սիմոնյանի և որդու հանգիստը Հունաստանում. Լուսանկարներ
Hraparak.am-ը գրում է.
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրիկին քովիդ ախտորոշմամբ երեկ տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Այդ մասին մեզ փոխանցեցին հիվանդանոցի մեր աղբյուրները։ Հատկանշական է, որ նախարարի մայրիկն արդեն պատվաստված է եղել «Սպուտնիկ» պատվաստանյութով, ինչը, փաստորեն, որեւէ ձեւով չի ապահովագրել վարակվելուց։ Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ ու ի պատասխան մեր հարցմանն ասաց․ «Ես նման գաղտնիք պարունակող տեղեկությունների վերաբերյալ չեմ պատրաստվում որեւէ բան ասել եւ շատ ցավում եմ, որ հիվանդանոցը չի պահպանել մեր կանոններով, օրենքով սահմանված բժշկական գաղտնիքի վերաբերյալ տվյալները, այսքանը»։
Ըստ էության, նախարարը ոչ հաստատեց, բայց ոչ էլ հերքեց Hraparak.am-ի տեղեկությունը։